Պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ․ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն
09:48 - 24 փետրվարի, 2022

Պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ․ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայություն

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Առավոտյան ժամը 5.00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ Ուկրաինայի պետական ​​սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից՝ Բելառուսի աջակցությամբ: Սահմանապահ ստորաբաժանումների, սահմանապահ պարեկների և անցակետերի վրա հարձակումներն իրականացվում են հրետանու, ծանր տեխնիկայի և հրետանային զինատեսակների կիրառմամբ։

Դեպքերը տեղի են ունենում Լուգանսկի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի և Ժիտոմիրի մարզերում։ Բացի այդ, հարձակումը տեղի է ունենում նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետությունից։
Արձանագրվում է նաեւ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքը։

Կախված սահմանին տիրող իրավիճակից՝ սահմանապահները Ուկրաինայի զինված ուժերի և Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ միասին կրակում են հակառակորդի ուղղությամբ։ Սահմանապահների շրջանում վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել