Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու․ Վահագն Խաչատուրյան |1lurer.am|
14:50 - 13 մարտի, 2022

Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու․ Վահագն Խաչատուրյան |1lurer.am|

1lurer.am: Վահագն Խաչատուրյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց, որ ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնում է կարևոր մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանային ու միջազգային բարդ մատահրավերներ կան։

«Այսօր մեզ, առավել քան երբևէ, հարկավոր են իմաստություն, վստահություն, միաբանություն, կայունություն։ Այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ  է դառնում։ Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու։ Ի վերջո, պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը, ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը։ Այս ամենը կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր, արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի»,- ասաց Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչած են ապահովելու իշխանության 3 թևերի գործունեությունը՝ ուղղված Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն՝ անկախ իրավիճակներից։

«Այս համակարգում իր տեղն ունի նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, հանդիսանում է պետության գլուխը, հետևում Սահմանադրության պահպանմանը»,- ասաց Խաչատուրյանը։

Նորընտիր նախագահի խոսքով՝ իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը։

«Քաղաքական ոչ մի համակարգ իդեալական չի կարող լինել։ Ե՛վ քաղաքական, և՛ խորհրդարանական համակարգերն իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ, բացթողումներ։ Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող։

Մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից, սակայն այս կամ այն երկրի ժողովրդավար քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինի իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխության հնարավորությունը, ազատ ընտրությունները»,- ասաց Խարատուրյանը։

Ըստ նորընտիր նախագահի՝ մեր երկրի Սահմանադրությունն այս առումով նախատեսում է անփոփոխելի հոդվածներ, որոնք կոչված են երաշխավորելու ՀՀ գոյությունը։

Շարունակությունը՝ 1lurer.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել