Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ
10:10 - 24 փետրվարի, 2022

Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ

«Այսօր՝ փետրվարի 24-ին, առավոտյան ժամը 05։00-ից, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են ինտենսիվհրետակոծություն են սկսել արևելյան մեր ստորաբաժանումների ուղղությամբ, նաև հրթիռային հարվածներ և ռմբակոծություններ են իրականացրել Բորիսպիլի, Օզեռնոյեի, Կուլբակինի, Չուգուևի, Կրամատորսկի, Չոռնոբաևկայի օդանավակայանների ուղղությամբ»,- այս մասին նշվում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի զեկույցում։

Ըստ զեկույցի՝ ռուսական կողմը սկսել է նաև Ուկրաինայի տարածքի ու բնակավայրերի հրետակոծությունը։

«Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հետ են մղում հակառակորդի օդային հարձակումը։ Պետական ​​պաշտպանության ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ, գրավել և պահում են պաշտպանական դիրքեր։ Իրավիճակը վերահսկելի է»,- նշված է զեկույցում։

Ընդգծվում է նաև, որ Օդեսայում ռուսական զորքերի վայրէջքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոնբասի տարածքում խոցվել է հակառակորդի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել