Ուկրաինայից մեկնաբանել են Բրյանսկի շրջանում ուկրաինական դիվերսանտների ներթափանցման մասին լուրերը
16:13 - 02 մարտի, 2023

Ուկրաինայից մեկնաբանել են Բրյանսկի շրջանում ուկրաինական դիվերսանտների ներթափանցման մասին լուրերը

ՌԴ-ում ուկրաինական դիվերսիոն խմբի մասին պատմությունը դասական միտումնավոր սադրանք է: Այս մասին Թվիթերյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

 «ՌԴ-ն ցանկանում է վախեցնել իր ժողովրդին՝ արդարացնելու հարձակումը մեկ այլ երկրի վրա և պատերազմից հետո աճող աղքատությունը», - նշել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, թե ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են Լյուբեչանե գյուղ։

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «Ռիա նովստի»-ին ասել է, որ Բրյանսկի շրջանում մի քանի մարդ պատանդ է վերցվել։

«ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ԱԴԾ-ն և զինվորականները միջոցներ են ձեռնարկում «պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել