Իսրայելից մեր քաղաքացիներին ՀՀ կամավոր տեղափոխելու նպատակով այսօր կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ. ԱԳՆ
12:11 - 16 հոկտեմբերի, 2023

Իսրայելից մեր քաղաքացիներին ՀՀ կամավոր տեղափոխելու նպատակով այսօր կազմակերպվում է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթ. ԱԳՆ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ -Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱԳՆ-ից:
 
«Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր։
 
Նաև հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել