Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին
16:04 - 19 դեկտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Արցախի պատերազմի նահատակների հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսօրից մասնակցում էր ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհվածների սգո երթին։ Նրան ուղեկցում էին ավագ դուստրն ու որդին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմանյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Դեռ առավոտից Եռաբլուրում հավաքված քաղաքացիները որոշել էին արգելել վարչապետի մուտքը Պանթեոն։ Ինչ-որ պահի որոշ քաղաքացիներ նույնիսկ առարկաներ նետեցին Փաշինյանի ուղղությամբ։ Սակայն, չնայած լարված իրավիճակին ու պարբերական հրմշտոցին՝ իրավապահներն ու անվտանգության աշխատակիցներին հաջողվեց պաշտոնյաների համար ճանապարհ բացել դեպի զինվորական գերեզմանատուն։

Փաշինյանը շրջեց Եռաբլուրում, խոնարհվեց զոհերի շիրիմների առաջ, զրուցեց նրանց հարազատների հետ։ Ողջ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ մի կողմից վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», մյուս կողմից՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ»։ Փաշինյանը փորձում էր հանդարտեցնել քաղաքացիներին՝ հիշեցնելով, որ սգո արարողություն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել