Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանն ընտրվել է 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Ներկայումս  «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) ներգրավված է որպես մեղադրյալ և գտնվում է կալանքի տակ։

1983թ. ավարտել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1984թ.՝  նույն բուհի ինտերնատուրան: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

1984-1988թթ. աշխատել է որպես Արտաշատի շրջանային կենտրոնական հիվանդանոցի շտապ օգնության կայանի բժիշկ, 1985 թվականից՝ համատեղության կարգով վնասվածքաբանության բաժանմունքի օրդինատոր: 1988-1992թթ. եղել է Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտա-հետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող,  1992-1993թթ.՝ ավագ գիտաշխատող, 1993-1999թթ.՝ գիտական գծով փոխտնօրեն եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ:

1991-2001թթ. եղել է Ազգային առողջապահության ինստիտուտի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ, 1999-2014թթ.՝ Էրեբունի բժշկական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար:

2001-2006թթ. եղել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ, 2006 թվականից Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչն է: 2009-2012թթ. եղել է ՀՀ ՊՆ ԿԲՀ փորձագետ: 2014-2021թթ.՝  «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն:

1990-1994թթ. մարտական գործողությունների մասնակից է:

Արմեն Չարչյանն ու իր պաշտպանն անհիմն են համարում Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելը |armenpress.am|

Արմեն Չարչյանն ու իր պաշտպանն անհիմն են համարում Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը Վերաքննիչ քրեական դատարանի՝ իրեն կրկին կալանավորելու դատախազության բողոքը բավարարելը անհիմն է համարում: Ժամանելով՝ «Վարդաշեն» ՔԿՀ՝ Չարչյանը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ի վերջո արդարադատությունը կհաղթի, քանի որ դատախազության ներկայացրած երկու հիմքերն էլ այլևս գոյություն չունեն: «Չեմ ցանկանում որևէ բան որակել, քանի որ իրավական գործընթաց կա, երբ այն կավարտվի, այդ ժամանակ ես ամեն ինչ կասեմ: Հարկ եմ համարում նշել, որ այն երկու հիմքը, որոնցով դատախազն ինձ կալանք է առաջադրել, արդեն չկան: Մեկն այն է, որ ես այլևս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը չեմ և ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, ում ապօրինաբար ցանկանում են զրկել ազատությունից:  Երկրորդ հիմքն էլ այն է, որ ես կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, բայց դրանք արդեն տրվել են: Այս ամենի հետ մեկտեղ, դատախազը նաև նշել է, որ իրենք հիմք չեն համարելու այդ ցուցմունքները և հիմք են համարելու տարածված ձայնագրությունը: Այդ դեպքում ի՞նչ հիմքով է դատավորն ինձ կալանավորելու որոշում կայացրել»,- նշել է Չարչյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
20:22 - 23 օգոստոսի, 2021
Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում և խայտառակ ապօրինություն. «Պատիվ ունեմ» դաշինք

Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում և խայտառակ ապօրինություն. «Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ․ «Ս.թ. oգոստոսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և կայացրեց վերջինիս կալանավորելու որոշում։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում դեռ ամիսներ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները ոչ իրավաչափ էին և հակասում էին ՀՀ օրենքներին։ Մեկ ամիս ապօրինի կալանքի տակ պահվելուց հետո, դատարանը պրոֆեսորին ազատ արձակելու որոշում էր կայացրել, սակայն այսօր մենք ականատես ենք իշխանության ու օրենքի հերթական չարաշահման։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն արձանագրում է, որ պատգամավորի անձեռնմխելիություն ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կայացրած նմանօրինակ որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում և խայտառակ ապօրինություն։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր զորակցությունն է հայտնում խորհրդարանական ընդդիմադիր ուժի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին և պահանջում է իրավապահներին գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ գործող իշխանությունների կամայականություններից բխող անձի հեղինակությանը վնասող և իրավունքը ոտնահարող գործողություններից։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է, որ ուժերի ներածին չափով պայքարելու է արդարադատության հաստատման համար՝ հույս ունենալով, որ կլինի իրավունքից և օրենքից բխող դատական ակտ և պրոֆեսոր Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ»։
15:04 - 23 օգոստոսի, 2021
Մեր արձագանքն այս ապօրինություններին լինելու է համարժեք․ «Հայաստան» դաշինքը՝ Չարչյանի կալանավորման մասին

Մեր արձագանքն այս ապօրինություններին լինելու է համարժեք․ «Հայաստան» դաշինքը՝ Չարչյանի կալանավորման մասին

«Հայաստան» դաշինքը  հայտարարություն է տարածել՝ Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ․ «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի  քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության  պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով: Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում: Նշվածով մեր հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց այս իշխանությունների՝ հանրային համերաշխության հերթական սուտ ու կեղծ օրակարգը որդեգրելու մեջ։ Պատահական չենք համարում, որ այս խայտառակ որոշումը կայացվեց սահմանային լարված իրավիճակի ու կառավարության ծրագրի ներկայացումից առաջ: Մեր արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք»:
13:26 - 23 օգոստոսի, 2021
Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերբերյալ դատախազության բողոքը կքննվի օգոստոսի 18-ին |armenpress.am|

Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերբերյալ դատախազության բողոքը կքննվի օգոստոսի 18-ին |armenpress.am|

armenpress.am: Բժիշկ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի և չհեռանալու մասին ստորագրության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2021 թ. օգոստոսի 18-ին, ժամը՝ 15:00-ին։ Այս մասին հայտնել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:Արմեն Չարչյանին «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել հունիսի 21-ին և նա ձերբակալվել էր։ Չարչյանը կալանավորվել էր հունիսի 23-ին:
21:48 - 17 օգոստոսի, 2021
Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը |armenpress.am|

Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հրապարակեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը: Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  դատարանը մերժեց պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Այսպիսով, Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ: «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
11:23 - 08 հուլիսի, 2021
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով՝ նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան. տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Արմեն Չարչյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ:    
18:39 - 06 հուլիսի, 2021
Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ. պաշտպան |armtimes.com|

Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ. պաշտպան |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 8֊ին՝ ժամը 11:00-ին: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Արմեն Չարչյանը ներկա պահին գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ «Նրան շաբաթ օրն են տեղափոխել ՔԿՀ։ Այնպես չէ, որ ներկա պահին պարոն Չարչյանի առողջական վիճակը լավ է։ Նա ունի շաքարային դիաբետ, որը շատ բարձր մակարդակում է գտնվում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝  ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Չարչյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար: Ալեքսանյանն անդրադառնալով վկաներին և նրանց տված ցուցմունքներին, նշեց՝ խոսքը 280 վկայի մասին է.«Բայց նյութերի հետ ծանոթանալուց հետ պարզ դարձավ, որ հարցաքննվել է 60-70 վկա: Որևէ անձ չկա, որը կարող է ասել, որ պարոն Չարչյանը հարկադրել է նրան մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին»: Ալեքսանյանի խոսքով՝ մեղադրանքի բնույթի ցուցմունք առկա չէ.«Բոլորը նշել են, որ ընկալել են որպես խնդրանք, հորդոր՝ քաղաքացիական պարտքի դրսևորման հարցի տեսանկյունից»: Արմեն Չարչյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ:
16:44 - 06 հուլիսի, 2021
Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորում ենք դադարեցնել դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու ամոթալի դրսևորումները. դատախազություն

Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորում ենք դադարեցնել դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու ամոթալի դրսևորումները. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորելով մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում:  «Այսօր քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ դատական նիստից հետո գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի և բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով և բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները:  Նախ՝ դատախազի կողմից դատական նիստը հետաձգելու անհրաժեշտությունը չի  պատճառաբանվել աշխատանքային օրվա ավարտով: Դատարանն ի սկզբանե հայտարարել էր, որ նիստը շարունակվելու է աշխատանքային օրվա ավարտից մի փոքր ավելի՝ վկայակոչելով Վերաքննիչ դատարանում ձևավորված՝ նիստերն աշխատանքային օրվա սահմաններում անցկացնելու պրակտիկան, ինչին դատախազը չի առարկել: Սակայն երբ դատական նիստի ընթացքից դատախազի համար ակնհայտ է դարձել, որ, հաշվի առնելով իր խոսքի, ելույթի ծավալնելը, նիստը կարճ ժամանակում ավարտելու դեպքում հնարավորություն չի ունենալու իր հիմնավորումները ողջ ծավալով ներկայացնել, դատարանին առաջարկվել է հետաձգել նիստը: Ընդ որում՝ դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրել է նիստը հետաձգելու իր առաջարկի պատճառները, որոնց հաշվառմամբ էլ դատարանը կայացրել է նման որոշում: Այդ ամենն արձանագրված է նիստի ձայնագրառմամբ՝ անկախ իրողությունները խեղաթյուրելու և դատավարական հակառակորդին վիրավորելը սեփական փաստարկների սնանկությունը ծածկելու միջոց դարձնելու պաշտպանների անհույս փորձերից: Իրենց խոսքում պաշտպաններն անընդհատ շահարկման առարկա են դարձնում իրենց պաշտպանյալի առողջական վիճակը՝ փորձելով հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե այն կախված է կալանքի վերաբերյալ որոշումից և անհիմն կերպով այդ ամենը մատուցելով որպես հակահումանիստական մոտեցում դատախազության կողմից:  Պաշտպանները ամեն կերպ միտումնավոր կերպով փորձում են անտեսել այն հանգամանքը, որ Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու պահից սկսած՝ առ այսօր վերջինս քրեակատարողական հիմնարկ չի մտել, գտնվում է իր նախընտրած բժշկական հաստատությունում, իր նախընտրած բժշկի հսկողության ներքո, և որ դատախազի կողմից որևէ քայլ առ այսօր չի արվել նրա բուժօգնության տրամադրությումը որևէ կերպ խոչընդոտելու ուղղությամբ: Պաշտպանները համառորեն փորձում են պատրանք ստեղծել, թե Ա. Չարչյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման կայացման փաստով, մինչդեռ իրենք են նշել, որ առողջության վատթարացումը տեղի է ունեցել այդ որոշումը կայացվելուց առաջ:  Ինչ վերաբերում է այն անհեթեթ պնդումներին, թե դատական նիստի հետաձգմամբ դատախազը փորձ է արել ժամանակ ձգձգել և այդ վարքագիծը պատժիչ բնույթ է կրում, ապա ընդամենը մնում է հորդորել պաշտպաններին ավելի չանլրջացնել սեփական պնդումները և չմերկացնել դրանց մերկապարանոց լինելու հանգամանքը: Պաշտպաններն իրենք էին մինչև դատական նիստի մեկնարկը հանրայնացրել, որ Ա. Չարչյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախաքննության ավարտ հայտարարվել է քրեական գործը հարուցելուց ընդամենը 14 օր անց: Ակնհայտ է, որ ձգձգելու նպատակ հետապնդելու պարագայում նման սեղմ ժամկետներում նախաքննության ավարտ չէր հայտարարվի, դատախազի կողմից այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմնին քննությունը, անհրաժեշտ դատավարական, քննչական գործողություններն արագացնելու ցուցում չէր տրվի և պատշաճ դատախազական հսկողության ներքո այդ կարճ ժամանակահատվածում, օրինակ, 60 անձ հարցաքննության չէր ենթարկվի: Ուղղակի հորդորում ենք պաշտպանության կողմին դադարեցնել փաստերի աղավաղման, դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու այս ամոթալի դրսևորումները և մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում»,- ասված է հայտարարությունում:
22:34 - 02 հուլիսի, 2021
Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|

Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ դատարանում ընթացող Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին Չարչյանի պաշտպանները: Ըստ նրանց, անկախ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, համաձայն որի բողոքի քննությունն ընթանալու էր աշխատանքային ժամի ավարտից հետո նաև, դատախազը չի ցանկացել այն շարունակել: «Պայմանավորվածություն ձեռք բերեցինք կողմեն ու դատարանը, որ ժամը 6-ից հետո (18:00) կարող ենք շարունակել մեր աշխատանքը, դատարանը կարող է լսել բոլոր կողմերին և ավարտել բողոքի քննությունը: Դտախազը չառարկեց, այսինքն մենք շարունակեցինք 6-ից հետո աշխատել, սակայն մի պահ դատախազն ինչ-որ հոգեվարքի մեջ հայտնվեց, նեղացավ, հայտարարեց, որ չի ցանկանում բողոքի քննությանն այս պահին մասնակցել, աշխատանքային ժամն ավարտվել է և ցանկանում է իր դիրքորոշումն արտահայտել հաջորդ դատական նիստին»,-տեղեկացրեց պաշտպանը:
19:47 - 02 հուլիսի, 2021
Այսօր Արմեն Չարչյանի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի. պաշտպան

Այսօր Արմեն Չարչյանի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի. պաշտպան

Այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսաք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակաբր գտնվել անազատության մեջ»,-նշել է պաշտպանը։
15:17 - 02 հուլիսի, 2021
Արմեն Չարչյանի կալանքի հարցով ՀՔԾ-ին ուղղված միջնորդությունը ուղարկվել է դատախազին․ ՀՔԾ

Արմեն Չարչյանի կալանքի հարցով ՀՔԾ-ին ուղղված միջնորդությունը ուղարկվել է դատախազին․ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմը նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին միջնորդություն է ներկայացրել` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։ Նկատի ունենալով, որ մեղադրյալ Արմեն Չարչյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 23-ի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը, ուստի վերը նշված միջնորդությունը քննիչի կողմից ուղարկվել է դատախազին`  քննարկման նպատակով:Հաշվի առնելով վերոգրյալը` առնվազն տարօրինակ ենք համարում հիշյալ միջնորդությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին ներկայացնելու հանգամանքը: Ցանկալի կլիներ, որպեսզի մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանները տիրապետեին քրեադատավարական այն տարրական նորմերին, որոնց համաձայն` կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին։
11:15 - 29 հունիսի, 2021
Բժիշկները ՀՔԾ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն Արմեն Չարչյանի |armenpress.am|

Բժիշկները ՀՔԾ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն Արմեն Չարչյանի |armenpress.am|

armenpress.am: Բժիշկները սպիտակ խալաթներով բողոքի ակցիա են անցկացրել Հատուկ քննչական ծառայության դիմաց՝ ի պաշտպանություն «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված բժիշկ Արմեն Չարչյանի, ում նկատմամբ դատարանը կալանքի որոշում է կայացրել։ Բժիշկներից մեկը հայտնեց, որ հավաքվածներից գրեթե բոլորը մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին և հենց ինքն ու իր գործընկերներից մեկն առաջին իսկ օրվանից եղել են խրամատում։ «Մենք թաքցրել ենք մեր մասնագիտությունն ու գնացել են ռազմադաշտ որպես կամավոր։ Ականանետերն ուսերիս կռվել ենք թշնամու դեմ, իսկ երկու օր հետո իմացել ենք, որ մեր կարիքը կա, իջել ենք թաքստոց, որտեղ օգնություն ենք ցույց տվել։ Մեր խնդրանքը մեկն է՝ հնարավորություն տրվի մեզ, որպեսզի հանգիստ աշխատենք և շարունակենք մեր առաքելությունն իրականացնել»,- նշեց վնասվածքաբան Սամվել Սահակյանը։ Դիտարկմանը, թե ազդո՞ւմ է արդյոք իրենց աշխատանքի վրա Չարչյանի կալանավորված լինելը, բժիշկը դրական պատասխան տվեց։ Բժիշկները կրկին բաց նամակով հանդես եկան, այս անգամ հասցեատերը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էր։ Ներկայում Արմեն Չարչյանը գտնվում է հիվանդանոցում, հունիսի 27-ին նրա մոտ իրավիճակի կտրուկ վատթարացում է եղել:  «Որքան տեղյակ եմ, կորոնարգրաֆիա է արվել: Շաքարը նորմալ թվերի վրա չի կանգնում, ճնշումը չի նորմալանում: Ինչքան էլ Չարչյանին թվա, որ այս ամենն իր կողքով է անցնում, մարդու մարմինն ունի իր օրենքները և այդ օրենքների դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել»,-ասաց վնասվածքաբանը: Ավելի վաղ 539 բժիշկ բաց նամակ էր հղել իշխանություններին ու հանրությանը, որպեսզի վերացվի Արմեն Չարչյանի նկատմամբ կալանքը:
19:47 - 28 հունիսի, 2021