Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Բեռլինը պատրաստ է թանկ վճարել Կիևի անվտանգության համար. Գերմանիայի ԱԳ նախարար

 |armenpress.am|

Բեռլինը պատրաստ է թանկ վճարել Կիևի անվտանգության համար. Գերմանիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am:  Բեռլինը պատրաստ է բարձր տնտեսական գին վճարել Ուկրաինայի անվտանգության համար: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը: «Կանենք ամեն բան, որ լարվածությունը չմեծանա: Նման դեպքում մենք Ռուսաստանի դեմ խիստ միջոցների շարք ենք նախապատրաստել: Այդ պատժամիջոցներն աննախադեպ են և համաձայնեցված են բոլոր գործընկերների հետ»,-նշել է Բերբոկն ու հավելել, որ պատրաստ են բարձր տնտեսական գին վճարել Ուկրաինայի անվտանգության համար: Ռազմաքաղաքական իրավիճակն Ուկրաինայի շուրջ շարունակում է լարված մնալ: Արևմուտքի և մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներում լուրջ մտահոգություն կա, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական ներխուժում իրականացնել Ուկրաինայի տարածք: Պաշտոնական Մոսկվան անհիմն է համարում այդ տեղեկությունները: Մինչ Արևմուտքի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանի ենթադրյալ ռազմական ներխուժումն է Ուկրաինա, իր հերթին Ռուսաստանի հիմնական մտահոգությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի Արևելք, այդ թվում կառույցին Ուկրաինայի հնարավոր անդամակցումը: ԱՄՆ-ն շեշտում է, որ Ռուսաստանի պահանջը հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժաշրվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:
21:34 - 07 փետրվարի, 2022
Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
 |1lurer.am|

Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ ձևաչափով չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Այդ մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։ Մոտ 35 պետության ու կառավարության ղեկավարներ կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 18-20-ը։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը կներկայացնեն փոխնախագահ Քամալա Հարրիսը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Իսկ գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Սպասվում է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությունը։ Մյունխենի կոնֆերանսը հիմնադրվել է 1962 թ.: Ֆորումի ժամանակ կայանում են քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ: Ռուսաստանի ներկայացուցիչները Մյունխենի համաժողովին մասնակցում են 1990-ականների վերջից։ 2007 թվականին ՌԴ նախագահ Պուտինը համաժողովում հանդես էր եկել «Ռուսաստանի դերը համաշխարհային քաղաքականության մեջ» զեկույցով, որում շեշտել էր բազմաբևեռ աշխարհի կարևորությունը և համաշխարհային քաղաքականության մեջ երկակի ստանդարտների վերացման անհրաժեշտությունը:
19:11 - 07 փետրվարի, 2022
DW-ի հեռարձակումն արգելելու Ռուսաստանի որոշումն անհիմն է․ ԵՄ
 |factor.am|

DW-ի հեռարձակումն արգելելու Ռուսաստանի որոշումն անհիմն է․ ԵՄ |factor.am|

factor.am: Գերմանական Deutsche Welle (DW) մեդիա ընկերության հեռարձակումն արգելելու՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների որոշումն անհիմն է։ Այս մասին փետրվարի 4-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն՝ պատասխանելով DW-ի հարցին։ «Ցավոք, սա իսկապես վատ նորություն է և իրադարձությունների վատ զարգացում, Ռուսաստանի իշխանությունների այս որոշումն անընդունելի է և անհիմն»,- ասել է Ստանոն։ Նա պարզաբանել է, որ ՌԴ իշխանություններն իրենց գործողությունները «հիմնավորել են» գերմանական լրատվամիջոցների կարգավորող մարմնի որոշմամբ, որով արգելվել է ռուսական RT DE պետական հեռուստաալիքի հեռարձակումը Գերմանիայում։ Ստանոն հիշեցրել է, որ RT DE-ն հեռարձակման վավեր լիցենզիա չի ունեցել: «Ուստի, այս որոշումը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանում Deutsche Welle-ի աշխատանքի հետ։ Ռուսաստանի իշխանությունների այս արձագանքը, ցավոք, ևս մեկ անգամ ցույց է տալիս ԶԼՄ-ների ազատության շարունակական խախտումները և լրատվամիջոցների անկախության նկատմամբ նրանց անհարգալից վերաբերմունքը»,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։ Նա իր համերաշխությունն է հայտնել DW-ին և Ռուսաստանում աշխատող մեդիա ընկերության աշխատակիցներին։ «Մենք ակնկալում ենք, որ Deutsche Welle-ն լիարժեք և արդար հասանելիություն կունենա բոլոր իրավական ընթացակարգերին՝ վիճարկելու այս անհիմն որոշումը»,- ասել է ԵՄ պաշտոնյան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր երկրում գերմանական միջազգային հեռարձակող ընկերության՝ «Deutsche Welle»-ի աշխատանքի դադարեցման մասին։ Այսպես էին Ռուսաստանի իշխանություններն արձագանքել Գերմանիայում RT DE-ի հեռարձակման արգելքին։
20:27 - 04 փետրվարի, 2022
Շոլցը եւ Բայդենն ԱՄՆ-ում կքննարկեն Ուկրաինայի, կլիմայի եւ համավարակի դեմ պայքարի հարցերը

 |armenpress.am|

Շոլցը եւ Բայդենն ԱՄՆ-ում կքննարկեն Ուկրաինայի, կլիմայի եւ համավարակի դեմ պայքարի հարցերը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցերը, Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ կարծարծեն եվրոպական անվտանգության թեման, համավարակի եւ կլիմայի փոփոխման դեմ պայքարի խնդիրները: Փետրվարի 4-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետուկթյան (ԳԴՀ) նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները: «Հանդիպումը նվիրված կլինի երկկողմ եւ տնտեսական հարաբերություններին, ուկրաինական հակամարտությանը, եվրոպական անվտանգությանը, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին եւ կլիմայական քաղաքականությանը»,- նշել Է Բյուխները: Բանակցություններից հետո, նրա խոսքով՝ պլանավորված Է համատեղ մամուլի ասուլիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
18:06 - 04 փետրվարի, 2022
Ռուսաստանը դադարեցնում է Deutsche Welle-ի աշխատանքը երկրում |hetq.am|

Ռուսաստանը դադարեցնում է Deutsche Welle-ի աշխատանքը երկրում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրում գերմանական միջազգային հեռարձակող ընկերության՝ «Deutsche Welle»-ի աշխատանքի դադարեցման մասին։ Այսպես են Ռուսաստանի իշխանություններն արձագանքում Գերմանիայում RT DE-ի հեռարձակման արգելքին։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Deutsche Welle-ի ռուսական բյուրոյի բոլոր աշխատակիցների հավատարմագրումը չեղյալ կհայտարարվի, արբանյակային և մյուս հեռարձակումները դադարեցվել են, ինչպես նաև կնախաձեռնվի ընկերությանը օտարերկրյա գործակալ ճանաչելու գործընթաց։ Մինչ օրս գերմանական մեդիաընկերության ռուսական ծառայությունն այդ կարգավիճակը չուներ։ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է «սկսել Գերմանիայի պետական և հանրային կառույցների ներկայացուցիչների ցանկի ձևավորման գործընթաց, որոնք կապ ունեն RT DE-ի հեռարձակման սահմանափակումների և ռուսական մեդիաօպերատորի վրա այլ ճնշումների ցուցաբերման հետ»։ Նրանց մուտքը Ռուսաստան կարգելվի։ Նախարարությունը հայտարարել է, որ այս միջոցները միայն առաջին քայլն են։ «Պատասխան քայլերի հաջորդ փուլերի մասին տեղեկատվությունն իր ժամանակին կհրապարակվի»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է որոշմանը։ «Շնորհակալություն, հարազատ»,- գրել է նա։ Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգը հայտարարել է, որ ռուսական իշխանությունների որոշումը հասկանալի չէ և «անհամաչափ արձագանք» է։ «Եթե նույնիսկ վերջին հաշվով մենք ստիպված լինենք փակել Մոսկվայի մեր թղթակցությունը, դա չի ազդի Ռուսաստանում DW-ի հեռարձակման վրա։ Հակառակը, մենք էականորեն կընդլայնենք այն»,- հայտարարել է Լիմբուրգը։ DW-ի ղեկավարի խոսքով՝ իրենց հետ տեղի է ունենում այն, ինչ ավտորիտար երկրներում զանգվածային լրատվամիջոցների հետ։ «Մենք պաշտոնապես բողոքում ենք այդ աբսուրդային արձագանքի դեմ և մտադիր ենք դիմել դատարան»,- հայտարարել է Պետեր Լիմբուրգը։ Գերմանիայի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Deutsche Welle-ի դեմ ռուսական միջոցները «իրենց հիմքում չունեն որևէ հիմնավորում և նոր լարվածություն են ռուս-գերմանական հարաբերությունների համար»։ Ավելի վաղ, Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Գերմանիայում RT-ի հետ տեղի ունեցողը «ոչ այլ ինչ է, քան խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություն»։ Հիշեցնենք, որ Գերմանիայում փետրվարի 1-ից արգելվել էր արբանյակով, համացանցով և մոբայլ հարթակներով Russia Today-ի գերմանական ծառայության հեռարձակումը, քանի որ հեռուստածրագիրը «հեռարձակվում է առանց հայցված թույլտվության ստացման»։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:36 - 04 փետրվարի, 2022
Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի աշխատանքներին կլինի շարունակական. ՀՀ վարչապետը՝ Գերմանիայի կանցլերին

Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի աշխատանքներին կլինի շարունակական. ՀՀ վարչապետը՝ Գերմանիայի կանցլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, 2022 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար. երեսուն տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 31-ին, մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկկողմ միջպետական հարաբերությունների պատմությանը՝ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դրանք շարունակաբար զարգացել և ընդլայնվել են՝ համագործակցության տարեգրությունը հարստացնելով հիշարժան բազում իրադարձություններով: Հաջողությամբ է ընթանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Սերտ կապեր են հաստատվել ՀՀ Ազգային ժողովի և ԳԴՀ Բունդեսթագի միջև: Գերմանիայի հետ փոխգործակցության կարևոր ոլորտներից է տեխնիկական և ֆինանսական համագործակցությունը, որի շրջանակում Գերմանիայի դաշնային կառավարությունը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանի կայուն զարգացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին: Գերմանիան Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է, իսկ ԵՄ երկրներից՝ առաջինը:Ակտիվ փոխգործակցություն է ծավալվել մշակույթի, գիտության ու կրթության, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում։ Առկա է լայն իրավապայմանագրային դաշտ: Ուրախությամբ եմ հիշում 2019 և 2020 թվականներին իմ՝ Գերմանիա կատարած այցը, ինչպես նաև դաշնային կանցլերի՝ 2018 թվականին Հայաստան կատարած այցը, որոնց ընթացքում նախանշվեցին մեր երկկողմ օրակարգի զարգացման նոր հեռանկարները: Շրջադարձային իրադարձություն էր 2016 թվականի հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, որով Գերմանիան նույնպես իր լուրջ ավանդը բերեց մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունների ճանաչման ու կանխարգելման միջազգային գործընթացին: Լիահույս եմ, որ Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքներին կլինի շարունակական՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ հանգուցալուծմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկային։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, ինչպես նաև Ձեր երկրի այն պետական, քաղաքական ու հասարակական գործիչներին, անհատներին, որոնք նպաստել են հայ-գերմանական կապերի կայացմանն ու ամրապնդմանը»:
16:56 - 01 փետրվարի, 2022
Գերմանիան ՀՀ առողջապահության նախարարությանը բժշկական սարքեր է նվիրել

Գերմանիան ՀՀ առողջապահության նախարարությանը բժշկական սարքեր է նվիրել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքերի հանձնման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, EPIC ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք: «Շնորհակալություն այս նախագծի համար. մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները հնարավոր են հաղթել, եթե բոլորս համախմբված շարժվենք մեկ ուղղությամբ: Այս համավարակը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը կենտրոնացրել է առողջապահական համակարգի վրա, մասնավորապես` ինչ ուղղություններով պետք է ամրապնդենք ոլորտը, որպեսզի կարողանանք մեր բնակչությանը, երկրի քաղաքացիներին պաշտպանել նման իրավիճակներում։ Այս նախագիծը կծառայի մեր համակարգի ամրապնդմանը թե՛ կանխարգելման, թե՛ բուժման առումով»,- ողջունելով ներկաներին` ընդգծել է Անահիտ Ավանեսյանը: Վիկտոր Ռիխտերը շեշտել է նախաձեռնության կարևորությունը, հավելել, որ COVID-19-ի հետևանքով մարդկությունը բախվել է մի մեծ մարտահրավերի հետ, որն ազդում է տնտեսական, սոցիալական բոլոր ասպեկտների վրա, հատկապես տեսանելի է դրա բացասական ազդեցությունն առողջապահական համակարգերի վրա։ «Համավարակի տարածումն իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության տնտեսական և սոցիալական կյանքի որակի վրա։ Այդ ազդեցությունը հատկապես զգում են բնակչության խոցելի խմբերը: Հուսով ենք, որ այս բժշկական սարքերը կօգնեն առաջնագծում գտնվող մասնագետների աշխատանքը թեթևացնելուն, ինչպես նաև ծառայություններն ավելի հասանելի դարձնելուն, այդ թվում` տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի համար», -  նշել է դեսպանը: «Առողջապահական ոլորտում սոցիալ-տնտեսական անհավասարություններն արդեն իսկ զգալի էին մինչև համավարակի տարածումը, սակայն պետք է նշել, որ համավարակն ավելի է խորացրել առողջական, սոցիալական և տնտեսական անհավասարությունները, հատկապես բնակչության խոցելի խմբերի շրջանակում: Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունն իր նպատակին կծառայի և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի դեսպանատանը և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ սերտ համագործակցելու համար», - ասել է ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:
20:52 - 31 հունվարի, 2022
Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի. Նուլանդ |1lurer.am|

Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի. Նուլանդ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ը Գերմանիայի հետ նախազգուշացրել է Ռուսաստանին, որ եթե հարձակվի Ուկրաինայի վրա, «Հյուսիսային հոսք-2» գազատարն այլևս չի աշխատի։ Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ գրում է DW-ն։ Նա նշել է, որ Բեռլինի հետ Վաշինգտոնը համատեղ համաձայնագիր է կնքել, որը Գերմանիային հնարավորություն է տալիս միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Ռուսաստանին որևէ խողովակաշար, ներառյալ «Հյուսիսային հոսք-2»-ը, օգտագործել ագրեսիվ քաղաքական նպատակների հասնելու համար: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կեյթերն էլ կոչ է արել «Հյուսիսային հոսք-2» գազատարը, որը, նրա բնութագրմամբ, մասնավոր նախագիծ է, չօգտագործել որպես «քաղաքական խաղալիք»: Այդ մասին նա հայտնել է Известия-ին: «Ռուսաստանը միշտ հուսալիորեն գազ է մատակարարել Գերմանիային։ Ես կասկածելու հիմքեր չունեմ, որ այդպես էլ կշարունակվի: Գերմանիան և Ռուսաստանը պետք է ավելի սերտ համագործակցեն»,- ասել է պատգամավորը:
13:54 - 28 հունվարի, 2022
Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն ներկայում չի պատրաստվում իր շարքերն ընդունել Արևելյան Եվրոպայից նոր երկրներ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում։ «Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում։ Ուստի Մոսկվայում ես երկար քննարկում էի վարում Ռուսաստանի արտգործնախարարի հետ այն մասին, թե ինչի շուրջ ենք մենք վիճում», - ասել է պաշտոնյան: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես վարվել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկության հետ՝ Գերմանիայի արտգործնախարարն ասել է. «Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, գիտեն, որ դա ներկայում օրակարգում չէ»։ Միաժամանակ նա կրկնել է իր նախկին միտքը, որ յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն ընտրել, թե որ դաշինքներին կցանկանա միանալ։
12:36 - 28 հունվարի, 2022
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը

Հունվարի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ գրասենյակը:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերի վերաբերյալ: Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը: 
16:32 - 26 հունվարի, 2022
Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը շաբաթական ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները «ճիշտ ուղու վրա են և գրանցել են լավ առաջընթաց»: Նրա փոխանցմամբ, «բանակցող կողմերի միջև առկա տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ կարգավորվել են»։ «Ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են, որ Միացյալ Նահանգները հետագայում չպետք է նորից հրաժարվի հնարավոր գործարքից», - ասել է Խահթիբզադեհը: Իրանը կարևորում է հնարավոր համաձայնության վերաբերյալ հստակ երաշխիքների տրամադրումը: Խաթիբզադեհը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ընդունել Իրանի առաջարկած մի շարք գործնական գաղափարներ: Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ հնարավորինս արագ որոշումներ կայացնել Թեհրանի հետ պահպանվող տարաձայնությունների վերաբերյալ: Թեհրանը բանակցությունները շարունակելու համար պահանջում է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկում: Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցում են Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն այս փուլում ընթացող քննարկումներում հեռակա կարգով է ներգրավված: Վիեննայի բանակցությունները մեկնարկել են 2021 թվականի ապրիլին: Կողմերը ցանկանում են վերականգնել Իրանի և գերտերությունների 2015 թվականի հուլիսի պայմանագիրը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունն, իսկ գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեն պատժամիջոցները: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վճռով Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենի համոզմամբ, նպատակահարմար է թեկուզ խմբագրված տարբերակով վերականգնել այդ պայմանագիրը:
13:21 - 25 հունվարի, 2022
Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել
 |azatutyun.am|

Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մեղադրել է Գերմանիային «միասնությունը խաթարելու» և «Վլադիմիր Պուտինին խրախուսելու» մեջ՝ հրաժարվելով Կիևին զենք մատակարարել՝ ռուսական հնարավոր ներխուժման մտավախությունների ֆոնին: Կուլեբան Թվիթերում գրել է, որ «Գերմանիայի վերջին հայտարարությունները Ուկրաինային պաշտպանական զենք փոխանցելու անհնարինության մասին չեն համապատասխանում» երկու երկրների հարաբերությունների մակարդակին և «անվտանգության ներկա իրավիճակին»։ Կուլեբան ասել է, որ Կիևը երախտապարտ է Բեռլինին՝ 2014 թվականից ի վեր աջակցության համար, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և բռնակցեց Ղրիմի թերակղզին, միաժամանակ հավելել` «Գերմանիայի ներկայիս փակուղային իրավիճակը հիասթափեցնող է և հակասում է այդ աջակցությանը և ջանքերին»: Գերմանիայի պաշտպանության նախարարը երեկ տեղեկացրել է, որ Բեռլինը փետրվարին դաշտային հոսպիտալ կուղարկի Ուկրաինա, սակայն հրաժարվում է զենքի մատակարարումից։ «Զենքի մատակարարումն այս պահին օգտակար չի լինի, դա դաշնային կառավարության կոնսենսուսն է», - ասել է Լամբրեխտը: Ուկրաինական սահմանների երկայնքում կուտակված 127 հազար ռուս զինվորականների առկայության պայմաններում` Կիևը խնդրել է Բեռլինին տրամադրել սաղավարտներ և պաշտպանիչ բաճկոններ, ինչպես նաև վերանայել իր դիրքորոշումը զենքի մատակարարման հարցում:
17:14 - 23 հունվարի, 2022