azatutyun.am: «Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարները Նյու Դելիում գումարված համաժողովում չեն համաձայնեցրել ամփոփիչ հայտարարությունը, քանի որ իրարամերժ մոտեցումներ են դրսևորվել Ուկրաինայի խնդրում:
«Մեծ քսանի» համաժողովի մասնակիցների գերիշխող մեծամասնությունը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, սակայն, ըստ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից առարկություններ են ներկայացվել:
«Կային հարցեր, որոնք, անկեղծ կասեմ, առնչվում էին Ուկրաինային, դրանց շուրջ եղել են տարաձայնություններ, որոնք մենք չկարողացանք հաղթահարել»,- ասել է Ջայշանկարը:
comment.count (0)