Արմեն Չարչյանը վիրահատվել է |armenpress.am|
15:53 - 29 հունիսի, 2021

Արմեն Չարչյանը վիրահատվել է |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ենթարկվել է բժշկական միջամտության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա մանրամասնել է, որ բժիշկը վիրահատվել է, անեսթեզիայի միջոցով իրականացվել է սրտի ստենտների վիճակի ուսումնասիրություն։

«Նրա առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են հունիսի 23-ին կայացրած կալանավորման որոշմանը։ Ես իսկապես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի»,-ասել Վարդևանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել