Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվի

Պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվի

Պարետի որոշմամբ՝ սահմանվել է արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսից մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման կանոնները։ Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5.1 մասի՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում։ Փոխարենը՝ գործում են հետևյալ կանոնները՝ 1. Պացիենտի՝ Կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքում դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ (այսուհետ` պարկ), դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը: Դիակի նույնականացման տեղեկությունը (դաստակին փակցվածի նման) փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա: 2. Պահպանելով անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցները՝ պարկով դիակը դիատարով տեղափոխվում է բժշկական հաստատության  դիակի ժամանակավոր պահման վայր, որտեղ դրսից փակցվում է վարակիչ վտանգի մասին մատնանշող միջազգային խորհրդանիշ: 3. Դիակի ժամանակավոր պահման վայրում ախտահանվում է պարկի արտաքին մակերևույթը: Դագաղի ներսը ևս ախտահանվում է քլոր պարունակող ախտահանիչներով: 4. Մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով: 5. Դիակը հարազատին հանձնելուց հետո դիակի ժամանակավոր պահման վայրը ամբողջությամբ ախտահանվում է: 6. Դիակի տեղափոխումը իրականացվում է դագաղով, որում դիակը շարունակում է մնալ պարկի մեջ: Դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում: 7. Դիակը տեղափոխող տրանսպորտային միջոցն ախտահանվում է: 8. Հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավել) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից: Պարետի որոշումը՝ այստեղ։
21:36 - 17 ապրիլի, 2020
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների հերթական խմբաքանակը․ Ավինյան

Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների հերթական խմբաքանակը․ Ավինյան

Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Ապրիլի 15-ին պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը։ Հայաստան են բերվել. ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 24 000 բժշկական դիմակ, 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար: Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով: Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ: Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար»,- գրել է նա։
20:36 - 16 ապրիլի, 2020
Մինչեւ ապրիլի 18-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Արարատի մարզի Նորաշեն համայնք

Մինչեւ ապրիլի 18-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Արարատի մարզի Նորաշեն համայնք

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն hամայնքում։ Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորեւ. «1) ՀՀ Արարատի մարզի մարզի Նորաշեն համայնքում կիրառել հետեւյալ սահմանափակումները՝ ա) Համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման. բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Նորաշեն համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչեւ 2020 թվականի ապրիլի 15-ը ժամը 24։00-ն Նորաշեն համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը. գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ եւ Ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր եւ զննման կետեր՝ Նորաշեն համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։ 2) ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը։ 3) Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահին եւ գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը»,- նշված է պարետի որոշման մեջ։  
22:35 - 15 ապրիլի, 2020
Նվազագույնը տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու. պարետ

 |armenpress.am|

Նվազագույնը տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու. պարետ |armenpress.am|

armenpress.am: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ նվազագույնը տեսանելի ապագայում Հայաստանը  պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չի ունենալու: Ավինյանն այս մասին ասաց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը: «Պարենային անվտանգության խնդիրն առաջնային խնդիրներից մեկն է, որ մեր առջև դրված է: Եվ տեղական արտադրության, և ներկրվող ապրանքատեսակների վերաբերյալ այլընտրանքային ճանապարհների որոնումը գտնվում է մեր օրակարգում: Տնտեսական բլոկի առաջնորդությունը տարվում է ՀՀ վարչապետ կողմից: Համոզված եմ, որ այդ քննարկումների ժամանակ նույնպես առաջ են քաշվում այդ հարցերը: Իսկ ինչ վերաբերվում է կարճաժամկետ պարենային խնդիրների լուծմանը, մենք,  նվազագույնը, համոզված ենք, որ տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու»,-ասաց Ավինյանը: Նա նկատեց, որ միանշանակ կան որոշակի գնային տատանումներ, սակայն նշեց. «Այնուամենայնիվ, եթե որոշակի ապրանքատեսակների վերլուծություն ենք անում, համեմատում 2018-ի հետ, տեսնում ենք, որ էական գնային նվազումներ են եղել առաջին անհրաժեշտության ապրանքներում: Այդպիսի ապրանքների ցանկում է կարագը: Կան այլ ապրանքներ, որոնց գինը  ևս 2018-ի համեմատ, նվազել է: Սակայն արտարժույթի գների տատանումները և այլ լոգիստիկ խնդիրները բերում են գների որոշակի տատանումների»:
18:23 - 13 ապրիլի, 2020
ՀՀ փոխվարչապետը տնտեսվարողներին առաջարկում է չգրանցված եւ օրավարձով աշխատողների ցուցակ ներկայացնել ՊԵԿ |armtimes.com|

ՀՀ փոխվարչապետը տնտեսվարողներին առաջարկում է չգրանցված եւ օրավարձով աշխատողների ցուցակ ներկայացնել ՊԵԿ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը  քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ օրավարձով աշխատողներին որեւէ աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ աշխատողներն իրենց գործատուի հետ համաձայնեցված չգրանցված աշխատողների ցուցակ ներկայացնեն Պետեկամուտների կոմիտե: «Ես չեմ ասում, որ դրանից հետո մենք պետք է որոշակի պատժիչ գործողություններ իրականացնենք, բայց որպեսզի պատկերը մենք  ինքներս հասկանանք, հասկանանք էդ անձանց շրջանակը, քանակը, սոցիալ-տնտեսական վիճակը, մենք պետք է ունենանք օբյեկտիվ ինֆորմացիա ինչ-որ մի ձեւով: Ենթադրում եմ՝ ճիշտ կլինի տնտեսվարողի հետ միասին այդ աշխատակիցները տան ցանկ անձանց շրջանակի, որոնք գրանցված չեն եղել տնտեսվարողի մոտ: Հետագայում կոմպլեքս ինչ-որ մի լուծում գտնենք Կառավարությունում»,- ասաց Ավինյանը՝ կրկին հավելելով, որ այդ անձանց շրջանակը մեծ է, բոլորին չեն պատժելու: Այնուհետեւ նա կրկին հիշեցրեց, որ այս օրերին շահում են այն անձինք, որոնք գրանցված են՝ որպես աշխատող, եւ այն տնտեսվարողները, որոնք պարկեշտ հարկային քաղաքականություն են վարել, գրանցել են իրենց աշխատողներին:
17:49 - 13 ապրիլի, 2020
Ավինյանը վստահեցնում է` թույլատրված տնտեսական գործունեության բոլոր տեսակներում աշխատակիցների տեղափոխումն իրականացնում է տնտեսվարողը |hetq.am|

Ավինյանը վստահեցնում է` թույլատրված տնտեսական գործունեության բոլոր տեսակներում աշխատակիցների տեղափոխումն իրականացնում է տնտեսվարողը |hetq.am|

hetq.am: Տնտեսական գործունեության այն ոլորտներում, որտեղ աշխատանքը թույլատրվում է, տնտեսվարողները պարտավոր են ապահովել աշխատակիցների տեղափոխման հարցը: Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին: «Արդեն իսկ կարգավորված է այն ոլորտների համար, որտեղ թույլատրված է գործունեությունը, որ  տնտեսվարողներն իրենց աշխատակիցների տեղափոխումը կատարեն միկրոավտոբուսներով կամ ավտոբուսներով, այդ կանոնակարգումներն արդեն իսկ գործում են»,-ասաց նա: Գորգիսյանը հիշեցրեց, որ միջմարզային սահմանափակումները շարունակում են գործել։ «Ի՞նչ է լինելու այն դեպքերում, երբ մարզից մարզ են տեղափոխվելու աշխատանքի համար»,- հարցրեց պատգամավորը: Ավինյանը պատասխանեց` միջմարզային սահմանափակումները չեն նշանակում, որ առհասարակ ուղևորափոխադրումներ չկան, համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում դա հնարավոր է: Նույն խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն էլ անդրադարձավ այն դեպքերին, երբ քաղաքացիները մարզից տեղափոխվում են Երևան քիմիաթերապիայի համար: Վերջինս հիշեցրեց, որ նախկինում նրանք մի քանի հոգով վարձակալում էին ավտոմեքենա, սակայն այժմ քաղաքացին Սիսիանից Երևան տեղափոխվելու համար 15 հազար դրամ պետք է վճարի:  «Ես կարող եմ ասել, որ սահմանափակումներն ունեն բացասական էֆեկտներ տարբեր սոցիալական խմբերի, տարբեր տնտեսական գործունեության տեսակների վրա, բայց, կարծում եմ, հիմնականում պետք է վերադառնանք այն նպատակին, թե ինչի համար են սրանք գործում, ի՞նչ ենք փորձում ստանալ սահմանափակումներով»,-ասաց Ավինյանը: Վերջինիս խոսքով` նման խնդրով տարբեր քաղաքացիներից են ահազանգեր ստանում, փորձում են հնարավորության դեպքում աջակցել, ուստի դիմեց պատգամավորին՝ եթե նման քաղաքացիների հստակ տվյալներ կան, դրանք էլ տրամադրել: Ավինյանն ընդգծեց, որ հասարակական տրանսպորտը վարակի տարածման ամենամեծ աղբյուրն է:
17:22 - 13 ապրիլի, 2020
Հայաստանը կներմուծի 100 հազար թեստի հումք, ևս 20 հազար թեստ |armenpress.am|

Հայաստանը կներմուծի 100 հազար թեստի հումք, ևս 20 հազար թեստ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը նախատեսում է ներկրել կորոնավիրուսի ախտորոշման ևս 20 հազար թեստ, ինչպես նաև 100 հազար թեստի հումք՝ տեղում արտադրելու համար: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին: «Հաջորդ թռիչքով, որը նախատեսվում է Չինաստանից, մենք ներկրելու ենք 100 հազար թեստերի համար ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Ինչպես նաև նախատեսվում է հատուկ սարքավորում ներկրել, որը թույլ կտա ավտոմատացված ռեժիմով Հայաստանում արտադրել ՊՇՌ թեստեր: Եվ թեստերի մեր կարիքը պետք է կարողանանք ամբողջական բավարարել ՝ այն ներկրումներով, որոնք մենք արդեն իսկ արել ենք: Մոտ 60 հազար բերել են Չինաստանից, 20 հազար սպասում ենք Լեհաստանից, 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ»,-ասաց Ավինյանը: Փոխվարչապետը համարում է, որ այս ընդհանուր չափաքանակը բավարար է լինելու տեսանելի ապագայում թեստերի իրականացման համար:
17:07 - 13 ապրիլի, 2020
Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից մոտ 4900-ը հայտնվել է կարմիր գոտում |armenpress.am|

Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից մոտ 4900-ը հայտնվել է կարմիր գոտում |armenpress.am|

armenpress.am: Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ անցած անձանցից 4900-ը հայտնվել է կարմիր գոտում, 21 անձ ուղարկվել է թեստավորման, ապրիլի 8-ին չորս անձի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Այս մասին ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։ «Այս պահի դրությամբ` ունենք 60 հազար ներբեռնում, մոտ 4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, 1600-ից ավելի անձանց հետ կապ է հաստատվել, ավելի խորը վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել են, նրանց ուղարկել ենք թեստավորման, 4 անձի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»,- ասաց Ավինյանը։ Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Հավելվածի ամենակարևոր կետն օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ են հաստատում պարետատան համաճարակաբանները և անցկացնում հարցազրույց, որի արդյունքում որոշում, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։
16:06 - 13 ապրիլի, 2020
Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը |armenpress.am|

Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու պատճառը։ Այս թեմային Ավինյանն անդրադարձավ ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստում։ «ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ որոշումը երկարաձգել, քանի որ չեն վերացել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել, արտակարգ իրավիճակով պայմանավորված, արտակարգ դրության հայտարարմանը»,- ասաց Ավինյանը։ Փոխվարչապետը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն։ «Անհնար է վարակն ամբողջովին վերացնել։ Դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ, եթե ոչ` մեկ տարի անց։ Պետությունների կողմից ձեռնարկված միջոցառումները մեծամասամբ միտված են անորոշությունները կառավարելուն։ Հասարակությունները կանգնած են կարևոր երկընտրանքի առջև` փորձել խուսափել մեծաքանակ զոհերից և դանդաղեցնել վարակի տարածման արագությունը, որպեսզի առողջապահական համակարգն ի վիճակի լինի սպասարկել հիվանդներին` միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, կամ թույլ տալ վարակի արագ տարածում` մարդկանց մոտ ձևավորելով դիմադրողականություն և հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքին՝ միաժամանակ ունենալով ավելի մեծ թվով զոհեր։ Պետությունների գերակշիռ մասը գնում է առաջին ուղղությամբ՝ չբացառելով որևէ պահի անցումը երկրորդ տարբերակին»,- նշեց փոխվարչապետը։
15:13 - 13 ապրիլի, 2020
Եկեք տոնը նշենք տանը. ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է մարդկային բոլոր կուտակումները. Ավինյան

Եկեք տոնը նշենք տանը. ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է մարդկային բոլոր կուտակումները. Ավինյան

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի տոնի առթիվ եւ կրկին կոչ արել մնալ տանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Զատիկ): Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված: Վստահ եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս կոչն ու հորդորն անում եմ հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու կարևորագույն նպատակով: Նշեմ, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները: Դրսևորե՛նք կարգապահություն և պատասխանատվություն, կանխե՛նք վարակի տարածումը: Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
10:08 - 12 ապրիլի, 2020
6 ժամով արգելվել է «Նոր զովքի» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը

6 ժամով արգելվել է «Նոր զովքի» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որով 6 ժամով կասեցվել է 6 հասցեներում գործող ընկերությունների գործունեությունը: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը եւ 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 04.04.2020թ. N 789-Ա, 08.04.2020թ. N 687-Ա, N 865-Ա, N 868-Ա եւ N 879-Ա, 09.04.2020թ. N 887-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 6- ից 8-ը, 9-ին եւ 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 1. Վեց ժամով արգելել հետեւյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երեւան, Արցախի 8/101. 2) ՏԱԹԵՎԻԿ ԽԱՄՈՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երեւան, Արցախի 14/20. 3) ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երեւան, Արցախի 14/20. 4) «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ՝ ք.Երեւան, Ազատության 11/78. 5) «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ ք.Երեւան, Բաբայան 36/96. 6) «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ՝ Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գ. Նժդեհի 7: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ 3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ 4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
10:02 - 12 ապրիլի, 2020
Կայացել է Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Կայացել է Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է տեղեկատվություն Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի վերաբերյալ: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին: Նա նշել է, որ ՏՏ գործիքակազմը, մասնավորապես, տեղորոշման համակարգն արդյունավետ ընթացք ունի և հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել կորոնավիրուսի տարածման շղթաները: Զեկուցվել է, որ ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ` Չինաստանից Հայաստան չվերթով ՀՀ առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, 60 հազար հատ բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցներով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով և դեղամիջոցներով: Տ. Ավինյանը նշել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները, ինչպես նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով: Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքները: Քննարկվել են տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին, վերահսկողության մեխանիզմներին և մի շարք այլ հարցերի:
15:13 - 10 ապրիլի, 2020
Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է Իջևանի երկու, Ստեփանավանի և Երևանի մեկական սուպերմարկետի գործունեությունը

Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է Իջևանի երկու, Ստեփանավանի և Երևանի մեկական սուպերմարկետի գործունեությունը

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 31.03.2020թ. N 706-Ա, 03.04.2020թ. N 788-Ա, 06.04.2020թ. N 823-Ա, N 822-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 3-ին, 5-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Բագրատունյաց 5/3. 2) «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ԱՁ՝ ք. Իջևան, Անկախության 67/Ա. 3) «ՖՐԵՇ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` ք․ Իջևան Երևանյան 1. 4) «ԳԵՂԵՑԻԿ ՋԻԼԱՎՅԱՆ» ԱՁ` ք. Ստեփանավան, Ստեփանավան-Լոռի Բերդ մայրուղու սկզբնամաս: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ 3. Տնտեսավարող գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ 4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
23:20 - 09 ապրիլի, 2020