Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|
12:36 - 28 հունվարի, 2022

Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում. Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն ներկայում չի պատրաստվում իր շարքերն ընդունել Արևելյան Եվրոպայից նոր երկրներ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Funke Mediengruppe-ին տված հարցազրույցում։

«Ներկայում ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Արևելք ընդհանրապես չի նախատեսվում։ Ուստի Մոսկվայում ես երկար քննարկում էի վարում Ռուսաստանի արտգործնախարարի հետ այն մասին, թե ինչի շուրջ ենք մենք վիճում», - ասել է պաշտոնյան:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես վարվել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկության հետ՝ Գերմանիայի արտգործնախարարն ասել է. «Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, գիտեն, որ դա ներկայում օրակարգում չէ»։ Միաժամանակ նա կրկնել է իր նախկին միտքը, որ յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն ընտրել, թե որ դաշինքներին կցանկանա միանալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել