Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|
19:47 - 02 հուլիսի, 2021

Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ դատարանում ընթացող Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին Չարչյանի պաշտպանները:

Ըստ նրանց, անկախ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, համաձայն որի բողոքի քննությունն ընթանալու էր աշխատանքային ժամի ավարտից հետո նաև, դատախազը չի ցանկացել այն շարունակել:

«Պայմանավորվածություն ձեռք բերեցինք կողմեն ու դատարանը, որ ժամը 6-ից հետո (18:00) կարող ենք շարունակել մեր աշխատանքը, դատարանը կարող է լսել բոլոր կողմերին և ավարտել բողոքի քննությունը: Դտախազը չառարկեց, այսինքն մենք շարունակեցինք 6-ից հետո աշխատել, սակայն մի պահ դատախազն ինչ-որ հոգեվարքի մեջ հայտնվեց, նեղացավ, հայտարարեց, որ չի ցանկանում բողոքի քննությանն այս պահին մասնակցել, աշխատանքային ժամն ավարտվել է և ցանկանում է իր դիրքորոշումն արտահայտել հաջորդ դատական նիստին»,-տեղեկացրեց պաշտպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել