Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

ՀՀ նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

ՀՀ նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը: Անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը: Նախագահն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին, որոնց լուծման ճանապարհին նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է մեր ժողովրդի միասնականությունը և համախմբվածությունը:
17:55 - 16 մարտի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն մարտի 13-ին նախագահական նստավայրում տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացնւմ են Հայաստանի Հանրաետության նախագահի աշխատաազմից։   Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:    
19:04 - 13 մարտի, 2022
Նորընտիր նախագահ Խաչատուրյանը հանդիպել է  նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ

Նորընտիր նախագահ Խաչատուրյանը հանդիպել է նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից և «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցից հետո, տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը, նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։ «Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանարապետության պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հանրապետության նախագահի պաշտոնը և իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես համապետական և համազգային շահերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զրույցի ավարտին նրանք շրջել են նախագահական նստավայրի տարածքում:
18:00 - 13 մարտի, 2022
Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու․ Վահագն Խաչատուրյան |1lurer.am|

Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու․ Վահագն Խաչատուրյան |1lurer.am|

1lurer.am: Վահագն Խաչատուրյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց, որ ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնում է կարևոր մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանային ու միջազգային բարդ մատահրավերներ կան։ «Այսօր մեզ, առավել քան երբևէ, հարկավոր են իմաստություն, վստահություն, միաբանություն, կայունություն։ Այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ  է դառնում։ Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու։ Ի վերջո, պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը, ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը։ Այս ամենը կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր, արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի»,- ասաց Խաչատուրյանը։ Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչած են ապահովելու իշխանության 3 թևերի գործունեությունը՝ ուղղված Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն՝ անկախ իրավիճակներից։ «Այս համակարգում իր տեղն ունի նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, հանդիսանում է պետության գլուխը, հետևում Սահմանադրության պահպանմանը»,- ասաց Խաչատուրյանը։ Նորընտիր նախագահի խոսքով՝ իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը։ «Քաղաքական ոչ մի համակարգ իդեալական չի կարող լինել։ Ե՛վ քաղաքական, և՛ խորհրդարանական համակարգերն իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ, բացթողումներ։ Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող։ Մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից, սակայն այս կամ այն երկրի ժողովրդավար քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինի իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխության հնարավորությունը, ազատ ընտրությունները»,- ասաց Խարատուրյանը։ Ըստ նորընտիր նախագահի՝ մեր երկրի Սահմանադրությունն այս առումով նախատեսում է անփոփոխելի հոդվածներ, որոնք կոչված են երաշխավորելու ՀՀ գոյությունը։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում
14:50 - 13 մարտի, 2022
Հրամայական է հայրենիքի ապագայի շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

 |armenpress.am|

Հրամայական է հայրենիքի ապագայի շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ներկայիս մարտահրավերների պայմաններում հրամայական է համարում ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, շեշտում է՝ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինել երկրում արդարության և օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս մասին ասաց ՀՀ նախագահի՝ երդմամբ պաշտոնը ստանձնելուց հետո, իր հայրապետական օրհնության խոսքում: «Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է Արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, երբ հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, և պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին: Այսօր ամենքս մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով, երերուն է խաղաղությունը Հայաստանում և Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը և ապագան անորոշություններ է պարունակում: Մտահոգ ենք և աշխարհը փոթորկող տագնապներով ու հակամարտություններով, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա ներկայիս ծանրագույն մարտահրավերների պայմաններում հրամայական համարեց ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, ազգային միասնականության վերականգնումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, որով կարելի կլինի հաղթահարել առկա խնդիրները, զորացնել  պետականությունը, հետամուտ լինել անվտանգային հարցերի լուծմանը, համախմբել ազգային ողջ ներուժը՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: «Որպես պետության գլուխ՝ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինելը երկրում արդարության և օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը, որով պարոն նախագահ, պետք է նպաստեք մեր ժողովրդի ու հայրենիքի վերքերի ամոքմանը, պետության առաջընթացին և ապահով գալիքի կերտմանը: Մաղթում ենք, որ Աստծո և ժողովրդի առջև կատարած Ձեր երդումը մշտապես ուժի և զորության, անմնացորդ նվիրումի աղբյուր լինի՝ արդյունավորելու պատասխանատու և դժվարին Ձեր առաքելությունը: Հայոց եկեղեցին, ինչպես բոլոր ժամականերում, իր կոչմանը և ծառայությանը հավատարիմ, այսօր ևս շարունակելու է հայրենի պետության հետ գործակցությունը՝ Սահմանադրության ոգուն համահունչ՝ հանուն մեր անկախ պետականության և մեր ժողովրդի խաղաղ ու բարօր, համերաշխ ու միաբան կյանքի, միշտ ուսուցանելով առաքյալի հորդորը՝ նույն բանը խորհեցեք, նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ։ Պատմության հոլովույթներում ազգային մեր միաբանությունը և հայրենաշեն ձեռքբերումները խարսխվել են ամենատարբեր փորձությունների դիմակայած մեր նվիրական արժեքների վրա»,-ասաց նա: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց նաև՝ չափազանց մեծ է այն գինը, որ հայ ժողովուրդը վճարել է անկախ պետականության վերակերտման ճանապարհին: «Հայրապետական մեր հորդորն ենք ուղղում համայն մեր ժողովրդին՝ ապրենք և առաջնորդվենք գիտակցությամբ, որ հայրենիքը Աստծո պարգևն է մեր ազգին, և յուրաքանչյուրս կոչված ենք ամեն հանձնառություն ստանձնելու, ջանք ու եռանդ չխնայելու՝ հանուն մեր երկրի հզորության և պայծառության։ Հավատով նորոգվենք և մեր կյանքը շախաղենք հայրենյաց անսակարկ սիրով և բարեպաշտ ընթացքով»,- նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ բոլորին հրավիրելով միասնական հոտնկայս աղոթքի:
14:13 - 13 մարտի, 2022
Նախագահի արտաքին քաղաքական օրակարգը չի կարող տարբերվել կառավարության օրակարգից. Խաչատուրյան |armenpress.am|

Նախագահի արտաքին քաղաքական օրակարգը չի կարող տարբերվել կառավարության օրակարգից. Խաչատուրյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, չի կարող այլ լինել, քան կառավարության արտաքին քաղաքականության օրակարգն է։Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ես առաջնորդվելու եմ այն ծրագրով, որը Կառավարությունում ընդունվել է միջազգային հարաբերությունների մասով։ Ես այլ օրակարգ ինձ մոտ չեմ կարող ունենալ։ Գտնում եմ, որ ՀՀ նախագահի օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, չի կարող այլ լինել, քան կառավարության արտաքին քաղաքականության օրակարգն է»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։ Խաչատուրյանը ընդգծեց՝ Հանրապետության նախագահը որևիցե ձևով կաշկանդված չէ քաղաքական ամբողջ սեկտորի հետ աշխատելու առումով, բայց դա չի նշանակում, որ իր օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, պետք է ինքնուրույն լինի և համահունչ չլինի Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից որդեգրած արտաքին քաղաքականությանը։ «Դրա համար, երբ կարդում եք Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները, ինքը արտաքին քաղաքականություն ձևավորելու մեջ որևիցե մասնակցություն չունի»,- եզրափակեց Խաչատուրյանը։
16:05 - 10 մարտի, 2022
Առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից. Վահագն Խաչատուրյան |armtimes.com|

Առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից. Վահագն Խաչատուրյան |armtimes.com|

armtimes.com: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ «Սա ինձ հիշեցնում է 90–ականների սկիզբը, երբ ՀՀ ֆինանսական համակարգը նոր–նոր էր ձևավորվում, և ֆինանսական հոսքերն ապահովում էին ոչ թե էլեկտրոնային ժամանակակից միջոցներով, այլ հին, տրադիցիոն ձևով` ճամպրուկով գումարներ էին տեղափոխում»,– ասաց Խաչատուրյանը։ Նրա խոսքով՝ մինչև «իքս» ժամանակ, որը կարող է տևել մինչև տարվա վերջ, դեռևս պրոբլեմներ ենք ունենալու: «Հայաստանի Կենտրոնական բանկն ամենօրյա ռեժիմով հետևում է, թե ինչէ տեղի ունենում միջազգային շուկաներում, որ կարողանա կառավարելի դարձնել մեր ֆինանսական համակարգը», - ասաց նա։ Նա նշեց, որ տնտեսագիտական ոչ մի չափանիշի մեջ չի մտնում այսօրվա ստեղծված իրավիճակը, և եթե իրենք այդ տրամաբանության մեջ վերլուծական գնահատականներ տան, ապա այսօրվա տված գնահատականը վաղը կարող է փոխվել։  Սա, ըստ Խաչատուրյանի, ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի միայն մի դրվագն է` ֆինանսական հատվածը։ Ինչ վերաբերում է տնտեսության այլ ճյուղերին` առևտրին, արդյունաբերությանը, դրանց հնարավոր զարգացումներն այսօր գրեթե հնարավոր չէ կանխատեսել։ Վերջինս նշեց, որ առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից՝ անկախ նրանից՝ կսկվե՞ր ռուս– ուկրաինական պատերազմը, թե՞ ոչ։ Հարցին՝ հացի խնդիր առաջանալու դեպքում ինչպիսի քայլեր է ձեռնարկելու կառավարությունը, Խաչատուրյանը պատախանեց․ «Համոզված եղեք այդ խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները»։
14:04 - 10 մարտի, 2022
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին ԲՏԱ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար |armenpress.am|

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին ԲՏԱ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց ՀՀ նախագահի պաշտոնում։ «Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ Կառավարության վերջին նիստն է։ Պարոն Խաչատուրյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարի կարգավիճակով համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել»,- մարտի 10-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց, որ մարտի 13-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդման արարողությունը՝ նշելով, որ իրենք բոլորը կմասնակցեն այդ հանդիսավոր միջոցառմանը։ «Այս պահին ուղղակի ցանկացա ընդգծել, որ նախարարի կարգավիճակով Ձեր մասնակցությամբ ձեր վերջին նիստն է և ընդգծել իմ գնահատանքը այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքին»,- հավելեց վարչապետը։ ԲՏԱ նախարար, նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին և Կառավարության անդամներին վստահության համար, որ վերջին յոթ ամսվա ընթացքում հնարավորություն է ստացել աշխատել որպես Կառավարության անդամ։ «Ես գոհ եմ և զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր Կառավարությունում և ինձ հնարավորություն էր տրվել իմ գիտելիքները, իմ փորձը օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ Կառավարության իմ գործընկերների վերաբերմունքը իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ ինչով է դա պայմանավորված։ Այստեղ նստած բոլոր գործընկերներին եմ ուզում շնորհակալություն հայտնել, նաև Կառավարության աշխատակազմին աշխատանքային այս ռեժիմին դիմանալու, այս կարևորագույն որոշումներն ընդունելու համար։ Շնորհակալություն նաև, որ մինչև այսօր էլ հնարավորություն եք տվել  աշխատելու, որովհետև ընտրվելու պահից կարող էի չլինել (որպես նախարար – խմբ․), բայց ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես ուզում էի ինչ-որ աշխատանքներ ավարտել, ոնց որ թե ստացվեց»,- ասաց Խաչատուրյանը։ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Նախագահի կարգավիճակում Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես հաջողություններ են արձանագրելու։ «Ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որոնք  նախատեսել է Կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու է»,- ասաց Խաչատուրյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով վարչապետին։ Վարչապետը իր հերթին նույնպես շնորհակալություն հայտնեց Վահագն Խաչատուրյանին և նաև հայտնեց, որ «այսօր կամ ամենաուշը վաղը ստիպված են լինելու նրան ազատել ԲՏԱ նախարարի պաշտոնից»։
12:09 - 10 մարտի, 2022
Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ |armtimes.com|

Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ |armtimes.com|

armtimes.com: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Լուկաշենկոյի շնորհավորանքը հրապարակվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: «Վստահ եմ, որ բարձրագույն պետական պաշտոնում դուք կնպաստեք Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը, մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասված է շնորհավորանքում։ Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է նաև քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ իր պատասխանատու և կարևոր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների։ Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին: Այդ կապակցությամբ ԱԺ հատուկ նիստ կգումարվի:
10:36 - 10 մարտի, 2022
Պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ ի նպաստ ուժեղ և կայուն պետականության. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ ի նպաստ ուժեղ և կայուն պետականության. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Հարգելի պարոն Խաչատուրյան, Շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ: Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին: Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։ Հաջողություն և ամենայն բարիք Ձեզ»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:06 - 04 մարտի, 2022
Համոզված ենք՝ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու Արցախի զորացմանն առնչվող հարցերը. Ա. Հարությունյանը շնորհավորել է Վ. Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Համոզված ենք՝ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու Արցախի զորացմանն առնչվող հարցերը. Ա. Հարությունյանը շնորհավորել է Վ. Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Մեծարգո՛ պարոն Խաչատուրյան, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թող Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու ունակությունները մեծապես նպաստեն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր պարտականությունների հաջող և արդյունավետ իրականացմանը՝ շարունակաբար ամրապնդելով ու զորացնելով հայոց պետականությունը և հայ ժողովրդին տանելով դեպի հուսալի ու պայծառ ապագա: Համոզված ենք, որ Ձեր գործունեության մեջ հատուկ տեղ են զբաղեցնելու, ի թիվս այլ հարցերի, նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի Հանրապետության զորացմանը և արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը: Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Նախագահ, և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»,- ասված է Հարությունյանի շնորհավորական ուղերձում:
15:42 - 03 մարտի, 2022