Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
 |1lurer.am|
19:11 - 07 փետրվարի, 2022

Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ ձևաչափով չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Այդ մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։

Մոտ 35 պետության ու կառավարության ղեկավարներ կմասնակցեն Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 18-20-ը։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը կներկայացնեն փոխնախագահ Քամալա Հարրիսը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Իսկ գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Սպասվում է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությունը։

Մյունխենի կոնֆերանսը հիմնադրվել է 1962 թ.: Ֆորումի ժամանակ կայանում են քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ: Ռուսաստանի ներկայացուցիչները Մյունխենի համաժողովին մասնակցում են 1990-ականների վերջից։ 2007 թվականին ՌԴ նախագահ Պուտինը համաժողովում հանդես էր եկել «Ռուսաստանի դերը համաշխարհային քաղաքականության մեջ» զեկույցով, որում շեշտել էր բազմաբևեռ աշխարհի կարևորությունը և համաշխարհային քաղաքականության մեջ երկակի ստանդարտների վերացման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել