Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «անխոհեմ և չհրահրված հարձակումը, որը վտանգում է անհաշիվ քաղաքացական անձանց կյանքեր»։ «Մեկ անգամ ևս, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», - ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։ «Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է և լուրջ վտանգ եվրատլանտյան անվտանգությանը։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների հետեւանքները։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին այս սարսափելի պահին։ ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին», ասվում է հայտարարության մեջ։
11:33 - 24 փետրվարի, 2022
Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

«Այսօր՝ փետրվարի 24-ին, առավոտյան ժամը 05։00-ից, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են ինտենսիվհրետակոծություն են սկսել արևելյան մեր ստորաբաժանումների ուղղությամբ, նաև հրթիռային հարվածներ և ռմբակոծություններ են իրականացրել Բորիսպիլի, Օզեռնոյեի, Կուլբակինի, Չուգուևի, Կրամատորսկի, Չոռնոբաևկայի օդանավակայանների ուղղությամբ»,- այս մասին նշվում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի զեկույցում։ Ըստ զեկույցի՝ ռուսական կողմը սկսել է նաև Ուկրաինայի տարածքի ու բնակավայրերի հրետակոծությունը։ «Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հետ են մղում հակառակորդի օդային հարձակումը։ Պետական ​​պաշտպանության ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ, գրավել և պահում են պաշտպանական դիրքեր։ Իրավիճակը վերահսկելի է»,- նշված է զեկույցում։ Ընդգծվում է նաև, որ Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոնբասի տարածքում խոցվել է հակառակորդի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։
10:10 - 24 փետրվարի, 2022
Պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ․ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն

Պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ․ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Առավոտյան ժամը 5.00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ Ուկրաինայի պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ: Սահմանապահ ստորաբաժանումների, սահմանապահ պարեկների և անցակետերի վրա հարձակումներն իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի և հրետանային զինատեսակների կիրառմամբ։ Դեպքերը տեղի են ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ, հարձակումը տեղի է ունենում նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետությունից։Արձանագրվում է նաեւ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը։ Կախված սահմանին տիրող իրավիճակից՝ սահմանապահները Ուկրաինայի զինված ուժերի և Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ միասին կրակում են հակառակորդի ուղղությամբ։ Սահմանապահների շրջանում վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»։
09:48 - 24 փետրվարի, 2022
Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարարը հինգ հիմնական գործողություններ է նշել

Որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարարը հինգ հիմնական գործողություններ է նշել

Աշխարհը պետք է անհապաղ գործի. որոշվում է Եվրոպայի և աշխարհի ապագան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ նշելով, ըստ նրա, հինգ գլխավոր գործողություններ. 1. Ռուսաստանի դեմ կործանարար պատժամիջոցներ անմիջապես, Ռուսաստանի անջատում SWIFT-ից2. Ռուսաստանի լիակատար մեկուսացում բոլոր ֆորմատներով3. Զենք և տեխնիկա Ուկրաինայի համար4. Ֆինանսական աջակցություն5. Մարդասիրական օգնություն Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Դաշնային խորհրդի թույլտվությամբ որոշել է իրականացնել հատուկ ռազմական գործողություն։ Այս պահին, ըստ Ուկրաինայի ԱԳ նախարարի, հարձակումներ են Ուկրաինայի քաղաքների վրա։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ողջ տարածքում մտցվում է ռազմական դրություն։
09:32 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել


 |armenpress.am|

Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: Այս մասին նա հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղադրված տեղանյութում: «Մենք ռազմական դրություն ենք մտցնում երկրի ողջ տարածքում»,- հայտարարել է նա: Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են: «Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Զելենսկին: Նա տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար: Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով՝  Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անյհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում: Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
09:12 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի

 |armenpress.am|

Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության անդամ երկրների ու կառավարության ղեկավարները փետրվարի 24-ին արտահերթ գագաթնաժողով կգումարեն՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում: «Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դրանք նաև խաթարում են եվրոպական անվտանգությունը:Կարևոր է, որ մենք նախկինի պես լինենք միասնական ու վճռական և համատեղ հստակեցնենք մեր հավաքական մոտեցումն ու գործողությունները: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ձեզ հրավիրել փետրվարի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրախորհրդի հատուկ նիստին»,- ասվում է նամակում:
21:10 - 23 փետրվարի, 2022
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

 |armenpress.am|

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Կրեմլից հայտնել են, որ կողմերը փոխանակվել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմամբ պայմանավորված իրավիճակի շուրջ գնահատականներով: «Վլադիմիր Պուտինն ընդգծել է նման որոշում կայացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի և Մինսկի համաձայնագրի պայմանները կատարելուց հրաժարվելու պայմաններում»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի որոշումը՝ ճանաչելու երկու հանրապետությունները: «Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան չի ճանաչում քայլերը, որոնք հակասում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նա ընդգծել է, որ դա սկզբունքային դիրքորոշում է, իսկ արդյունքների պետք է հասնել Մինսկի համաձայնագրերի հիման վրա: Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրադրության լարումը, մասնավորապես ռազմական հակամարտությունը ոչ մեկին օգուտ չի տա»,- հայտնել են Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունից: Էրդողանը տեղեկացրել է, որ առաջիկայում ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա: Կողմերը պայմանավորվել են շարունակելու շփումները տարբեր ձևաչափերով:
20:20 - 23 փետրվարի, 2022
Ուկրաինան շնորհակալ է և դրական է գնահատում Հայաստանի դիրքորոշումը՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման վերաբերյալ
 |civilnet.am|

Ուկրաինան շնորհակալ է և դրական է գնահատում Հայաստանի դիրքորոշումը՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման վերաբերյալ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը «ոչինչ չարժե»։ Այդ մասին նա հայտարարեց փետրվարի 23-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Նրանց ճանաչումը ոչ մի արժեք չունի, նրանք կարող են ամեն ինչ ճանաչել»,- նշեց դիվանագետը։ Նա հիշեցրեց, որ շուրջ ութ տարի Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ։ Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Ավտոնոմովը հայտնեց, որ այն շարունակում է բարդ մնալ. «Շարունակվում են կրակոցները՝ Դոնբասի օկուպացիոն ուժերի կողմից։ Գրեթե ամեն օր մենք կորուստներ ունենք՝ զոհեր ու վիրավորներ»,- նշեց նա։ Ավտոնոմովի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միանձնյա է որոշումներ կայացնում. «Ուկրաինայի հետ կապված, ես միգուցե շատ մեծ ռիսկի եմ գնում այս բառերն ասելու համար, քանի որ հետագայում դրանք կարող են կոնտեքստից կտրվել ինչ-որ մեկի կողմից, նա (նկատի ունի Վլադիմիր Պուտինին – խմբ.) Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունում է աշխատել ԿԳԲ-ի ղեկավարությամբ, կարծում եմ, որ նա շատ լավ ծանոթ է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» աշխատանքին, որի հիմնական ուղերձներից մեկն այն է, որ Ավստրիան հանրապետություն չէ, ու ազգը չի կարող բաժանվել, այսինքն՝ պարզապես կրկնություն է տեղի ունենում՝ «Ուկրաինան պետություն չէ, ազգը չի կարող բաժանվել»»,- նշեց դիվանագետը՝ հավելելով, որ Պուտինը փորձում է գնալ Հիտլերի ճանապարհով։ «Նա փորձում է կտորներ պոկել այնտեղ, որտեղ հնարավոր է, իսկ հետո սկսում է մեծ պատերազմ»,- նշեց դիվանագետը։ Ավտոնոմովը նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի դիրքորոշման համար՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման վերաբերյալ. «Մենք շատ շնորհակալ ենք Հայաստանին, և շատ դրական ենք գնահատում Հայաստանի դիրքորոշումը»։ Անդրադառնալով հարցին, թե ինչու Ուկրաինան չգնաց դիվանագիտական կապերի խզման Ռուսաստանի հետ, երբ 2014-ին Ղրիմը միացվեց այդ պետությանը, Ավտոնոմովը պատասխանեց, որ առ այսօր ՌԴ-ում բնակվում են բազմաթիվ ուկրաինացիներ, ու դիվանագիտական ծառայությունն այնտեղ է՝ նրանց աջակցելու համար։ Նա նաև հիշեցրեց, որ նախկինում ևս քննակվել է այդ հարցը։
18:16 - 23 փետրվարի, 2022
Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում |factor.am|

Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում |factor.am|

factor.am: Ուկրաինայում արտակարգ դրություն է մտցվում: Փետրվարի 23-ին Անվտանգության խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսի Դանիլովը, գրում է korrespondent-ը։ Նա պարզաբանել է, որ արտակարգ դրություն է մտցվում բոլոր շրջաններում՝ բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների, քանի որ այդ ռեժիմն այնտեղ գործում է 2014 թվականից։ «Արտակարգ դրությունը գործնականում արմատական ազդեցություն չի ունենա մեր կյանքի վրա, իրավիճակը կմշակվի հնարավորինս ճիշտ»,- ասել է Դանիլովը։ Նա նաև թվարկել է արտակարգ միջոցառումները․ հասարակական կարգի պահպանության ուժեղացում, տրանսպորտի տեղաշարժի սահմանափակում և դրա ստուգում, քաղաքացիների փաստաթղթերի ստուգում։ Դանիլովի խոսքով՝ արտակարգ դրությունը կփոխվի՝ կախված որոշակի տարածքներից։ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին կսահմանվի արտակարգ դրության խստացում։ Պաշտոնյան հայտնել է նաև, որ ռազմական դրություն մտցնելու մասին որոշումը դեռ չի կայացվել, զորահավաքի մասին որոշում նույնպես դեռ չկա։ Արտակարգ դրությունը նախատեսվում է մտցնել 30 օրով, որը կարող է երկարացվել մինչև 60 օր։
16:16 - 23 փետրվարի, 2022