ՌԴ դեսպանությունը հայտնել է Կանադայի պատժամիջոցներին պատասխանելու մասին

 |armenpress.am|
20:47 - 23 փետրվարի, 2022

ՌԴ դեսպանությունը հայտնել է Կանադայի պատժամիջոցներին պատասխանելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կպատասխանի պատժամիջոցներին, որոնք Կանադան հայտարարել է՝ կապված ՌԴ կողմից Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ: Այս մասին հայտարարություն է արել Օտտավայում ՌԴ դեսպանությունը:

«ՌԴ դեմ միակողմանի պատժամիջոցները, որոնք մտցրել է Կանադայի կառավարությունը, անօրինական են: Հետևելով փոխադարձության սկզբունքին՝ Ռուսաստանը կպատասխանի այս ոչ բարեկամական քայլին»,- ասվում է դեսպանության «Թվիթեր»-ի էջում արված հրապարակման մեջ:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել