armtimes.com: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 19-ին, կմասնակցի հիշատակի սգո երթին։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից։
«Ինչպես որ նախապես հայտարարվել էր, այդպես էլ լինելու է, վաղը վարչապետը կմասնակցի հիշատակի արարողությանը»,-ասաց խոսնակը։
Անդրադառնալով հանրության շրջանում առաջացած այն հարցին՝ երկուշաբթին աշխատանքային է լինելու, թե ոչ՝ Մանե Գեւորգյանը նկատեց, որ այդ օրը ոչ աշխատանքային չի հայտարարվել։
comment.count (0)