Առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից. Վահագն Խաչատուրյան |armtimes.com|
14:04 - 10 մարտի, 2022

Առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից. Վահագն Խաչատուրյան |armtimes.com|

armtimes.com: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Սա ինձ հիշեցնում է 90–ականների սկիզբը, երբ ՀՀ ֆինանսական համակարգը նոր–նոր էր ձևավորվում, և ֆինանսական հոսքերն ապահովում էին ոչ թե էլեկտրոնային ժամանակակից միջոցներով, այլ հին, տրադիցիոն ձևով` ճամպրուկով գումարներ էին տեղափոխում»,– ասաց Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ մինչև «իքս» ժամանակ, որը կարող է տևել մինչև տարվա վերջ, դեռևս պրոբլեմներ ենք ունենալու:

«Հայաստանի Կենտրոնական բանկն ամենօրյա ռեժիմով հետևում է, թե ինչէ տեղի ունենում միջազգային շուկաներում, որ կարողանա կառավարելի դարձնել մեր ֆինանսական համակարգը», - ասաց նա։

Նա նշեց, որ տնտեսագիտական ոչ մի չափանիշի մեջ չի մտնում այսօրվա ստեղծված իրավիճակը, և եթե իրենք այդ տրամաբանության մեջ վերլուծական գնահատականներ տան, ապա այսօրվա տված գնահատականը վաղը կարող է փոխվել։ 

Սա, ըստ Խաչատուրյանի, ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի միայն մի դրվագն է` ֆինանսական հատվածը։

Ինչ վերաբերում է տնտեսության այլ ճյուղերին` առևտրին, արդյունաբերությանը, դրանց հնարավոր զարգացումներն այսօր գրեթե հնարավոր չէ կանխատեսել։

Վերջինս նշեց, որ առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից՝ անկախ նրանից՝ կսկվե՞ր ռուս– ուկրաինական պատերազմը, թե՞ ոչ։

Հարցին՝ հացի խնդիր առաջանալու դեպքում ինչպիսի քայլեր է ձեռնարկելու կառավարությունը, Խաչատուրյանը պատախանեց․ «Համոզված եղեք այդ խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել