Ավագանու մի շարք անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել. մի մասը պաշտոններ կստանա |hetq.am|
10:52 - 26 հոկտեմբերի, 2023

Ավագանու մի շարք անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել. մի մասը պաշտոններ կստանա |hetq.am|

hetq.am: Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանը, Սուրեն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Ադրինե Ավագյանը, Դուստրիկ Մխիթարյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Այս մասին Երևանի ավագանու հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը և Սարգիս Մադաթյանը քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են։ Այսօր ավագանու արտահերթ նիստում կքննարկվի քաղաքապետի առաջին տեղակալի և մյուս տեղակալների ընտրության հարցը։

Իսկ Արամ Ազատյանը քաղաքապետի հոկտեմբերի 25-ի որոշմամբ՝ նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։ Ըստ լրատվամիջոցներում տարածվող լուրերի՝ Կամսար Բաբինյանը նշանակվել է Աջափնյակի ղեկավար, սակայն քաղաքապետի որոշումը դեռ հրապարակված չէ։

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատները տրվել են ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդանյանին, Հեղինե Ոսկանյանին, Զինա Չալիկյանին, Լևոն Լևոնյանին, «Մայր Հայաստան» կուսակցությանը՝ Արմեն Քոչարյանին, Գրիգոր Իսկանդարյանին, «Հանրապետություն»-ը՝ Մհեր Բեջանյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել