Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց լիազորությունները
13:36 - 13 մարտի, 2022

Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց լիազորությունները

Այսօր՝ մարտի 13-ին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը:

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։

Երդմնակալությունից հետո Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք հղեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել