114 տոկոսով ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա. Հակոբ Արշակյան |tert.am|
15:22 - 02 օգոստոսի, 2019

114 տոկոսով ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա. Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Եթե մենք շարունակեինք նույն տեմպերով արդյունաբերական աճ ունենալ, այսօր Հայաստանում կապրեր 5.5 մլն մարդ: Այս մասին «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ նախարարությունն աշխատելու է մի քանի ուղենիշներով՝ պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում, տաղանդի արտահոսքի կանխում ու ներհոսքի հարուցում, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի աճի նվազում:

«Ամենակարևոր արժեքը մարդու միտքն է: Տաղանդավոր մարդկանց համար ամենակարևորը հնարավորությունն է, տաղանդն իրացնելն է, այն արժեքի վերածելն է: Եթե մենք շարունակեինք նույն տեմպերով արդյունաբերական աճ ունենալ, այսօր Հայաստանում կապրեր 5.5 մլն մարդ, ճիշտ այնքան՝ որքան Սինգապուրում: Ինչո՞ւ է տեխնոլոգիական ոլորտը կարևորվում ՀՀ կառավարության կողմից, որովհետև, ըստ որոշ գնահատականների, 21-րդ դարում տեխնոլոգիական զարգացման տեմպերը 1000 անգամ ավելի արագ են, քան՝ 20-րդ դարում»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ 114 տոկոսով ռազմաարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել