Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ են եղել, դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ, այն էլ՝ թշնամաբար տրամադրված պետությունների միջև. Տարոն Սիմոնյան

ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ են եղել, դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ, այն էլ՝ թշնամաբար տրամադրված պետությունների միջև. Տարոն Սիմոնյան

Պարո՛ն վարչապետ, եթե չեք կարողանում սահմանային հարցերում օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, ապա գոնե Ձեր հայտարարություններով և գործողություններով մի՛ վնասեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Մի՛ զրկեք հաջորդ սերունդներին վերականգնել և հաստատել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնք առնվազն երաշխավորում են հայ ժողովրդի անվտանգությունը։ Լավ, էլ ո՞նց ասենք, որ սեփական անձին/թիմին այսօրեական արդարացման համար չի կարելի պետականության ու ազգի շահի դեմ քայլ անել... ՀԽՍՀ-ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները անորոշ և վարչատարածքային սահմաններն են եղել։ Ոչ մի օրենքով դրանք չեն կարող հաստատվել։ Դրանք չեն կարող մեխանիկորեն պետական սահմաններ դառնալ այն էլ, թշնամաբար տրամադրված պետությունների միջև, այն էլ հայերին ոչնչացնելու քաղաքականություն վարող պետության հետ»,- գրել է Սիմոնյանը:
14:09 - 21 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի պարտավոր է անհապաղ հրաժարական տալ ՀՀ վարչապետի պաշտոնից. Կոնսերվատորիայի մի խումբ դասախոսներ հանդես են եկել հայտարարությամբ

Նիկոլ Փաշինյանի պարտավոր է անհապաղ հրաժարական տալ ՀՀ վարչապետի պաշտոնից. Կոնսերվատորիայի մի խումբ դասախոսներ հանդես են եկել հայտարարությամբ

Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի մի խումբ դասախոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարությունը՝ ստորև. «Մենք, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ներքոստորագրյալ դասախոսներս, ամբողջ Հայ ազգի հետ միասին խորը մտահոգված լինելով մեր երկրում ստեղծված իրավիճակով, Քաջ գիտակցելով, որ Արցախի կորուստը և աղետաբեր պատերազմը հետևանք են առնվազն ՀՀ կառավարության և վարչապետի անհեռատես և չմտածված քաղաքականության և կառավարման ունակություններից ակնհայտորեն զուրկ լինելու, Գիտակցելով, որ 2018 թվականի մայիսից մինչ օրս վարչապետ Ն.Փաշինյանը և իր գլխավորած քաղաքական ուժը ամեն ինչ արել են երկրում անկայուն վիճակ ստեղծելու, հասարակությանը պառակտելու, դեմագոգիայի միջոցով հանրության լայն զանգվածներին մոլորեցնելու, պետությունը ներսից թուլացնելու համար Եզրահանգելով, որ վարչապետ Ն.Փաշինյանը իր ղեկավարման ընթացքում չի կարողացել առաջարկել որևէ իրական միտք կամ գաղափար Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, ինչպես նաև չի առաջարկել մշակույթի և արվեստի զարգացման որևէ իրատեսական կամ խելամիտ զարգացման ծրագիր, Համոզված լինելով, որ կապիտուլյացիայի խայտառակ և ազգակործան ակտը ստորագրելուց հետո, Ն.Փաշինյանը չունի որևէ բարոյական իրավունք ներկայացնելու Հայոց պետությունը թե երկրի ներսում, թե առավել ևս ՝ աշխարհի այլ երկրների հետ հարաբերություններում՝ Հայտարարում ենք՝ Նիկոլ Փաշինյանի պարտավոր է անհապաղ հրաժարական տալ ՀՀ վարչապետի պաշտոնից»: 1․Էդուարդ Թադևոսյան, ջութակահար, ՀՀ ժողողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ պրոֆեսոր 2․Գագիկ Սմբատյան, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր 3․Վարդ Մանուկյան, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր 4․Միխայիլ Կոկժաև, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Բնագիտության եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, «Արարատ» փարիզյան ակադեմիայի պատվավոր անդամ-թղթակից, ԵՊԿ պրոֆեսոր 5․Շահինյան Շահեն, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր 6․Անահիտ Ներսիսյան, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր 7․Արամ Թալալյան, թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դեկան 8․Մարտին Վարդազարյան, կոմպոզիտոր, ՀՀ ժողողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր 9․Աննա Մայիլյան, մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր 10․Մարինե Դեինյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր 11․Հասմիկ Լեյլոյան, քանոնահար, ՀՀ ժողողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ոսկե մեդալակիր, ԵՊԿ պրոֆեսոր 12․Հասմիկ Հացագործյան, մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր 13․Քրիստինե Սահակյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ 14․Արմենուհի Սեյրանյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր 15․Էմմա Պետրոսյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ 16․Կարինե Օհանյան, դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր 17․Սերգեյ Սարաջյան, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր 18․Վաղարշակ Հարությունյան, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր 19․Մարգարիտ Սարգսյան, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր 20․Իրինա Բադալյան, դաշնակահարուհի, ԵՊԿ կամերային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր 21․Գայանե Հովհաննիսյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր 22․Ջուլիետա Խաչատրյան, դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ պրոֆեսոր 23․Հասմիկ Պետրոսյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր 24․Լիանա Գասպարյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր 25․Սուսաննա Երիցյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր 26․Գոհար Թորոյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր 27․Հարություն Արզումանյան, դիրիժոր, ԵՊԿ պրոֆեսոր 28․Սվետլանա Դավթյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր 29․Արմինե Մոկացյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր 30․Աննա Պողոսյան, մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ոսկե մեդալակիր, ԵՊԿ դոցենտ 31․Գեորգի Սարաջյան, դաշնակահար, ԵՊԿ դոցենտ 32․Սյուզաննա Համբարձումյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 33․Ջուլիետա Նազարյան, օպերային երգչուհի, ԵՊԿ դոցենտ 34․Աննա Խաչատրյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 35․Հայկանուշ Խաչատրյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 36․Քրիստինե Իսկանդարյան, դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ դոցենտ 37․Լուսինե Կչոզյան, երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ դոցենտ 38․Լիանա Անդրիասյան, դաշնակահարուհի, կոմպոզիտոր, ԵՊԿ դոցենտ 39․Զառա Թոփչյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 40․Էռնեստ Մանգուլյան, դաշնակահար, ԵՊԿ դոցենտ 41․Զառա Ղազարյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 42․Իրինա Գրիգորյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 43․Նարինե Արմենյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 44․Աննա Ղազարյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 45․Կարեն Անանյան, դաշնակահար, ԵՊԿ դոցենտ 46․Բելլա Կոստանդյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 47․Նաիրա Խաչատրյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 48․Անաիդա Հովսեփյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 49․Ելենա Վարդազարյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ 50․Արծվիկ Դեմուրչյան, օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ դասախոս 51․Լուսինե Ազարյան, Վիեննայի կամերային օպերայի մեներգչուհի, Արաքս Դավթյանի անվան վոկալ ստուդիայի հիմնադիր, ԵՊԿ դասախոս 52․Գայանե Մաթևոսյան, մեներգչուհի, ԵՊԿ դասախոս 53․Նունե Մելիք-Վրթանեսյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դասախոս 54․Լիլիթ Մարտիրոսյան, թեորետիկ, ԵՊԿ դասախոս 55․Էմմա Ասատրյան, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ դասախոս 56․Մարիաննա Հայրապետյան, դաշնակահարուհի, ԵՊԿ կոնցերտմայստեր 57․Աննա Մանուկյան, ջութակահարուհի, ԵՊԿ կոնցերտմայստեր 58․Սուսաննա Մուրադյան, թավջութակահար, ԵՊԿ կոնցերտմայստեր 59․Սիրանուշ Հարությունյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆ. Ասիստենտ 60․Քրիստինե Չտչյան, ջութակահարուհի, ԵՊԿ կոնցերտմայստեր 61․Մարիա Ստեփանյան, դաշնակահարուհի, ԵՊԿ կոնցերտմայստեր 62․Ալեկսանդր Թամազով՝օպերային երգիչ,ԵՊԿ դասախոս 63․Նարինե Ավետիսյան՝երաժշտագետ,ԵՊԿ դոցենտ
14:03 - 21 դեկտեմբերի, 2020
Այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին․ Նիկոլ Փաշինյան

Այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ՝ հանդիպում ունենալու քաղաքացիների հետ և պատասխանելու նրանց հարցրեին։ Առաջին կանգառը Սիսիանն էր, որտեղ շրջելով՝ վարչապետը զրուցեց քաղաքացիների հետ, այնուհետև հասնելով Սիսիանի հրապարակ՝ դիմեց հավաքված տասնյակ քաղաքացիներին և անդրադարձավ Սյունիքի սահմաններին տեղի ունեցող գործընթացներին։ «Երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք ՀՀ սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև ՀՀ սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամն ենք մենք»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, որ իրենց ասում են, թե ով է որոշել այդ սահմանն, ու ինչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը։ Նրա խոսքով՝ այսպիսի հարց տալիս են նաև 2010 թվականին նախարար, պատգամավոր եղած մարդիկ։ «Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները որոշվել են ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին։ Այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև որպես Ադրբեջանի հետ սահման։ Հիմա այդ տարիներին պատգամավոր, նախարար եղած մարդիկ մեզ ասում են՝ դուք ինչու եք այդ կետերով կանգնում, դուք ի՞նչ է, այդ սահմանը ճանաչո՞ւմ եք։  Բա այն ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության տարածքի մեջ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց Արցախյան պատերազմի ընթացքում, վարչապետն ասաց, որ պատճառը դարձյալ այն է, որ մեր օրենքում գրված է, որ մեր սահմանն այս է․ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ «Այդ օրենքը ընդունվել է 2010-ին, ընդունել է 2010-ին գործող խորհրդարանը, նախագիծը ներկայացրել է 2010-ին գործող կառավարությունը։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, ձեր սահմաններից դուրս ոնց կարող ենք միջամտություն անել։ Մենք ունենքն պայմանագրեր, որ եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն մեր սահմանից ներս, բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ Արցախի հարցին՝ նշելով, որ դա լրիվ այլ հարց է, որովհետև Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված հարց է։ «Եթե մեզ ասում են, որ փաստորեն եթե այդ սահմանով ենք կանգնում, Ղարաբաղի հարցը փակում ենք, ուրեմն՝ դուք 2010-ին ընդունված օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք»,- ասաց վարչապետը։
13:26 - 21 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Կառավարությունը չի հրաժարվել զոհերի ընտանիքներին հասանելիք 10 միլիոնները տալ. Մեսրոպ Մանուկյանը եւ Politik-ը սխալ են ներկայացնում իրողությունը

Դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական գործիչ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր, թե կառավարությունը չի ուզում անհայտ կորած զինծառայողների հասանելիք գումարը տալ. «Ամեն անհայտ կորած զինծառայողի կարգավիճակի դիմաց 10 մլն միանվագ պետք է վճարեն, որից հետո ամեն ամիս 200 հազար դրամ: Իրենք, որպես լավություն, ուզում են այդ ընտանիքների վրա ծախել 300 հազար դրամ ամսական աջակցությունը: Այդ 300 հազար դրամը ոչ թե լավություն եք անում, աջակցում եք այդ ընտանիքներին, այլ հակառակը՝ այդ մարդկանց իրենց հասանելիքից քիչ գումար եք տալիս: 10 մլն դրամ պետք է միանվագ վճարեին, ամսական էլ նվազագույնը 200 հազար դրամ տային, հիմա ասում են՝ մենք ձեզ 6 ամիս տանք, հետո հասկանանք ձեր կարգավիճակը, հետո էլի տանք: Գործող կառավարությունը թող չմտածի, թե ինքը այդ քայլով լավություն է անում ընտանիքներին: Դուք նրանց հասանելիքը նույնիսկ չեք ուզում տալ»,- մասնավորապես ասել էր Մանուկյանը: Վերջինիս խոսքերը տարածել էին նաեւ լրատվամիջոցները։ Դրանցից Politik.am-ը, սակայն, Մանուկյանի ասածը ներկայացրել է փոփոխված՝ տեսանյութը վերնագրելով՝ «Կառավարությունը հրաժարվում է զոհված զինծառայողների հարազատներին տրամադրել իրենց հասանելիք 10 մլն ՀՀ դրամները»: Սակայն կառավարության՝ դեկտեմբերի 17-ի նիստում խոսվել է ոչ թե զոհված կամ անհետ կորած զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու մասին, այլ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին տրամադրվող ամսական վճարի չափը եռապատկելու մասին՝ մինչեւ կարգավիճակի հստակեցումը, որից հետո էլ պետք է տրամադրվի ամբողջական փոխհատուցումը: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը  կառավարության այդ նիստի ժամանակ ներկայացրել էր նախագիծ, համաձայն որի՝ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները պետք է ստանան ամսական 300 հազար դրամ աջակցություն՝ մինչեւ հիմնական շահառու դառնալը: Նա նշել էր, որ, համաձայն օրենքով սահմանված չափի եւ ժամկետների, զինծառայողների ընտանիքները ստանում են աջակցություն, սակայն, հաշվի առնելով, որ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը որոշակի ժամանակ է ենթադրում, այս նախագծով հնարավոր է դառնում հիմնադրամից ստանալ որոշակի աջակցություն՝ 6 ամիս ժամկետով: Նշենք, որ այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նման գործառույթ ունի: Համաձայն Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի՝ 2017 թվականի մարտի 2-ի  թիվ 9 որոշման՝  յուրաքանչյուր ամիս իրականացվում է աջակցության տրամադրում՝ 100 հազար դրամի չափով, որը դադարեցվում է վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողի հիմնական շահառու ճանաչվելուց հետո: Համաձայն միջոցառման՝ առաջարկվում է այդ գումարը պետբյուջեի միջոցով ավելացնել եւս 200 հազար դրամով: Այսինքն՝ մինչեւ շահառու դառնալը՝ զինծառայողները հնարավորություն կստանան 6 ամիս ժամկետով ստանալ աջակցություն 300 հազար դրամի չափով: Փաստացի, այս որոշումը կապ չունի զոհված կամ անհետ կորած զինծառայողներին տրամադրվող փոխհատուցումների հետ, եւ, բացի այդ, կառավարությունը չի հրաժարվում հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրել: Սա, ըստ էության, աջակցություն տրամադրելու միջոց է՝ մինչեւ զինծառայողների հիմնական շահառու դառնալը: Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց աջակցություն չտրամադրելուն՝ ինչպես նշել էր Մեսրոպ Մանուկյանը, ապա այս մասով ծրագիրը ներկայացվել է կառավարության՝  դեկտեմբերի 10-ի նիստում: Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ մինչեւ զինծառայողների կարգավիճակի հստակեցումը՝ առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչեւ այս անձինք կդառնան հիմնադրամի շահառու՝ համաձայն գործող օրենքի: Այս մասով որոշակի պարզաբանում է ներկայացրել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ անհետ կորածի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերը օրենսդրությամբ երկարատեւ են, դրա համար այդ ժամկետը կրճատելու համար օրենսդրության մեջ փոփոխություններ են մտցրել: Սակայն ինչքան էլ ժամկետը կրճատվի, միեւնույն է՝ դա մի քանի ամիս տեւող գործընթաց է: Եթե այս գործնթացի ընթացքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, բյուջեից փոխանցված գումարը կհաշվանցվի, եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում տրամադրված գումարը կլինի որպես անհատույց աջակցություն: Այս համատեքստում ներառվում են նաեւ գերեվարված անձանց ընտանիքի անդամները:   Այսպիսով՝ թե՛ դեկտեմբերի 10-ի, թե՛ դեկտեմբերի 17-ի նիստում չի խոսվել զոհված զինծառայողների ընտանիքներին գումարի տրամադրումից հրաժարվելու կամ մեկ այլ ծրագրով փոխարինելու մասին, իսկ անհետ կորած կամ վնասվածք ստացած զինծառայողներին վերոնշյալ ծրագրերով տրամադրվում է աջակցություն՝ մինչեւ ծրագրի շահառու դառնալը, հետեւաբար չի կարող տրամադրվել ավելի քիչ գումար, քան նախատեսված է օրենքով: Նարեկ Մարտիրոսյան
13:14 - 21 դեկտեմբերի, 2020
Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Սառնակունք գյուղում: Քաղաքացիներից մեկը շեշտեց՝ մեր բանակը չի պարտվել, Փաշինյանն արձագանքեց. «Մեր բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Մեր ժողովուրդը հերոսական ժողովուրդ է»: Վարչապետը նշեց՝ դա, սակայն, չի նշանակում, որ չեն եղել առանձին դրվագներ կամ խնդիրներ չեն ծագել: «Դա չի նշանակում, որ չի եղել զինվոր, որն ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել սպա, որ ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել գեներալ, որն ինչ-որ բան այնպես չի արել: Բայց ընդհանուր առմամբ, դա մեր գնահատականի վրա չպետք է ազդի: Եվ մենք պետք է մեր ինքնավստահությունը, լավատեսությունը հատիկ-հատիկ կառուցենք, մեր երկիրը՝ Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ պետք է մեր կյանքը նորովի կառուցենք, իսկ դրա համար պետք է վճռականություն:
12:31 - 21 դեկտեմբերի, 2020
Հետցնցումային իրավիճակում ենք, ամեն ինչ պետք է անենք իրավիճակը կայունացնելու համար. Փաշինյանը՝ սյունեցիներին |armenpress.am|

Հետցնցումային իրավիճակում ենք, ամեն ինչ պետք է անենք իրավիճակը կայունացնելու համար. Փաշինյանը՝ սյունեցիներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ առաջինը կանգ է առել մարզի Սառնակունք գյուղում: Քաղաքացիներից մեկի՝ GPS-ով սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Մի քանի անգամ է արվում՝ ամենատարբեր ձևերով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս առումով որևէ խնդիր չկա»: Վարչապետը հավելեց՝հիմա հետցնցումային իրավիճակների մեջ ենք գտնվում. «Մենք ամեն ինչ պետք է անենք իրավիճակը կայունացնելու համար: Մենք պետք է  ամեն ինչ անենք մեր գերիներին վերադարձնելու, մեր անհետ կորածներին վերադարձնելու համար»,-ասաց վարչապետը: Փաշինյանը հիշեցրեց թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում 70 օր անհայտության մեջ մնացած և նախորդ օրը հայրենիք վերադարձած 6 զինվորի մասին: Նա նշեց՝ չնայած սգո օր է, բայց դա տրամադրություն է փոխել: «Այս սգի մեջ բոլորս մի լուսավոր կետ ենք փնտրում, որ դրա շուրջ մեր լավատեսությունը կառուցենք»,-ասաց նա:      
11:36 - 21 դեկտեմբերի, 2020
Գալիս եմ՝ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ձեր հարցերին պատասխանելու. վարչապետը՝ սյունեցիներին |armtimes.com|

Գալիս եմ՝ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ձեր հարցերին պատասխանելու. վարչապետը՝ սյունեցիներին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է սյունեցիներին՝ Սյունիքի մարզ ուղեւորվելու ճանապարհին: Ըստ վարչապետի, ինքը տեղյակ է, որ Սյունիքի մարզ այցելելու մասին իր գրառումը որոշակի կրքեր է բորբոքել, սակայն չի մեկնում Սյունիք՝ կրքեր բորբոքելու համար, այլ նախ՝ սյունեցիների նկատմամբ իր հարգանքի եւ գնահատանքի խոսքը փոխանցելու: «Երկրորդն ու ամենակարեւորը՝ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու եւ ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու եւ ես ձեր հարցերին կկարողանամ պատասխանել,  ձեր կասկածները փարատել: Եթե նման համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի: Իմ նպատակը ոչ թե կրքեր բորբոքելը կամ իրավիճակը գրգռելն է, այլ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելը եւ ձեր հարցերին պատասխանելը, բոլոր սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի եւ գնահատանքի տուրքը մատուցելու: Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորին՝ առանց այն էլ լարված այս իրավիճակում կրքեր չբորբոքել: Ես ձեզ հետ խոսելիս իմ հայացքը չեմ փախցնելու, ես պարտավորություններ ունեմ յուրաքանչյուրիդ առաջ եւ գալիս եմ ցույց տալու, որ իմ պարտավորությունները պատրաստ եմ կատարել լիարժեք: Հույս ունեմ, մեր խոսակցությունը տեղի կունենա: Ես համոզված եմ, որ իրավիճակը միասին կհաղթահարենք, պարզապես բովանդակության շուրջ պետք է ունենանք կոնկրետ խոսակցություն: Էլի ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզից ու առհասարակ ՀՀ տարածքից ոչ մի մմ հող չի զիջվելու: Եվ այս մասին կխոսեմ ձեզ հետ, կխոսեմ բաց: Իմ հարգանքների հավաստիքը բոլոր սյունիքցիներին, ովքեր ուզում են, որ այս խոսակցությունը տեղի ունենա, հարգանքներս նաեւ մարդկանց, ովքեր այլ կարծիքի են, ես պատրաստ եմ նաեւ նրանց հարցերին պատասխանել»,-նշեց վարչապետը:
09:28 - 21 դեկտեմբերի, 2020
Սյունեցիների և ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ․ նրանք ցանկանում են արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ |news.am|

Սյունեցիների և ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ․ նրանք ցանկանում են արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ |news.am|

news.am: Վաղ առավոտյան Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք: Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել այս հատվածում՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան: Գորիսեցիները բողոքում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավոնքը ոտնահարում են, իրենք այստեղ ոչ մի ապօրինություն չեն անում: «Այսինքն վարչապետի տեղաշարժը 5-6 ոստիկանական ավտոբուսներով պետք է վերահսկվի՞: Եթե մի պետության մեջ վարչապետն ազատ չի կարողանում տեղաշարժվի, ինչպե՞ս է կառավարելու: Դուք տեսե՞լ եք ճանապարհը, ես գորիսեցի եմ, ուզում եմ գնալ Որոտան գյուղ եւ իմ կյանքն ապահովագրված չէ»,-ասաց գորիսեցիներից մեկը: Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ ու հրմշտոց տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, ոստիկանները թույլ չէին տալիս, ինչը վերաճեց քաշքշուկի: Քաղաքացիներից ոմանք սկսեցին հարվածներ հաացնել իրենց ճանապարհը փակած ոստիկաններին: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ոստիկանները փորձում էին ճանապարհ բացել շտապօգնության մեքենայի համար: Շտապօգնության մեքենայի հետեւից եւս մի քանի մեքենա փորձեց անցնել: Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Սյունիքի մարզ՝ ծնոթանալու անվտանգության հետ կապված հարցերին: 
09:16 - 21 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսօրից մասնակցում էր ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհվածների սգո երթին։ Նրան ուղեկցում էին ավագ դուստրն ու որդին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմանյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դեռ առավոտից Եռաբլուրում հավաքված քաղաքացիները որոշել էին արգելել վարչապետի մուտքը Պանթեոն։ Ինչ-որ պահի որոշ քաղաքացիներ նույնիսկ առարկաներ նետեցին Փաշինյանի ուղղությամբ։ Սակայն, չնայած լարված իրավիճակին ու պարբերական հրմշտոցին՝ իրավապահներն ու անվտանգության աշխատակիցներին հաջողվեց պաշտոնյաների համար ճանապարհ բացել դեպի զինվորական գերեզմանատուն։ Փաշինյանը շրջեց Եռաբլուրում, խոնարհվեց զոհերի շիրիմների առաջ, զրուցեց նրանց հարազատների հետ։ Ողջ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ մի կողմից վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», մյուս կողմից՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ»։ Փաշինյանը փորձում էր հանդարտեցնել քաղաքացիներին՝ հիշեցնելով, որ սգո արարողություն է։
16:04 - 19 դեկտեմբերի, 2020
Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան

Ամենահրատապ հարցը այս պահին Սյունիքում տեղի ունեցող գործընթացներն են։ Այս մասին ուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես արդեն ասել էի, այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ ՀՀ Զինված ուժերը, սահմանապահ ուժերը տեղեակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, որոշակի բարդություններ և անհարմարություններ։ Առավել ևս ստեղծում էմոցիաներ, նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորուստով»,- նշեց նա։ Վարչապատի խոսքով՝ իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է, և այս ամենը  արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար։ «Խնդիրն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում  վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք՝ սրանից բխող հետևանքներով։ Իսկ այսօր, տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ բոլորովին այլ անվտանգային կանոններ են գործում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց, որ արդեն Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ «Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- հավելեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հայտնեց, որ պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին և փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները, ինչպես նաև վստահեցրեց, որ կկարողանա դա անել առավել ևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ։ «Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել՝ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել։ Սրանում կարող եք համոզված լինել, և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը դարձյալ հայտնեց, որ մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ գերեվարված եղբայրների հարցը, անհետ կորածների որոնման աշխատանքները, նաև Արցախի և Հայաստանի իրավիճակի կայունացման հարցը, և սրան են ուղղված ամենօրյա ջանքերը։ Նրա պխոսքով՝ թե՛ Արցախում, թե Հայաստանում, դեռ կան լարվածության որոշակի օջախներ։ Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը, դեռ ամբողջությամբ լուծված չէ։ «Ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պետք է անհամատեղելի լիներ ռազմական գործողությունների դադարեցման տրամաբանության հետ, որքան էլ դժվար է, այս ամենը չպետք է մեզ մղի հուսահատության, որովհետև մեր  նահատակներն ընկել են, որ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդն ապրի»,- ասաց վարչապետը։ Նա նաև հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 13։00-ից, նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ է իրականացվելու Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր։ «Սա մի խոստում է մեր բոլոր  եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի։ Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս, և մենք ազգովի պետք է խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին։ Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը և չի փոխվել»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ միայն և միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները, և այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորությունն  ստեղծելն է։ Վարչապետի խոսքով՝ մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրականացման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և, ընդհանուր առմամբ, կկայունացնի նաև ներքաղաքական իրավիճակը։ «Իսկ այսօրվա երթին ընդառաջ՝ խոնարհում եմ հայտնում մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի, կանանց և երեխաների առաջ։ Սա նաև խոստումի երթ է, որ մենք հնարավոր և  անհնար ամեն ինչ կանենք, մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, ապրելու, արարելու Հայաստանը և Արցախը նորովի կառուցելու համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
10:41 - 19 դեկտեմբերի, 2020