Այսօր Արմեն Չարչյանի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի. պաշտպան
15:17 - 02 հուլիսի, 2021

Այսօր Արմեն Չարչյանի գործով նախաքննության ավարտ կհայտարարվի. պաշտպան

Այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսաք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։

Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակաբր գտնվել անազատության մեջ»,-նշել է պաշտպանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել