Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հակոբ Արշակյանը Դոհայում հանդես է եկել զեկույցով, հանդիպել Քաթարի հայ համայնքի հետ

Հակոբ Արշակյանը Դոհայում հանդես է եկել զեկույցով, հանդիպել Քաթարի հայ համայնքի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Քաթարում անցկացվող «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Խելացի քաղաք» 2019-ի (Smart City expo Doha 2019) բացման հանդիսավոր արարողությանը և «Խելացի քաղաքներ և ապագայի ճանապարհ» թեմայով նախարարական քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։ «Հակոբ Արշակյանը խոսել է հայկական տեխնոլոգիական առաջընթացի ու զարգացումների մասին, նշել, որ դեռևս խորհրդային տարիներից հայկական ինժեներական և ալգորիթմական դպրոցն ամենաուժեղներից մեկն էր, և պատահական չէ, որ այդ տարիներին Հայաստանը սիլիկոնյան հովիտ էր համարվում։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ուղղություն: Այն ամեն տարի 25% աճ է գրանցում: Ներկայում համապատասխան քայլեր են իրականացվում արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, ոլորտի մյուս ճյուղերի արագ ու դինամիկ զարգացման համար։ Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել արհեստական բանականության կիրառելիության առանձնահատկություններից՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են մարդկանց կենսակերպն ու աշխատանքային գործունեությունը դյուրացնելուն։ Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական կրթության կարևորության մասին, նշել, որ պետք է սկսել դպրոցից, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա և այս շղթայի ճիշտ կազմակերպումը արդեն իսկ նկատելի հաջողություններ է գրանցել։ Հայաստանը գրավիչ տեխնոլոգիական միջավայր դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարևորել է ազդեցիկ հայկական Սփյուռք ունենալու փաստը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայաստանյան, այլև Հայաստանում գործունեություն սկսել ցանկացող օտարերկրյա ընկերություններին կապել աշխարհի շուկաների հետ։ Համաժողովի շրջանակներում Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Քաթարի տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջասիմ բին Սայիֆ բին Ահմեդ Ալ-Սուլաիթիի և Քաթարի վարչապետի գլխավոր խորհրդական Ահմեդ Ալ Սալուիթիի հետ։ Նախարարը ներկայացրել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման ներուժին և հնարավորություններին։ Բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար տրամադրել համապատասխան ռեսուրսներ, ինչպես նաև այցելել մեր երկիր և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հետ գործնական հարաբերություններ սկսել։ Հակոբ Արշակյանը և հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները Քաթարում Հայաստանի նորաբաց դեսպանությունում հանդիպում են ունեցել նաև Քաթարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախարարը շնորհավորել է Քաթարում ՀՀ դեսպանին և համայնքի ներկայացուցիչներին դեսպանատան բացման կապակցությամբ՝ այն համարելով պատմական իրողություն։ Քաթարի հետ հարաբերությունները զարգացնելու գործում Հակոբ Արշակյանը կարևորել է հայկական համայնքի դերն ու նշանակությունը, որը չնայած փոքրաթիվ է, բայց բավականին հզոր ազդեցություն ունի։ Այնուհետև Հակոբ Արշակյանն անդրադարձել է Քաթար կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների մանրամասներին, ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանի՝ առանձին տաղավարով ներկայանալու փաստին, որին մեծ աջակցություն է ցուցաբերել Քաթարում Հայաստանի դեսպանատունը: Հատկանշական է, որ Qitcom 2019 ցուցահանդեսում առաջին անգամ հանդես գալով՝ հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Հայկական տեխնոլոգիական ընկերությունների պրոդուկտներին, ձեռքբերումներին ծանոթացել են բարձրաստիճան մի շարք հյուրեր և ոլորտի մասնագետներ: Հայկական տաղավար է այցելել նաև Ռուանդայի ՏՀՏ և նորարարության նախարարը»,- ասված է հաղորդագրությունում:
12:20 - 31 հոկտեմբերի, 2019
Հակոբ Արշակյանը հանդիպել է «Systronics» ընկերության հիմնադրի հետ

Հակոբ Արշակյանը հանդիպել է «Systronics» ընկերության հիմնադրի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «Systronics» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Թութունջյանը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, որն ավելի քան 42 տարվա պատմություն ունի։ Նա նշել է, որ «Systronics»-ը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչև ծրագրերի խորհրդատվական ծառայություններ և IT ենթակառուցվածքների տեղադրում։ Զարեհ Թութունջյանն ընդգծել է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «ՍիստրոՏեխ»-ը, գործում է 2001 թվականից, և ամենակարևոր նորությունն այն է, որ իրենց ջանքերի շնորհիվ այս տարվա վերջին Հայաստանում ներկայացուցչություն կբացի «Salesforce»-ը, որ աշխարհի թիվ 1 CRM հարթակն է։ Ընկերության ղեկավարը նաև անդրադարձել է տվյալ հարթակում համապատասխան կադրեր կրթելու խնդրին։ Նա նշել է, որ աշխատատեղերը համալրում են Երևանի պետական համալսարանի ու Ամերիկյան համալսարանի ուսանողներով, բայց մասնագետների խնդիրը միշտ արդիական է։ Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով հանգամանալից ներկայացման համար, անդրադարձել է Հայաստանի ինժեներական մեծ ներուժին և հաջողություններին, միևնույն ժամանակ նաև նշել է, որ բիզնես խորհրդատվական ծառայությունների հարթակում դեռևս անելիքներ կան, և բացը լրացնելու համար արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում։ Նախարարը նշել է, որ հաջորդ տարվա համար տեխնոլոգիական բուհերում նախատեսվում են այս ուղղությամբ վերապատրաստման ծրագրեր իրականացնել։ Հակոբ Արշակյանը Զարեհ Թութունջյանին առաջարկել է երկկողմ համագործակցություն իրականացնել, որի շրջանակներում «Systronics»-ի գործունեության ուղղություններով նրանց մասնագետները դասընթացներ կանցկացնեն, ինչն էլ հնարավորություն կտա որակյալ կադրեր պատրաստել։ Զարեհ Թութունջյանը պարաստակամություն է հայտնել օժանդակելու այդ ծրագրի իրականացմանը։ Հակոբ Արշակյանը նշել է, որ հիմնական շեշտը դրվելու է ծրագրային գործիքների և տեխնոլոգիական կրթության վրա, բայց կարևոր է նաև բիզնես մտածողության ձևավորումը: Նախարարի խոսքով՝ այս ծրագրով նախատեսվում է Երևանում և մարզերում շուրջ 6000 մարդու տեխնոլոգիական գիտելիքներ տալ։ Եվ պարտադիր չէ, որ նրանք այդ ոլորտի մասնագետներ լինեն, կարող են ծրագրում ընդգրկվել բոլոր նրանք, ովքեր սովորելու ցանկություն ունեն։ Նախարարն ընդգծել է նաև, որ մեծ աշխատանքներ են տարվում արհեստական բանականության և կիբերանվտանգության ուղղությունները զարգացնելու համար, ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Systronics»-ի հետ հնարավոր համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։
08:57 - 24 հոկտեմբերի, 2019
Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին |lragir.am|

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին |lragir.am|

lragir.am: Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ էմիրություններում (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ`մարզական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության լուծումներ ներդնելու նպատակով: DAIS-ը համաշխարհային մակարդակի միջոցառում է, որը կառավարությունների և սպորտային արդյունաբերության ղեկավարներին համախմբում է արհեստական բանականության տեխնոլոգիաների շուրջ։ Համաշխարհային նշանակություն ունեցող այս միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերությունների ու ասոցիացիաների ղեկավարներ, գործարարներ, մարզական ֆեդերացիաների և ասոցիացիաների ղեկավարներ,արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ներդրողներ, սպորտային արդյունաբերության ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, կազմակերպությունների ղեկավարների և հնարավոր ներդրողների հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում իրականացվող և մշակվող նախագծերով ու ծրագրերով: Նախատեսված է նաև հանդիպում ԱՄԷ-ի արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի հետ: Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հովանավորության ներքո անցկացվող այս համաժողովի շրջանակներում կբացվի նաև թեմատիկ ցուցահանդես։ DSC-ը, որն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից, սպորտային և առողջապահական ոլորտներում ուսումնասիրում և իրականացնում է տեխնոլոգիական լուծումների առավելագույն նպաստավոր և արդյունավետ կիրառման հնարավորությունները։ Արհեստական բանականության օգտագործումը՝ DSC-ի գործունեության հաջորդ տրամաբանական քայլն է՝ նորարարական լուծումների շնորհիվ նշված ոլորտներում նոր զարգացումներ ու առաջընթաց ապահովելու համար։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարութուն
13:35 - 14 հոկտեմբերի, 2019
Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով. Հակոբ Արշակյան |tert.am|

Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով. Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է նախարարության աջակցությամբ առաջին անգամ Երևանում անցկացվող «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսի ներքո N2 համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Հակոբ Արշակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ առանց կապի և թվային ենթակառուցվածքների զարգացման։ Նա նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ պետք է զարգանա նաև Կառավարության կառուցվածքը, ինչի իրագործմանն էլ միտված է նորաստեղծ նախարարության գործունեությունը, որը ներառում է նաև կապի և թվային տեխնոլոգիաների ոլորտը՝ ինտեգրված թվային ենթակառուցվածքների հետ։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում կապի ոլորտում։ Մեր երկրի գրեթե ամբողջ տարածքում հասանելի է 4G ինտերնետ կապ, սակայն դա բավարար չէ: Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով։ «Կապի ենթակառուցվածքների դերը մենք բարձր ենք գնահատում, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի առաջանցիկ տեմպերով զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։ Նախարարն իր խոսքն ավարտել է՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի կապի ոլորտը՝ թե՛ ծառայությունների, թե՛ ենթակառուցվածքների մասով, ևս մի քանի քայլ առաջ մղել։ Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ICANN-ի նախագահ և տնօրեն Յորան Մարբին։ Նա կարևորել է նման քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ նույն գաղափարի շուրջ մեկ տեղում հավաքված տարբեր մասնագետների ու ընկերությունների տեսակետների հանրագումարը կարող է կարևոր հետևությունների հանգեցնել՝ արդյունավետ լինելով բոլորի համար։ Նա ներկայացրել է նաև իրենց ընկերության գործունեությունը, որը 20 տարուց ավելի է՝ համարվում է ինտերնետ կապի և ծառայությունների մատուցման սյուներից մեկը։ Մասնակիցներին ողջույնի խոսք են հղել նաև RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Օպերատորների հայկական միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ArmIGF–ի համակարգող Լիաննա Գալստյանը։ «N2» միջազգային համաժողովի օրակարգում ներառված է 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop): Եռօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան և այլն։
12:37 - 10 հոկտեմբերի, 2019
Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում. Հակոբ Արշակյան |tert.am|

Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում. Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation) թեմայով։ Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Բացման խոսքով հանդես է եկել մոդերատոր Միգել Կարասկոն։ Նա ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և բոլոր մասնակիցներին, նշել, որ մեծ պատիվ է՝ մասնակցելու նման միջոցառման, որտեղ հնարավոր է լսել, թե մասնակիցներից ամեն մեկն ինչպես է աշխատում իր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին բարձր մակարդակով համաժողովն անցկացնելու համար, որից հետո խոսքը փոխանցել է նախարար Հակոբ Արշակյանին։ Նախարարը ևս ողջունել է ներկաներին, նշել, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալել Հայաստանում և շատ բովանդակալից այս օրերն անցկացնել միասին։ Հակոբ Արշակյանն ընդգծել է համաժողովի ընձեռած հնարավորությունը՝ միմյանց հետ հանդիպելու և անմիջական շփման միջոցով քննարկելու շատ կարևոր հարցեր։ Նա նշել է, որ ամեն մեկն իր տեղում, իր տեխնոլոգիաներում տարբեր մոտեցումներ ու գործիքներ է կիրառում: Նախարարը կարևորել է նմանատիպ հանդիպումները, որտեղ հնարավոր կլինի կիսվել փորձով ու հաջողություններով: Նախարարական կլոր սեղանի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը կիսվել է Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման Հայաստանի հաջողություններով և տեսլականով: Նախարարը նշել է, որ Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում, որին մեր երկիրը հասել է տարիների ընթացքում մեծ ջանքերի շնորհիվ։ Եվ հիմա Հայաստանը բաց է յուրաքանչյուրի հետ այդ փորձով կիսվելու համար։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ տեխնոլոգիաների օգտագործումն ու հաջողությունը մրցակցությունից դուրս է։ Եվ կարևոր է, որ ամեն մեկը շարժվի այդ ուղղությամբ, փորձի համագործակցել՝ կիսվելով իր հաջողություններով։ Նախարարը նաև շեշտել է, որ մեր երկրի լավագույն փորձը կիրառելու ցանկության դեպքում՝ հայկական կողմը պատասխանատվություն կստանձնի նաև, որպեսզի ներդրվի համապատասխան էկոհամարգ։ Կլոր սեղան-քննարկման ընթացքում կարճ ելույթներով հանդես են եկել քննարկման բոլոր մասնակիցները՝ ներկայացնելով իրենց լավագույն փորձն ու ձեռքբերումները։ Մասնակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական և գլոբալ մարտահրավերները արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները:
12:42 - 08 հոկտեմբերի, 2019
Տվյալների միասնական շտեմարանը կարող է հանգեցնել ապրանքների էժանացման ԵՏՄ գոտում. նախարար |news.am|

Տվյալների միասնական շտեմարանը կարող է հանգեցնել ապրանքների էժանացման ԵՏՄ գոտում. նախարար |news.am|

news.am: Տվյալների միասնական շտեմարանի ստեղծումը կարող է հանգեցնել ապրանքների էժանացման ԵՏՄ գոտում։ Այս մասին «Միասնական եվրասիական տրանսպորտային-լոգիստիկ համակարգը՝ տարանցման ներուժի հիմք» պանելային նիստում սեպտեմբերի 30-ին ասաց Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։Նրա խոսքով, ինչպես լոգիստիկայում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում կարեւոր է հասնել զարգացման բարձր մակարդակի, եթե ճիշտ օգտագործվեն տեխնոլոգիաները։ «Այսօր շատ է խոսվում արհեստական ինտելեկտի ալգորիթմերի եւ թվայնացման մեջ դրա օգտագործման մասին։ Ակնհայտ է, որ դրա համար ամենագլխավորը տվյալների միասնական շտեմարանի ստեղծումն է։ Այս առումով կարեւոր է միասնական պլատֆորմի առկայությունը, որը կարող է օգտագործվել այդ թվում եւ բիզնեսի կողմից։ Կարեւոր է, որպեսզի տվյալների միասնական շտեմարանը եւ միասնական պլատֆորմը ստեղծվեն ոչ թե ԵՏՄ առանձին տրանսպորտային միջանցքներով, այլ ամբողջ միությունում»,- նշել է նա։ Նախարարն ընդգծել է, որ այդ միջոցները կարող են հանգեցնել ապրանքների էժանացման, ինչը ներկա պայմաններում տեղի չի ունենում մաքսային ընթացակարգեր անցնելիս։
13:05 - 30 սեպտեմբերի, 2019
Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան |aysor.am|

Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան |aysor.am|

aysor.am։ Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։«Դրա մասին են վկայում նաև հանրության արձագանքները», - ասաց նախարարը՝ հավելելով. «Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել»։Հարցին, թե ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները համընկան նախաձեռնության հետ, որ ուժային կառույցները այսուհետ դառնալու են քաղաքական, ՔՊ-ում որոշում կա՞, թե ինչ քաղաքական նշանակումներ են լինելու, նախարարն ասաց.«Այդպիսի քննարկում կուսակցությունում տեղի չի ունեցել»։
09:39 - 19 սեպտեմբերի, 2019
Տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում. Հակոբ Արշակյանը՝ ԿՏՀ նիստին

Տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում. Հակոբ Արշակյանը՝ ԿՏՀ նիստին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 16-17-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից-պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին: «Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԿՏՀ Կապի ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարն անդրադարձել է թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որդեգրած պետական քաղաքականությանը: Հակոբ Արշակյանը մասնավորապես նշել է, որ թվայնացման զարգացումը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալու տնտեսության և սոցիալական կյանքի բոլոր ոլորտները ենթարկել արմատական փոփոխությունների: «Համատեղ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը թույլ կտա ամբողջ տարածաշրջանը դարձնել ավելի մրցունակ և ներգրավված լինել համաշխարհային տնտեսության գործընթացներում: Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Եվրասիական միության մեջ ներգրավված երկրների հետ՝ թվային օրակարգի շրջանակներում որոշումների կայացման և ծրագրերի իրականացման բարձր չափանիշներ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի և ԵՄ-ի հետ մեր ավանդական կապերը, մենք ակտիվորեն ներգրավված ենք ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ մեր թվային շուկաները ԵՄ շուկային համապատասխանեցմանն ուղղված նախագծերում»,-նշել է նախարարը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Թվային շուկաների ներդաշնակեցում» ծրագրի շրջանակներում Հայաստանն աշխատում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ռազմավարության, էլեկտրոնային թվային միջանցքների մշակման, թվային հմտությունների կատարելագործման ուղղությամբ, և այլն: «Հայաստանը ներկայում իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր Մերձավոր Արևելքի երկրների հետ: Հուսով ենք, որ մեր փորձն այս ոլորտում թույլ կտա Միջին Ասիայի երկրների հետ համատեղ գործարկել նոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մեր տարածաշրջանը կկապեն Ասիական և Խաղաղօվկիանոսային երկրների, Եվրոպայի և Ասիայի հետ»,- նշել է նախարարը: Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում, էկոհամակարգերի ստեղծում, զարգացման ռազմավարության մշակում ու կիրառում: «ՀՀ կառավարությունն այս ուղղությունը առաջնահերթություն է համարում, այդ իսկ պատճառով կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի թվայնացման, էկոհամակարգերի ստեղծման և ռազմական արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությունը»,- նշել է նախարարը: Հակոբ Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նպաստել համատեղ ծրագրերի մշակմանը, աջակցել միջազգային մակարդակում տարածաշրջանային նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված ջանքերին: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել Կապի տարածաշրջանային համագործակցության մասնակից-պետություններում թվայնացման զարգացման հեռանկարային ուղղություններին, 5G տեխնոլոգիաների զարգացման և ներդրման հնարավորություններին, Ռադիոկապի համաշխարհային համաժողովին (WRC), Հեռահաղորդակցության կապի ստանդարտացման համաշխարհային նստաշրջանի (WTSA 2020) նախապատրաստական աշխատանքներին, օրակարգային մի շարք այլ հարցերի։  
09:53 - 16 սեպտեմբերի, 2019
Մտքից դեպի աշխարհի փոփոխություն․ ի՞նչ է ստարտափը |shantnews.am|

Մտքից դեպի աշխարհի փոփոխություն․ ի՞նչ է ստարտափը |shantnews.am|

shantnews.am։ Ստարտափ երևույթի իմաստը հետևյալն է՝ մարդն ունի միտք, բայց չունի կապիտալ, իսկ այլ մարդիկ ունեն կապիտալ։ Առաջինը երկրորդներին համոզում է ֆինանսավորել իր մտքի իրականացումը, և արդյունքում ստեղծվում է աշխարհը փոխող ապրանք։ «Հեռանկարի» եթերում ստարտափի գաղափարն այսպես մեկնաբանեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ «Ստարտափի ամբողջ տրամաբանությունը մտքից դեպի աշխարհի փոփոխությանը բերող պրոդուկտի մշակումն է, որը զուգորդվում է այլ շահեր ունեցող մարդկանց և ընկերությունների միջամտությամբ։ Բայց փիլիսոփայական առումով դա մտքի տրանսֆորմացիան է դեպի պրոդուկտ», – ասաց նախարարը։Ապա նախարարը ներկայացրեց նաև այլընտրանքային տարբերակները, երբ ֆինանսավորումը լինում է մեծ ընկերությունների կողմից արդեն պատրաստի ապրանքի արտադրության մեջ։ Իսկ ստարտափի գաղափարն այն է, որ այն պետք է փոխի աշխարհն իր նորարարությամբ։Հայաստանի իշխանությունները, ըստ նախարարի, փորձում են ստեղծել միջավայր, որպեսզի ստեղծարար միտքն այստեղ կարողանա հաջողությամբ «ծիլեր տալ»։«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը՝ ստորև․
10:58 - 04 օգոստոսի, 2019
114 տոկոսով ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա. Հակոբ Արշակյան |tert.am|

114 տոկոսով ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա. Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Եթե մենք շարունակեինք նույն տեմպերով արդյունաբերական աճ ունենալ, այսօր Հայաստանում կապրեր 5.5 մլն մարդ: Այս մասին «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշեց, որ նախարարությունն աշխատելու է մի քանի ուղենիշներով՝ պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում, տաղանդի արտահոսքի կանխում ու ներհոսքի հարուցում, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի աճի նվազում: «Ամենակարևոր արժեքը մարդու միտքն է: Տաղանդավոր մարդկանց համար ամենակարևորը հնարավորությունն է, տաղանդն իրացնելն է, այն արժեքի վերածելն է: Եթե մենք շարունակեինք նույն տեմպերով արդյունաբերական աճ ունենալ, այսօր Հայաստանում կապրեր 5.5 մլն մարդ, ճիշտ այնքան՝ որքան Սինգապուրում: Ինչո՞ւ է տեխնոլոգիական ոլորտը կարևորվում ՀՀ կառավարության կողմից, որովհետև, ըստ որոշ գնահատականների, 21-րդ դարում տեխնոլոգիական զարգացման տեմպերը 1000 անգամ ավելի արագ են, քան՝ 20-րդ դարում»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ 114 տոկոսով ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա
15:22 - 02 օգոստոսի, 2019
Կառավարությունն աննախադեպ ֆինանսավորում է կատարելու բարձր տեխնոլոգիաների զարգացման համար |armenpress.am|

Կառավարությունն աննախադեպ ֆինանսավորում է կատարելու բարձր տեխնոլոգիաների զարգացման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ: Հուլիսի 25-ին Renderforest ընկերության նոր շենքի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:«Մենք ստացել ենք արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն որի բավականին լուրջ ֆինանսավորում է սպասվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Կարող եմ ասել, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ այդքան մեծ գումար ուղղվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը: Թվեր չեմ ուզում հնչեցնել, որովհետև դեռ Ազգային ժողովը պետք է հաստատի դրանք, բայց արդեն իսկ պարզ է, որ մենք մեծ քայլերով պետք է առաջ գնանք բոլորս միասին»,- ընդգծեց Արշակյանը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ օգոստոսի 2-ին «Սևան ՍտարտափՍամմիթ 2019»-ի շրջանակներում նախարարությունը շնորհանդես է կազմակերպելու և հստակեցվելու են, թե ոլորտում կոնկրետ որ ուղղությամբ պետք է առաջ գնալ:
08:16 - 26 հուլիսի, 2019
Հայաստանն ու Չինաստանը երկկողմ ուղղություններով դյուրացնում են բեռնափոխադրումները |armenpress.am|

Հայաստանն ու Չինաստանը երկկողմ ուղղություններով դյուրացնում են բեռնափոխադրումները |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանից Չինաստան և հակառակ ուղղությամբ կատարել բեռնափոխադրում առանց որևէ լոգիստիկ խնդրի. այս նպատակով երկու երկրները կոնկրետ քայլեր են ձեռնարկում: Այս հարցի քննարկումը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի օրակարգում: Այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով այդ ժամանակ պատվիրակության կազմում էր որպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: «Այցի ընթացքում քննարկել ենք այն, որ Հայաստանն ու Չինաստանն ունենան տրանսպորտային համաձայնագիր, ըստ որի, հայկական բեռնափոխադրողները հանգիստ կկարողանան ուղևորվել Չինաստան, և չինական բեռնափոխադրողները ՝ Հայաստան: Այդպիսի համաձայնագիր մենք Չինաստանի հետ չունենք, և, ըստ էության, որոշակի բարդություններ են առաջանում, լոգիստիկ խնդիրներ են լինում: Կա հստակ պայմանավորվածություն, որ գնում ենք համաձայնագիր կնքելու ճանապարհով: Համաձայնագրի սևագիր տարբերակը պատրաստ է, և մենք ԱԳՆ-ի միջոցով չինական կողմի հետ շփվում ենք, որ այն համաձայնեցնենք ու ստորագրենք»,-ասաց Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում չինական երկու խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես, C.C.C.C-ն (China Communications construction company) և «China railway» ընկերությունը: Վարչապետի գլխավորած պատվիրակության այցելության ընթացքում մի շարք կարևոր հանդիպումներից Հակոբ Արշակյանն առանձնացրեց Չինաստանի Տրանսպորտի նախարարի հետ հանդիպումը, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագիրը՝ որպես չինական «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մի մաս դիտարկելու հարցը: «Քննարկվում էր այն հարցը, որ մեր ծրագիրը դիտարկվի ոչ միայն Հայաստանի հյուսիսն ու հարավը միացնող, այլ՝ որպես Պարսից ծոցի և Սև ծովի ավազանի երկրները միացնող մի նախագիծ: Այդտեղ լրջագույն քննարկումներ են տեղի ունեցել, և չինական կողմը պատրաստակամություն է հայտնել «Հյուսիս-Հարավ»-ը «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մաս դիտարկելու, ըստ այդմ, համագործակցության ծրագրեր իրականացնելու հայկական կողմի հետ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, ապա Չինաստանի կապի և ինդուստրիայի նախարարի հետ հանդիպման ընթացքում խոսվել է կապի և տեխնոլոգիական համագործակցության ուղղությունների մասին: Հակոբ Արշակյանը նշեց, որ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» մեծ նախագիծն իր մեջ ներառում է ասիական երկրներն աշխարհի մյուս երկրներին միացնող ինֆորմացիոն գերմայրուղու ծրագիր, որը մի քանի մասից է բաղկացած: Մի մասը գործում է Ռուսաստանի տարածքով, որն իրենից ենթադրում է թվային կապուղիների հսկայական ենթակառուցվածք և միանում է Եվրոպային: Շարունակությունը՝ armenpress.am
05:44 - 18 հունիսի, 2019
Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է արդյունաբերական նախագծերին, «Ինժեներական քաղաք» ծրագրին

Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է արդյունաբերական նախագծերին, «Ինժեներական քաղաք» ծրագրին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝ ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները: Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ երկու երկրների միջև կա գործակցության մեծ ներուժ և այն նպատակային օգտագործելու ցանկություն։ Նա ընդգծել է, որ տաջիկական կողմը հետաքրքրված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով, ցանկություն ունի ծանոթանալու հայ մասնագետների փորձին, իրականացվող ծրագրերին, քայլեր ձեռնարկելու փոխգործակցություն ստեղծելու ուղղությամբ։ Հակոբ Արշակյանը դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի հայկական լավագույն նվաճումները, դրանց զարգացմանն ու ընդլայնմանը միտված պետական քաղաքականությունը։ Նախարարը մանրամասնել է հատկապես կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ «Թումոյի», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը, Հայաստանի ազգային լաբորատորիաների դերը տեխնիկական բուհերի ուսանողների համար: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացման հիմքը լավ կրթությունն է՝ դպրոց, բուհ, ակադեմիա շղթայի ճիշտ կազմակերպումը, ինչում արդեն նկատելի հաջողություններ կան գրանցված և այդ ուղղությամբ կարող ենք կիսվել մեր ունեցած փորձով և գիտելիքներով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդյունաբերական նախագծերին, մասնավորապես, «Ինժեներական քաղաք» ծրագրին, տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելու, տնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այլն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանդիպում՝ առավել մանրամասն ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի հայկական փորձը, տեղում ուսումնասիրելու գործակցության ուղղություններն ու հնարավորությունները։
10:20 - 14 հունիսի, 2019
Քննարկվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը |armenpress.am|

Քննարկվում է քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ քննարկում է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ:«Իմ կարծիքով, պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի հարցը: Եվ, այո, քննարկումներ տեղի են ունենում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն է քննարկում հարցը քաղծառայության գրասենյակի հետ համատեղ, այս պահին չգիտեմ՝ ինչ փուլում է, բայց կարծում եմ՝ առաջիկայում կլինեն կոնկրետ հայտարարություններ»,- ասաց Արշակյանը՝ ընդգծելով, որ պետական համակարգում միանշանակ աշխատավարձերը պետք է բարձրանան:
12:44 - 13 հունիսի, 2019