Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ

 |armenpress.am|

Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ է արել նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով` Ուկրաինան պետք է նստի Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ, և, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ կլինի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Պուտինն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո: «Բելառուսի նախագահի հետ արձանագրել են, որ Ուկրաինայում քաղաքացիական խաղաղության վերականգնման և այդ երկրի շուրջ լարվածության թուլացման գրավականը ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների կատարումն է: Այն ամենը, ինչ պետք է անել Կիևին, Դոնբասի ներկայացուցիչների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելն է և քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար միջոցառումները համաձայնեցնելն է ՝ այս հակամարտությունն ավարտելու համար: Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահը ցավով նշում է, որ ներկայումս հակառակ գործընթացն է գնում Դոնբասում և իրավիճակը սրվում է:
18:42 - 18 փետրվարի, 2022
Ռուսաստանը հակամարտության կողմ դարձնելու փորձերն ուժ և հիմք չունեն․ ՌԴ ԱԳ փոխնախարար |azatutyun.am|

Ռուսաստանը հակամարտության կողմ դարձնելու փորձերն ուժ և հիմք չունեն․ ՌԴ ԱԳ փոխնախարար |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի որոշ շրջաններից զորքերը դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների պահանջներն անընդունելի են, իսկ Ուկրաինա ներխուժում պլանավորելու մեղադրանքները Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ռուսաստանը վստահեցնում է, որ զորավարժությունների ավարտից հետո իր զորքերը կվերադարձնի մշտական տեղակայման վայրեր: «Ռուսաստանի վրա պատասխանատվությունը տեղափոխելու, նրան հակամարտության կողմ դարձնելու փորձերն ուժ և հիմք չունեն», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ հավելելով․ - «Չեմ կարող չասել, որ մենք ծայրաստիճան հիասթափված ենք առնվազն մեր արևմտյան գործընկերների ջայլամի դիրքորոշումից, որոնք փորձում են չնկատել այս ակնհայտ բաները»։ Շարունակվող ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները, ըստ արևմտյան և ուկրաինացի դիվանագետների, ընկալվում են որպես սպառնալիք։ «Ուկրաինան հավատարիմ է մնում ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։ - «Ուկրաինան ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և կայունություն ոչ միայն իր, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Միաժամանակ, կրկնում եմ, եթե Ռուսաստանն ընտրի էսկալացիայի ճանապարհը, Ուկրաինան կպաշտպանվի»։ Երեկ, ըստ լրատվամիջոցների, ուկրաինացի զինվորականների և Դոնբասի ռուսամետ անջատողականների միջև փոխհրաձգությունը սաստկացել է։ Ըստ ուկրաինական կողմի՝ արկերից մեկը դիպել է մանկապարտեզի շենքին։ Այդ պահին այնտեղ երեխաներ չեն եղել, սակայն երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։
13:37 - 18 փետրվարի, 2022
Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում. Պեսկով |1lurer.am|

Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի սրումը: Նրա խոսքով դա խոր մտահոգության առիթ է, սակայն Կիևի հետ բանակցություններ դեռևս չեն նախատեսվում: «Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ սահմանագծի անմիջական մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի գերկենտրոնացումը հնարավոր սադրանքների հետ մեկտեղ կարող է սարսափելի վտանգ ներկայացնել։ Ահա այժմ տեսնում ենք այդ սարսափելի սադրանքները, տեսնում ենք ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներից հաղորդագրություններն այն մասին, որ շփման գծում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, որ առաջին հարվածները հասցնում է հենց Ուկրաինան։ Դա տագնապալի տեղեկատվություն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը նաև հավելել է, որ ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը կայուն է։
22:37 - 17 փետրվարի, 2022
Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նոր դաշինք են կազմում

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը պաշտոնապես գործարկել են եռակողմ համագործակցության ձևաչափ՝ ուղղված տնտեսական, առևտրային և էներգետիկ, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նշվում է, որ երեք երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը շուտով կհայտնվի նախարարությունների պաշտոնական կայքերում։ UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ Կուլեբան այս մասին ասել է Կիևում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Էլիզաբեթ Թրուսի հետ առցանց ճեպազրույցի ժամանակ։ «Այսօր մենք նաև պատիվ ունենք հայտարարելու Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի կողմից եռակողմ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին»,- ասել է Կուլեբան։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ համապատասխան համատեղ հայտարարություն շուտով կհայտնվի երեք երկրների արտգործնախարարությունների պաշտոնական կայքերում։ «Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կկանգնեն ուկրաինացի ժողովրդի կողքին՝ Ուկրաիանայի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերում: Լեհաստանը և Մեծ Բրիտանիան կօգնեն մեզ պաշտպանել մեր պետությունը»,- մասնավորեցրել է Կուլեբան՝ հավելելով, որ բացի այդ՝ երեք երկրները կկենտրոնանան տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի վրա։ Նրա խոսքով երեք երկրները հատուկ ուշադրություն կդարձնեն Ղրիմի պլատֆորմին աջակցելուն։ Նախարարը նշեց, որ հետագայում զգույշ աշխատանք է տարվելու, որպեսզի եռակողմ այս ձևաչափը լինի հնարավորինս պրագմատիկ, երկարաժամկետ և արդյունավետ։ «Վստահ եմ, որ մեր սերտ եռակողմ համագործակցությունը կդառնա Եվրոպայում անվտանգության, խաղաղության և զարգացման արդյունավետ երաշխիք»,- ասել է Կուլեբան։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ Ուկրաինան չի կարող սպասել անվտանգության և բարգավաճման ինչ-որ ժամանակ ապագայում, երբ դառնա ԵՄ և ՆԱՏՕ անդամ․ «Արդեն այսօր մենք նրանց կարիքն ունենք: Հետևաբար, արդեն գործնական հզորացման ենք հասնում, բարեկամ և բարեհամբույր երկրները միավորում ենք փոքր դաշինքների: Մենք ստեղծում ենք անվտանգության և բարգավաճման գոտի և ամրապնդում Բալթիկ-Սև ծով առանցքը»։
22:25 - 17 փետրվարի, 2022
Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն․ Զելենսկի |factor.am|

Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն․ Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ՌԲԿ Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն։ Նա դա կապել է դաշինքին Ուկրաինայի միանալու ձգձգման հետ։ «ՆԱՏՕ-ն, փաստացի, այսօր գոյություն ունեցող անվտանգության դաշինքներից միակն է, որին կարող է միանալ Ուկրաինան։ Այնտեղ մեզ համար բաց դռների դիրքորոշում կա։ Բայց այս ճանապարհին մեծ տարածություն կա՝ տարիներ և ամիսներ, հատկապես եթե կա սրացում։ Անցնելով այս ճանապարհը՝ մենք պետք է ձեռք բերենք երաշխիքների համակարգ։ Եվ գոնե տեսականորեն այն չպետք է զիջի այն համակարգին, որն առաջարկվում է ՆԱՏՕ-ի երկրներին»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ «դա ստեղծված իրավիճակի միակ այլընտրանքն է, երբ մենք պաշտպանում ենք ինքներս մեզ»։ Շարունակությունը՝ factor.am-ում
22:06 - 17 փետրվարի, 2022
Սենատի առաջնորդները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի |amerikayidzayn.com|

Սենատի առաջնորդները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ Սենատի ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ պատրաստակամություն հայտնելով միասնաբար հանդես գալ՝ ի աջակցություն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների, որոնց սպառնում է Ռուսաստանը։ «Այս ծանր ժամանակներում մենք երկկուսակցական համերաշխության և վճռականության ուղերձ ենք ուղարկում Ուկրաինայի ժողովրդին և նույնքան հստակ նախազգուշացում Վլադիմիր Պուտինին և Կրեմլին»,- ասված է Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների 12 բարձրաստիճան սենատորների հայտարարության մեջ: Նրանք գրել են, որ Պուտինի հարձակման դեպքում Ռուսաստանը պետք է ծանր գին վճարի․ «Մենք պատրաստ ենք լիովին աջակցել Ռուսաստանի դեմ ուժեղ, վստահելի և արդյունավետ պատժամիջոցների անհապաղ կիրառմանը, ինչպես նաև դեպի Ռուսաստան արտահանման խիստ սահմանափակումներին և վերահսկողությանը: Մենք կոչ կանենք Եվրոպայում և ամբողջ աշխարհում մեր դաշնակիցներին ու գործընկերներին միանալ մեզ։ Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի, հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելի և Սենատի մի քանի հանձնաժողովներում նախագահող դեմոկրատ և բարձրաստիճան սենատորների հայտարարությունը օրենքի ուժ չունի: Հավասարապես բաժանված Սենատը չկարողացավ համաձայնության գալ երկկողմանի օրինագծի շուրջ՝ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու հարցում, եթե վերջինս ներխուժի հարեւան Ուկրաինա: Երեքշաբթի օրը Սենատի հանրապետականների մեծ մասը միակողմանի օրինագիծ ներկայացրեց Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս օրինագծի ընդունման հավանականությունը դեռևս պարզ չէ, քանի որ դեմոկրատներն այժմ վերահսկում են Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Օրինագիծը նախատեսում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ պարտադիր պատժամիջոցների կիրառում։ Հանրապետականները նաև առաջարկում են ագրեսիայի դեպքում պատժամիջոցներ կիրառել ռուսական խոշոր բանկերի նկատմամբ և երկրորդական պատժամիջոցներ՝ օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի հետ։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Բոբ Մենենդեսը քննադատել է հանրապետականների նախաձեռնությունը: «Հանրապետականների վերջին առաջարկը հիմնականում արտացոլում է այն, ինչ դեմոկրատներն արդեն համաձայնել են ընթացիկ բանակցություններում և հիմնվում է մեր սկզբնական բոլոր պատժամիջոցների «մայր օրինագծի» վրա»,- ասված է Մենենդեսի հայտարարության մեջ: Երկկուսակցական օրինագծի ընդունման երկու հիմնական խոչընդոտներն էին «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ անհամաձայնությունները և բանկերի դեմ երկրորդական պատժամիջոցները: Երկու կուսակցությունների սենատորներն ասել են, որ ցանկանում են արագորեն օգնել Ուկրաինային՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ և Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելով, ինչը կլինի երկկուսակցական համագործակցության հազվադեպ դեպք պառակտված Կոնգրեսում: Հինգ դեմոկրատներից և հինգ հանրապետական սենատորներից բաղկացած խումբը մի քանի շաբաթ շարունակ բանակցել է օրինագիծն ընդունելու համար, սակայն օրենսդիրները, ի վերջո, չեն կարողացել համաձայնության գալ: 50 հանրապետական սենատորներից ավելի քան 30-ը պաշտպանում են NYET ակտը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի սենատոր Ջիմ Ռիշի գլխավորությամբ, ով ակտիվ էր երկկուսակցական ծրագրի շուրջ բանակցություններում: Նման օրինագիծ երեքշաբթի օրը հանրապետականների կողմից ներկայացվել է նաև Ներկայացուցիչների պալատ։
21:58 - 17 փետրվարի, 2022
ԵԱՀԿ դիտորդները Դոնբասում արձանագրել են օրական 500 պայթյուն |armenpress.am|

ԵԱՀԿ դիտորդները Դոնբասում արձանագրել են օրական 500 պայթյուն |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՀԿ դիտորդները փետրվարի 16-ի երեկոյան Դոնբասի շփման գծի երկայնքով գրանցել են 500 պայթյուն, որոնց ինտենսիվությունը նվազել է փետրվարի 17-ին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Յաշար Հալիթ Չևիկը։ «Անցած գիշեր և այսօր Կիևի ժամանակով ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում հատուկ դիտորդական առաքելությունն արձանագրել է 500 պայթյուն շփման գծի երկայնքով: Ժամը 11:20-ից հետո մենք գրանցել ենք մոտ 30 պայթյուն, ուստի լարվածությունը կարծես թե նվազում է»,- ասել է դիտորդական առաքելության ղեկավարը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս: Նրա խոսքով առաքելությունը կոչ է արել հակամարտող կողմերին խստորեն պահպանել հրադադարի հետ կապված պարտավորությունները։ «Անհապաղ դեէսկալացիան չափազանց կարևոր է իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է նա:
21:40 - 17 փետրվարի, 2022
Ուկրաինայում նոր հակամարտության հավանականությունն անգամ չենք կարող ընունել․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

Ուկրաինայում նոր հակամարտության հավանականությունն անգամ չենք կարող ընունել․ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ը մտահոգությամբ է նշում Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները և կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։ «Մենք մտահոգությամբ նշել ենք վերջին մի քանի ժամվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումները: Եթե դրանք հաստատվեն, ապա չպետք է թույլ տալ, որ այդ խախտումները ավելի մեծանան: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել»,- մասնավորապես ասել է Դի Կարլոն: Նրա խոսքով Ուկրաինայում նոր հակամարտության հավանականությունն անգամ չեն կարող ընունել․ «Իրականում մենք փորձության առաջ ենք»։
19:53 - 17 փետրվարի, 2022
Բայդենը և Շոլցը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

Բայդենը և Շոլցը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական ուժի ամրապնդման հարցը և ընդգծել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման կարևորությունը Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ Բայդենը և Շոլցը համաձայնել են, որ իրավիճակը Ուկրաինայում պետք է գնահատել որպես «չափազանց լուրջ», քանի որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վտանգը դեռ պահպանվում է։ Միացյալ Նահանգների և Գերմանիայի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ներկայիս ճգնաժամի դիվանագիտական լուծումը շարունակելու անհրաժեշտության մասին։
10:14 - 17 փետրվարի, 2022
Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը |armenpress.am|

Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ նրա պաշտոնակիցները Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից փետրվարի 16-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը եւ լարվածության նվազեցման անհարաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրությունում: Այդ մասին ասված էՊենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։ Հանդիպմանը, բացի Օսթինից, մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին, նրա գերմանացի պաշտոնակից Քրիստինե Լամբրեխտը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլիսը: Նրանք «քննարկել են վերջերս կայացած դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի կողմից ապաէսկալացիայի անհրաժեշտությունը»: Ինչպես հետեւում է փաստաթղթից, նախարարները հայտարարել են, որ «պաշպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» եւ նշել են «ՆԱՏՕ-ի միասնության կարեւորությունը Ռուսաստանին դիմադարձելու, արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ոգեշնչելու եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար»: Ինչպես ճշտել Է Քիրբին, Օսթինը նաեւ առանձին հանդիպում Է ունեցել Լամբրեխտի հետ: Նրանք «քննարկել են լուրջ անհանգստությունն» Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի իբր տեղ գտած կենտրոնացման պատճառով: Բացի դրանից նախարարներն արծարծել են հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի դիմադարձմանը, ռազմական գնումներին եւ Հնդկա - խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությանը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում եւ ընդգծել, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:09 - 17 փետրվարի, 2022