Թել Ավիվ–Երևան չվերթին 190 անձից 149–ն է ներկայացել. ՀՀ ԱԳՆ
21:06 - 16 հոկտեմբերի, 2023

Թել Ավիվ–Երևան չվերթին 190 անձից 149–ն է ներկայացել. ՀՀ ԱԳՆ

Այսօր Թել Ավիվ–Երևան հատուկ չվերթով ՀՀ է ժամանել է 149 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են և ազգությամբ հայեր։
 
«Նախնական տվյալներով մեկնելու ցանկություն հայտնել էր 190 անձ, իսկ չվերթին ներկայացել և մեկնել է 149-ը»,– նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
 
ԱԳՆ–ն նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է` հատուկ չվերթով ժամանածներին օդանավակայանում դիմավորում է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել