Նախագահի արտաքին քաղաքական օրակարգը չի կարող տարբերվել կառավարության օրակարգից. Խաչատուրյան |armenpress.am|
16:05 - 10 մարտի, 2022

Նախագահի արտաքին քաղաքական օրակարգը չի կարող տարբերվել կառավարության օրակարգից. Խաչատուրյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, չի կարող այլ լինել, քան կառավարության արտաքին քաղաքականության օրակարգն է։Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ես առաջնորդվելու եմ այն ծրագրով, որը Կառավարությունում ընդունվել է միջազգային հարաբերությունների մասով։ Ես այլ օրակարգ ինձ մոտ չեմ կարող ունենալ։ Գտնում եմ, որ ՀՀ նախագահի օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, չի կարող այլ լինել, քան կառավարության արտաքին քաղաքականության օրակարգն է»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։

Խաչատուրյանը ընդգծեց՝ Հանրապետության նախագահը որևիցե ձևով կաշկանդված չէ քաղաքական ամբողջ սեկտորի հետ աշխատելու առումով, բայց դա չի նշանակում, որ իր օրակարգը, հատկապես արտաքին քաղաքականությունում, պետք է ինքնուրույն լինի և համահունչ չլինի Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից որդեգրած արտաքին քաղաքականությանը։

«Դրա համար, երբ կարդում եք Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները, ինքը արտաքին քաղաքականություն ձևավորելու մեջ որևիցե մասնակցություն չունի»,- եզրափակեց Խաչատուրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել