Ռուսական կողմը հայտնում է, որ ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ Բրյանսկի շրջան
13:57 - 02 մարտի, 2023

Ռուսական կողմը հայտնում է, որ ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ Բրյանսկի շրջան

Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, թե ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են Լյուբեչանե գյուղ։

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «Ռիա նովստի»-ին ասել է, որ Բրյանսկի շրջանում մի քանի մարդ պատանդ է վերցվել։

Հաղորդվում է նաեւ զոհի մասին։ 

«ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ԱԴԾ-ն և զինվորականները միջոցներ են ձեռնարկում «պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել