Բայդենի գնահատմամբ Ուկրաինայի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին |azatutyun.am|
21:37 - 17 փետրվարի, 2022

Բայդենի գնահատմամբ Ուկրաինայի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գնահատմամբ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի օրերին: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Մեր ունեցած բոլոր ազդակների համաձայն` նրանք պատրաստ են հարձակվել Ուկրաինայի վրա», - նշել է Բայդենը` հավելելով, որ զորքերի հետքաշման մասին Ռուսաստանի հայտարարությունը ծուղակ է։

Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը նշել է, որ չնայած հարձակման շատ բարձր վտանգին, դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծումը դեռ հնարավոր է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել