Բայդենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Աբբասի հետ |tert.am|
20:48 - 15 հոկտեմբերի, 2023

Բայդենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Աբբասի հետ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը  առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ ՝ քննարկելով պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդին հայտարարել Է Իսրայելի նպատակներին հասնելու համար «միասնության և վճռականության» անհրաժեշտության մասին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին աջակցության համար:

Աբասն իր հերթին Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել է Գազայի հատվածից պաղեստինցիների տեղաշարժի «լիակատար մերժման» մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել