Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելից մեր քաղաքացիներին ՀՀ կամավոր տեղափոխելու նպատակով այսօր կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ. ԱԳՆ

Իսրայելից մեր քաղաքացիներին ՀՀ կամավոր տեղափոխելու նպատակով այսօր կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ. ԱԳՆ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ -Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱԳՆ-ից:   «Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:   ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր։   Նաև հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։   Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
12:11 - 16 հոկտեմբերի, 2023
Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն |armenpress.am|

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն |armenpress.am|

armenpress.am: Իրանը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով, եթե հրեական պետությունը չհարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը։ «Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը կկարողանա պաշտպանել իրեն», - նշել են դիվանագետները։ Հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածում քաղաքացիական բնակչությանը, ապա հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել: Ավելի ուշ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը միջնորդների միջոցով հրեական պետությանը նախազգուշացրել է զերծ մնալ պաղեստինյան անկլավի հետագա գնդակոծումներից:
11:22 - 16 հոկտեմբերի, 2023
Բայդենը վստահ է, որ ԱՄՆ-ն կարող է միաժամանակ աջակցել Իսրայելին և Ուկրաինային |news.am|

Բայդենը վստահ է, որ ԱՄՆ-ն կարող է միաժամանակ աջակցել Իսրայելին և Ուկրաինային |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր հարցազրույցում մերժել է այն միտքը, որ Միացյալ Նահանգները չի կարող միաժամանակ աջակցել Իսրայելին Համասի դեմ պատերազմում, իսկ Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում։ «Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, ի սեր Աստծո, պատմության մեջ ամենահզոր ազգը, ոչ թե աշխարհում, այլ աշխարհի պատմության մեջ»,- ասել է Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։ «Մենք կարող ենք հոգ տանել այս երկու խնդիրների մասին և դեռ աջակցել մեր ընդհանուր միջազգային պաշտպանությանը»: Բայդենը պնդել է, որ երկու հակամարտությունները «ճնշող մեծամասնությամբ» վերաբերում են ամերիկացի ժողովրդի անվտանգությանը: «Ուկրաինայում իմ նպատակներից մեկն է թույլ չտալ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին] գրավել անկախ երկիրը, որը սահմանակից է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և գտնվում է Ռուսաստանի հետ սահմանին»,- ասել է Բայդենը։ «Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե նա կարողանար հաջողության հասնել։ Երբևէ լսե՞լ եք Եվրոպայում մեծ պատերազմի մասին, որին մենք ներգրավված չլինենք: Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա»: «Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս ժողովրդավարությունները կայուն են: Եվ Ուկրաինան շատ կարևոր է, որպեսզի դա տեղի ունենա»,- հավելել է Բայդենը: Սպասվում է, որ առաջիկա օրերին Սպիտակ տունը կդիմի Կոնգրեսին ավելի շատ օգնություն Իսրայելին հատկացնելու խնդրանքով, իսկ պաշտոնյաները, հավանաբար, կփորձեն համատեղել դա Ուկրաինային ավելի շատ օգնություն տրամադրելու խնդրանքի հետ: Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատը, որը ներկայումս առանց խոսնակի է, չի կարող ընդունել որևէ օրենք, քանի դեռ որևէ մեկը պաշտոնապես չի ընտրվել այդ պաշտոնում:
09:30 - 16 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն անհանգստացած է Իսրայելի և «Համաս»-ի միջև բախմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքով |amerikayidzayn.com|

ԱՄՆ-ն անհանգստացած է Իսրայելի և «Համաս»-ի միջև բախմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքով |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Միջերկրական ծովի արևելյան հատված երկրորդ ավիակիր ուղարկելու մասին։ «Էյզենհաուերը» և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը տարածաշրջան է ուղարկվել հոկտեմբերի 7-ին: ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի և «Համասի» միջև հակամարտության սրման վտանգի և, մասնավորապես, ընդհարմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքի կապակցությամբ։ Ելույթ ունենալով CBS հեռուստաալիքի եթերում՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է Իսրայելի և Լիբանանի սահմանին ռազմական գործողությունների նոր ճակատի առաջացման հավանականությունը։ «Մենք չենք կարող բացառել, որ Իրանը կնախընտրի այս կամ այն կերպ ուղիղ (ռազմական) հակադրման մեջ մտնել։ Մենք պետք է պատրաստվենք»,- բացատրել է Սալիվանը: Հիշենք, որ Թեհրանը երկար ժամանակ է, ինչ աջակցում է Լիբանանում «Համասին» և «Հեզբոլլահին»՝ նրանց տրամադրելով միջոցներ և զենք։ «Սա վտանգ է, և դա վտանգ է, որի մասին մենք տեղյակ ենք եղել ի սկզբանե»,- ասել է Սալիվանը՝ նկատի ունենալով պատերազմին Իրանի միջամտության հեռանկարը, որն առաջ է եկել Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջանների վրա «Համասի» հարձակման հետևանքով։ «Այդ իսկ պատճառով նախագահը գործում է այդքան արագ և վճռական՝ ավիակիր ուղարկելով Միջերկրական ծովի արևելյան հատված, ինքնաթիռներ ուղարկելով Պարսից ծոց, քանի որ նա շատ հստակ ուղերձ հղեց ցանկացած ազգի կամ ցանկացած խաղացողի, որը կփորձի շահարկել այս իրավիճակը»,- ասել է Սալիվանը: Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը հայտարարեց երկրորդ ավիակիրի տեղակայման մասին՝ զսպելու «Իսրայելի դեմ թշնամական գործողությունները կամ «Համասի» հարձակումից հետո այդ պատերազմն ընդլայնելու ցանկացած ջանքերը»: Միջերկրական ծովի արևելքում «Էյզենհաուեր» ավիակիրը և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը տեղակայվել էր հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումից հետո:
20:42 - 15 հոկտեմբերի, 2023