ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ
11:33 - 24 փետրվարի, 2022

ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու ՌԴ ագրեսիվ գործողությունների հետեւանքները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «անխոհեմ և չհրահրված հարձակումը, որը վտանգում է անհաշիվ քաղաքացական անձանց կյանքեր»։

«Մեկ անգամ ևս, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», - ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։

«Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է և լուրջ վտանգ եվրատլանտյան անվտանգությանը։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների հետեւանքները։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին այս սարսափելի պահին։ ՆԱՏՕ-ն կանի հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու բոլոր դաշնակիցներին», ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել