Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով |azatutyun.am|
12:55 - 21 հուլիսի, 2021

Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց 15 միլիոն դրամ գրավով և չհեռանալու ստորագրությամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը հրապարակեց այսօր:

Նոր խափանման միջոցի հետ կապված գործողությունները կատարելուց անմիջապես հետո Չարչյանն ազատ կարձակվի կալանքից:

61-ամյա պրոֆեսորը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել