Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում. Պեսկով |1lurer.am|
22:37 - 17 փետրվարի, 2022

Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Դոնբասի տարածքում խաղաղապահների տեղակայում չի նախատեսվում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի սրումը:

Նրա խոսքով դա խոր մտահոգության առիթ է, սակայն Կիևի հետ բանակցություններ դեռևս չեն նախատեսվում:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ սահմանագծի անմիջական մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի գերկենտրոնացումը հնարավոր սադրանքների հետ մեկտեղ կարող է սարսափելի վտանգ ներկայացնել։ Ահա այժմ տեսնում ենք այդ սարսափելի սադրանքները, տեսնում ենք ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներից հաղորդագրություններն այն մասին, որ շփման գծում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, որ առաջին հարվածները հասցնում է հենց Ուկրաինան։ Դա տագնապալի տեղեկատվություն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև հավելել է, որ ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը կայուն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել