Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House

 |aravot.am|

Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House |aravot.am|

aravot.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Մասնավորապես, Հայաստանը միավոր է կորցրել ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում` պայմանավորված 2022թ․ սեպտեմբերյան պատերազմով: Տարածաշրջանի երկրներից առավել բարձր միավոր ունի Վրաստանը` 58 միավոր (մասամբ ազատ), որն անցյալ տարվա համեմատությամբ փոփոխություն չի կրել: Ադրբեջանը նույնպես, ինչպես և նախորդ տարի, 9 միավորով շարունակում է մնալ ոչ ազատ երկիր: Ռուսաստանը 16 միավորով նույնպես անազատ երկրների շարքում է (նախորդ տարի՝ 19 միավոր): Ուշագրավ է, որ Ուկրաինան դիրքերը զիջել է 11 հորիզոնականով և 50 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Զեկույցում՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր։ Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 20 զինվոր գերի է ընկել։ «Պաշտոնական զեկույցները ներառում են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Հարձակման թիրախ են դարձել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ պատճառվել է զգալի վնաս, և տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ Թեև ակտիվ ռազմական գործողությունները տևել են երկու օր, դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է»,- ասվում է զեկույցում։ Դրանում նաև նշվում է, որ սեպտեմբերյան սրումից հետ արձանագրվել են արոտավայրերի և դաշտերի այրման, ինչպես նաև կենդանիների գողության բազմաթիվ դեպքեր: Զեկույցի՝ հակակոռուպցիոն մեխանիզմների մասին բաժնում ասվում է, որ ՀՀԿ վերնախավի և նրա դաշնակիցների դեմ ուղղված կոռուպցիոն հետաքննությունները մտահոգություններ են առաջացրել երկրի դատական և հետաքննական մեխանիզմների՝ օրենքի արդար կիրառումն ապահովելու կարողության վերաբերյալ: Զեկույցը հիշատակում է, որ 2022թ. հուլիսին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնակատարը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ նա սպառնում էր ԲԴԽ այն ժամանակվա ղեկավարին, եթե վերջինս հրաժարական չտա։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամներ, այդ թվում արդարադատության նախկին նախարարին, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում: Ավելի մանրամասն` aravot.am-ում։  
10:59 - 09 մարտի, 2023
Կիև է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
 |azatutyun.am|

Կիև է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիև։ Պատերազմի մեկնարկից ի վեր սա ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի երրորդ այցն է Ուկրաինա։ Այսօր Գուտերեշը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է մարտի 19-ին։ ՄԱԿ-ը փորձում է համոզել հակամարտող կողմերին երկարաձգել գործարքը, որը կնքվել է անցած տարվա հուլիսին ՄԱԿ-ի և Անկարայի միջնորդությամբ։ Պայմանավորվածության շնորհիվ ուկրաինական հացահատիկը սևծովյան նավահանգիստներից արտահանվում է արտերկիր։ Ուկրաինան հացահատիկ արտահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է։ Մինչև պատերազմը Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում էին հացահատիկի համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։
17:53 - 08 մարտի, 2023
Ուկրաինայից մեկնաբանել են Բրյանսկի շրջանում ուկրաինական դիվերսանտների ներթափանցման մասին լուրերը

Ուկրաինայից մեկնաբանել են Բրյանսկի շրջանում ուկրաինական դիվերսանտների ներթափանցման մասին լուրերը

ՌԴ-ում ուկրաինական դիվերսիոն խմբի մասին պատմությունը դասական միտումնավոր սադրանք է: Այս մասին Թվիթերյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։  «ՌԴ-ն ցանկանում է վախեցնել իր ժողովրդին՝ արդարացնելու հարձակումը մեկ այլ երկրի վրա և պատերազմից հետո աճող աղքատությունը», - նշել է նա։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, թե ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են Լյուբեչանե գյուղ։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «Ռիա նովստի»-ին ասել է, որ Բրյանսկի շրջանում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ «ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ԱԴԾ-ն և զինվորականները միջոցներ են ձեռնարկում «պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»։
16:13 - 02 մարտի, 2023
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու մասին տեղեկությունները

Պեսկովը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու մասին տեղեկությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը հաղորդումներ է ստանում իրավապահ մարմինների ղեկավարներից՝ կապված Բրյանսկի շրջանում «ուկրաինացի դիվերսանտների հարձակման հետ»։ Մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ներում եղած տեղեկությունները, թե ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացվելու՝ Պեսկովն ասել է, որ նման պլաններ չեն եղել։ Նա պարզաբանել է, որ Պուտինի՝ ուրբաթ օրվա ժամանակացույցը ներառում է օպերատիվ հանդիպում ԱԽ անդամների հետ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, թե ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են Լյուբեչանե գյուղ։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «Ռիա նովստի»-ին ասել է, որ Բրյանսկի շրջանում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ «ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ԱԴԾ-ն և զինվորականները միջոցներ են ձեռնարկում «պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»։
15:23 - 02 մարտի, 2023
Եթե Չինաստանը ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին, ստիպված կլինի իրական գին վճարել դրա համար. Սպիտակ տուն
 |tert.am|

Եթե Չինաստանը ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին, ստիպված կլինի իրական գին վճարել դրա համար. Սպիտակ տուն |tert.am|

tert.am: Եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, նա ստիպված կլինի «իրական գին» վճարել։ Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։Նա նշել է, որ Չինաստանը դեռ քայլեր չի ձեռնարկել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու հարցում մահացու օգնություն (մահացու զենք) ցուցաբերելու համար, սակայն ԱՄՆ-ն փակ դռների հետևում հասկացրել է, որ նման քայլը լուրջ հետևանքներ կունենա։«Պեկինը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի այն մասին, թե ինչպես կվարվի, արդյոք ռազմական օգնություն կտրամադրի՞, բայց եթե այս ճանապարհով գնա, դրա համար իրական գին կվճարի, և դա վնաս կհասցնի Չինաստանին», - ասել է Բայդենի խորհրդականը։Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Չինաստանը հակված է Ռուսաստանի Դաշնություն զենք ուղարկելուն։ 
12:41 - 27 փետրվարի, 2023
Թեհրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման Չինաստանի խաղաղ պլանին. Իրանի ԱԳՆ
 |news.am|

Թեհրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման Չինաստանի խաղաղ պլանին. Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ն։ «Եկել է իսկական դիվանագիտությունն ակտիվացնելու ժամանակը, որպեսզի վերջ դրվի հակամարտությանն ու այն գործողություններին, որոնք պատերազմ են հրահրում, այդ թվում այլ երկրների հասցեին անհիմն մեղադրանքներին եւ միակողմանի պատժամիջոցներին»,- նշել են իրանցի դիվանագետները։ Նրանք ավելացրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման Չինաստանի առաջարկությանը։ Թեհրանը նշել է, որ նախընտրում է երկխոսությունն ու դիվանագիտությունը միջպետական վեճերի լուծման համար։ Իրանական կողմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել։ Հիշեցնենք, որ Չինաստանը փետրվարի 24-ին հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը։ Փաստաթղթի տեքստը ներառում է 12 կետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Չինաստանի  ծրագրին, նշելով՝ ծրագրում է հանդիպել նախագահ Սի Ծինփինին՝ քննարկելու Պեկինի առաջարկները:  Ռուսաստանը ողջունել է Չինաստանի խաղաղության առաջարկները։ «Մենք կիսում ենք Պեկինի տեսակետները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր հերթին հայտարարել է․ «Ես ծրագրում ոչինչ չեմ տեսել, որը ցույց տա, որ կա մի բան, որը ձեռնտու կլինի որևէ մեկին՝ բացի Ռուսաստանից»:
11:16 - 27 փետրվարի, 2023
Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ |azatutyun.am|

Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի՝ ներողամտության օրը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ անձնական զրույցը։ «Հռոմի պապը ներողամտության կիրակի օրը ռուսներին և ուկրաինացիներին առաջարկում է ներել միմյանց, ներել բոլոր վիրավորանքները և նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Սևաստյանովը։ Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավարի խոսքով՝ պոնտիֆիկոսը կարծում է, որ «քրիստոնեական առաքինությունը փոխադարձ ներումն է և մարդկային կյանքի պաշտպանությունը»։ Փետրվարի 26-ին Ռուս ուղղափառ եկեղեցին նշում է, այսպես կոչված, Ներողամտության կիրակին՝ Մեծ Պահքի վերջին օրը: Ուղղափառ ավանդույթի համաձայն՝ Ներման կիրակի օրը քրիստոնյաները պետք է հիշեն իրենց բոլոր դժգոհությունները, որոնք հասցվել են այլ մարդկանց, և հաշտվեն նրանց հետ:
20:07 - 26 փետրվարի, 2023
Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը |tert.am|

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը |tert.am|

tert.am: Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10 փաթեթը։ Ռուս–ուկրաինական հակամարտության մեկ տարվա ընթացքում սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10–րդ փաթեթն է։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ նոր պատժամիջոցները տարածվում են 121 անձի և կազմակերպության վրա։ Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը ներառում է, ի թիվս այլ բաների, «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող անհատների և կազմակերպությունների դեմ ուղղված նպատակային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ` ապատեղեկատվություն, քարոզչություն տարածողների դեմ և այլն»: Ըստ փաթեթի սահմանումների՝ կարգելվի Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Բացի այդ, ցանկում ներառվել են շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ։
18:00 - 25 փետրվարի, 2023