Նվազագույնը տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու. պարետ

 |armenpress.am|
18:23 - 13 ապրիլի, 2020

Նվազագույնը տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու. պարետ |armenpress.am|

armenpress.am: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ նվազագույնը տեսանելի ապագայում Հայաստանը  պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չի ունենալու: Ավինյանն այս մասին ասաց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը:

«Պարենային անվտանգության խնդիրն առաջնային խնդիրներից մեկն է, որ մեր առջև դրված է: Եվ տեղական արտադրության, և ներկրվող ապրանքատեսակների վերաբերյալ այլընտրանքային ճանապարհների որոնումը գտնվում է մեր օրակարգում: Տնտեսական բլոկի առաջնորդությունը տարվում է ՀՀ վարչապետ կողմից: Համոզված եմ, որ այդ քննարկումների ժամանակ նույնպես առաջ են քաշվում այդ հարցերը: Իսկ ինչ վերաբերվում է կարճաժամկետ պարենային խնդիրների լուծմանը, մենք,  նվազագույնը, համոզված ենք, որ տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ միանշանակ կան որոշակի գնային տատանումներ, սակայն նշեց. «Այնուամենայնիվ, եթե որոշակի ապրանքատեսակների վերլուծություն ենք անում, համեմատում 2018-ի հետ, տեսնում ենք, որ էական գնային նվազումներ են եղել առաջին անհրաժեշտության ապրանքներում: Այդպիսի ապրանքների ցանկում է կարագը: Կան այլ ապրանքներ, որոնց գինը  ևս 2018-ի համեմատ, նվազել է: Սակայն արտարժույթի գների տատանումները և այլ լոգիստիկ խնդիրները բերում են գների որոշակի տատանումների»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել