ԵԱՀԿ դիտորդները Դոնբասում արձանագրել են օրական 500 պայթյուն |armenpress.am|
21:40 - 17 փետրվարի, 2022

ԵԱՀԿ դիտորդները Դոնբասում արձանագրել են օրական 500 պայթյուն |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՀԿ դիտորդները փետրվարի 16-ի երեկոյան Դոնբասի շփման գծի երկայնքով գրանցել են 500 պայթյուն, որոնց ինտենսիվությունը նվազել է փետրվարի 17-ին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Յաշար Հալիթ Չևիկը։

«Անցած գիշեր և այսօր Կիևի ժամանակով ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում հատուկ դիտորդական առաքելությունն արձանագրել է 500 պայթյուն շփման գծի երկայնքով: Ժամը 11:20-ից հետո մենք գրանցել ենք մոտ 30 պայթյուն, ուստի լարվածությունը կարծես թե նվազում է»,- ասել է դիտորդական առաքելության ղեկավարը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս:

Նրա խոսքով առաքելությունը կոչ է արել հակամարտող կողմերին խստորեն պահպանել հրադադարի հետ կապված պարտավորությունները։

«Անհապաղ դեէսկալացիան չափազանց կարևոր է իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել