ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ |1lurer.am|
14:39 - 04 մարտի, 2023

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Կիևը զինամթերք կստանա HIMARS բազմակի հրթիռային համակարգի, հաուբիցների և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաների համար։ ԱՄՆ գլխավոր դիվանագետը նշել է, որ միայն Ռուսաստանը կարող է վերջ տալ այս պատերազմին։

«Քանի դեռ Ռուսաստանը չի կանգնեցնում հակամարտությունը, Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինային՝ ուժեղացնելով զինված ուժերը մարտի դաշտում, որպեսզի Ուկրաինան ուժեղ դիրքերում լինի բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել