Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին մոտ 13 օր է |armenpress.am|
17:23 - 13 ապրիլի, 2020

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին մոտ 13 օր է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլն այս պահին դրությամբ մոտեցել է 13 օրվան: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ 4 օր առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրվան: Նա հետաքրքրվեց, թե վերջին 4 օրվա տեմպի դինամիկան ինչպիսին է:

«Կրկնապատկման 10-օրյա ցիկլը վերջին 4 օրերի ընթացքում փոփոխվել է, և ցուցանիշն ավելի է բարելավվել: Այս փուլում կրկնապատկման ցիկլը մոտավորապես 13 օր է: Այսինքն, եթե եղած ցուցանիշները պահպանվեն, դեպքերի կրկնապատկումը կլինի 13-օրյա ժամանակահատվածում»,-ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել