Սյունեցիների և ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ․ նրանք ցանկանում են արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ |news.am|
09:16 - 21 դեկտեմբերի, 2020

Սյունեցիների և ոստիկանների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ․ նրանք ցանկանում են արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ |news.am|

news.am: Վաղ առավոտյան Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:

Ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել այս հատվածում՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ Գորիս քաղաքից ու իրականացնել նախապես պլանավորած բողոքի ակցիան:

Գորիսեցիները բողոքում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավոնքը ոտնահարում են, իրենք այստեղ ոչ մի ապօրինություն չեն անում:

«Այսինքն վարչապետի տեղաշարժը 5-6 ոստիկանական ավտոբուսներով պետք է վերահսկվի՞: Եթե մի պետության մեջ վարչապետն ազատ չի կարողանում տեղաշարժվի, ինչպե՞ս է կառավարելու: Դուք տեսե՞լ եք ճանապարհը, ես գորիսեցի եմ, ուզում եմ գնալ Որոտան գյուղ եւ իմ կյանքն ապահովագրված չէ»,-ասաց գորիսեցիներից մեկը:

Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ քաշքշուկ ու հրմշտոց տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, ոստիկանները թույլ չէին տալիս, ինչը վերաճեց քաշքշուկի: Քաղաքացիներից ոմանք սկսեցին հարվածներ հաացնել իրենց ճանապարհը փակած ոստիկաններին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ոստիկանները փորձում էին ճանապարհ բացել շտապօգնության մեքենայի համար: Շտապօգնության մեքենայի հետեւից եւս մի քանի մեքենա փորձեց անցնել:

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Սյունիքի մարզ՝ ծնոթանալու անվտանգության հետ կապված հարցերին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել