Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Կիևը պատասխանել է Վրաստանում հեղաշրջում նախապատրաստելու՝ Թբիլիսիից հնչած մեղադրանքներին

 |factor.am|

Կիևը պատասխանել է Վրաստանում հեղաշրջում նախապատրաստելու՝ Թբիլիսիից հնչած մեղադրանքներին |factor.am|

factor.am: Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հերքել է այն տեղեկությունը, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Թբիլիսի են ուղարկվել՝ ցույցերին մասնակցելու համար։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել էր, որ բողոքի ակցիաների ֆոնին Սաակաշվիլիի մի խումբ կողմնակիցներ, ովքեր կռվել են Ուկրաինայի կողմից, ժամանել են երկիր՝ հեղափոխական սցենար իրականացնելու համար, փոխանցում է korrespondent-ը։ «Վրացական իշխանությունների ներկայացուցիչները մեղադրում են Ուկրաինային Վրաստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու, նրան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու համար ուժեր ուղարկելու մեջ: Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ»,- գրել է Նիկոլենկոն ֆեյսբուքյան իր էջում։ Նա վստահեցրել է, որ Ուկրաինան կմնա «վրաց ժողովրդի բարեկամը, որին մաղթում է կանգ չառնել եվրոպական ապագայի զարգացման հարցում: Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։ Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։ 
18:10 - 13 մարտի, 2023
Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինան |hetq.am|

Ռուսաստանը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինան |hetq.am|

hetq.am: Մարտի 9-ի վաղ առավոտյան ռուսական զինուժը զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Ինչպես փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները, երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։ Նախնական տվյալներով՝ կա 5 զոհ։ Տեղական իշխանություններն ու լրատվամիջոցները հայտնել են Կիևում, Օդեսայում, Նիկոլաևում, Դնեպրում, Խարկովում, Զապորոժյեում, Ժիտոմիրում, Կիևի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկու և Տերնոպոլի մարզերում պայթյունների մասին։ Երկրի բազմաթիվ հատվածներում գործել են հակաօդային պաշտպանության միջոցները։ Խարկովի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ ռուսական զինուժը մոտ 15 հարված է հասցրել Խարկովին ու նրա շրջակայքին՝ թիրախավորելով կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները։ Նախնական տվյալներով՝ հրթիռներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա։ Տուժածների վերաբերյալ դեռևս տվյալներ չկան։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի և Սվյատոշինսկի շրջաններում մի քանի պայթյունների մասին։ Դրանց հետևանքով տուժել է երկու մարդ, այրվել են բնակելի շենքի բակերից մեկում կանգնած ավտոմեքենաները։ Ավելի մանրամասն` hetq.am-ում։ 
12:49 - 09 մարտի, 2023
Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House

 |aravot.am|

Հայաստանը «Ազատությունն աշխարհում» զեկույցում նահանջել է մեկ հորիզոնականով. Freedom House |aravot.am|

aravot.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցը, որում Հայաստանը նահանջել է մեկ հորիզոնականով և 54 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Մասնավորապես, Հայաստանը միավոր է կորցրել ֆիզիկական բռնությունից և պատերազմներից պաշտպանված լինելու բաժնում` պայմանավորված 2022թ․ սեպտեմբերյան պատերազմով: Տարածաշրջանի երկրներից առավել բարձր միավոր ունի Վրաստանը` 58 միավոր (մասամբ ազատ), որն անցյալ տարվա համեմատությամբ փոփոխություն չի կրել: Ադրբեջանը նույնպես, ինչպես և նախորդ տարի, 9 միավորով շարունակում է մնալ ոչ ազատ երկիր: Ռուսաստանը 16 միավորով նույնպես անազատ երկրների շարքում է (նախորդ տարի՝ 19 միավոր): Ուշագրավ է, որ Ուկրաինան դիրքերը զիջել է 11 հորիզոնականով և 50 միավորով շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր: Զեկույցում՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական զինուժը մտել է հայկական տարածք, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր։ Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 20 զինվոր գերի է ընկել։ «Պաշտոնական զեկույցները ներառում են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Հարձակման թիրախ են դարձել նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ պատճառվել է զգալի վնաս, և տեղահանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ Թեև ակտիվ ռազմական գործողությունները տևել են երկու օր, դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է»,- ասվում է զեկույցում։ Դրանում նաև նշվում է, որ սեպտեմբերյան սրումից հետ արձանագրվել են արոտավայրերի և դաշտերի այրման, ինչպես նաև կենդանիների գողության բազմաթիվ դեպքեր: Զեկույցի՝ հակակոռուպցիոն մեխանիզմների մասին բաժնում ասվում է, որ ՀՀԿ վերնախավի և նրա դաշնակիցների դեմ ուղղված կոռուպցիոն հետաքննությունները մտահոգություններ են առաջացրել երկրի դատական և հետաքննական մեխանիզմների՝ օրենքի արդար կիրառումն ապահովելու կարողության վերաբերյալ: Զեկույցը հիշատակում է, որ 2022թ. հուլիսին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնակատարը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ նա սպառնում էր ԲԴԽ այն ժամանակվա ղեկավարին, եթե վերջինս հրաժարական չտա։ «Հոկտեմբերին իշխող խմբակցությունն ընտրեց ԲԴԽ երկու նոր անդամներ, այդ թվում արդարադատության նախկին նախարարին, որը նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունները դիտարկվեցին որպես քաղաքականապես մոտիվացված»,- ասվում է զեկույցում: Ավելի մանրամասն` aravot.am-ում։  
10:59 - 09 մարտի, 2023
Կիև է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
 |azatutyun.am|

Կիև է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիև։ Պատերազմի մեկնարկից ի վեր սա ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի երրորդ այցն է Ուկրաինա։ Այսօր Գուտերեշը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է մարտի 19-ին։ ՄԱԿ-ը փորձում է համոզել հակամարտող կողմերին երկարաձգել գործարքը, որը կնքվել է անցած տարվա հուլիսին ՄԱԿ-ի և Անկարայի միջնորդությամբ։ Պայմանավորվածության շնորհիվ ուկրաինական հացահատիկը սևծովյան նավահանգիստներից արտահանվում է արտերկիր։ Ուկրաինան հացահատիկ արտահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է։ Մինչև պատերազմը Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում էին հացահատիկի համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։
17:53 - 08 մարտի, 2023
Ուկրաինայից մեկնաբանել են Բրյանսկի շրջանում ուկրաինական դիվերսանտների ներթափանցման մասին լուրերը

Ուկրաինայից մեկնաբանել են Բրյանսկի շրջանում ուկրաինական դիվերսանտների ներթափանցման մասին լուրերը

ՌԴ-ում ուկրաինական դիվերսիոն խմբի մասին պատմությունը դասական միտումնավոր սադրանք է: Այս մասին Թվիթերյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։  «ՌԴ-ն ցանկանում է վախեցնել իր ժողովրդին՝ արդարացնելու հարձակումը մեկ այլ երկրի վրա և պատերազմից հետո աճող աղքատությունը», - նշել է նա։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, թե ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են Լյուբեչանե գյուղ։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «Ռիա նովստի»-ին ասել է, որ Բրյանսկի շրջանում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ «ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ԱԴԾ-ն և զինվորականները միջոցներ են ձեռնարկում «պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»։
16:13 - 02 մարտի, 2023
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու մասին տեղեկությունները

Պեսկովը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու մասին տեղեկությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը հաղորդումներ է ստանում իրավապահ մարմինների ղեկավարներից՝ կապված Բրյանսկի շրջանում «ուկրաինացի դիվերսանտների հարձակման հետ»։ Մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ներում եղած տեղեկությունները, թե ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացվելու՝ Պեսկովն ասել է, որ նման պլաններ չեն եղել։ Նա պարզաբանել է, որ Պուտինի՝ ուրբաթ օրվա ժամանակացույցը ներառում է օպերատիվ հանդիպում ԱԽ անդամների հետ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, թե ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են Լյուբեչանե գյուղ։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «Ռիա նովստի»-ին ասել է, որ Բրյանսկի շրջանում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ «ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ԱԴԾ-ն և զինվորականները միջոցներ են ձեռնարկում «պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»։
15:23 - 02 մարտի, 2023
Եթե Չինաստանը ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին, ստիպված կլինի իրական գին վճարել դրա համար. Սպիտակ տուն
 |tert.am|

Եթե Չինաստանը ռազմական օգնություն տրամադրի Ռուսաստանին, ստիպված կլինի իրական գին վճարել դրա համար. Սպիտակ տուն |tert.am|

tert.am: Եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, նա ստիպված կլինի «իրական գին» վճարել։ Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։Նա նշել է, որ Չինաստանը դեռ քայլեր չի ձեռնարկել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու հարցում մահացու օգնություն (մահացու զենք) ցուցաբերելու համար, սակայն ԱՄՆ-ն փակ դռների հետևում հասկացրել է, որ նման քայլը լուրջ հետևանքներ կունենա։«Պեկինը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի այն մասին, թե ինչպես կվարվի, արդյոք ռազմական օգնություն կտրամադրի՞, բայց եթե այս ճանապարհով գնա, դրա համար իրական գին կվճարի, և դա վնաս կհասցնի Չինաստանին», - ասել է Բայդենի խորհրդականը։Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Չինաստանը հակված է Ռուսաստանի Դաշնություն զենք ուղարկելուն։ 
12:41 - 27 փետրվարի, 2023
Թեհրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման Չինաստանի խաղաղ պլանին. Իրանի ԱԳՆ
 |news.am|

Թեհրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման Չինաստանի խաղաղ պլանին. Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ն։ «Եկել է իսկական դիվանագիտությունն ակտիվացնելու ժամանակը, որպեսզի վերջ դրվի հակամարտությանն ու այն գործողություններին, որոնք պատերազմ են հրահրում, այդ թվում այլ երկրների հասցեին անհիմն մեղադրանքներին եւ միակողմանի պատժամիջոցներին»,- նշել են իրանցի դիվանագետները։ Նրանք ավելացրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման Չինաստանի առաջարկությանը։ Թեհրանը նշել է, որ նախընտրում է երկխոսությունն ու դիվանագիտությունը միջպետական վեճերի լուծման համար։ Իրանական կողմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել։ Հիշեցնենք, որ Չինաստանը փետրվարի 24-ին հրապարակել է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ իր ծրագիրը։ Փաստաթղթի տեքստը ներառում է 12 կետ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Չինաստանի  ծրագրին, նշելով՝ ծրագրում է հանդիպել նախագահ Սի Ծինփինին՝ քննարկելու Պեկինի առաջարկները:  Ռուսաստանը ողջունել է Չինաստանի խաղաղության առաջարկները։ «Մենք կիսում ենք Պեկինի տեսակետները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր հերթին հայտարարել է․ «Ես ծրագրում ոչինչ չեմ տեսել, որը ցույց տա, որ կա մի բան, որը ձեռնտու կլինի որևէ մեկին՝ բացի Ռուսաստանից»:
11:16 - 27 փետրվարի, 2023