Կառավարությունն աննախադեպ ֆինանսավորում է կատարելու բարձր տեխնոլոգիաների զարգացման համար |armenpress.am|
08:16 - 26 հուլիսի, 2019

Կառավարությունն աննախադեպ ֆինանսավորում է կատարելու բարձր տեխնոլոգիաների զարգացման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում բարձր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ:

Հուլիսի 25-ին Renderforest ընկերության նոր շենքի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Մենք ստացել ենք արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն որի բավականին լուրջ ֆինանսավորում է սպասվում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում:

Կարող եմ ասել, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ այդքան մեծ գումար ուղղվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը: Թվեր չեմ ուզում հնչեցնել, որովհետև դեռ Ազգային ժողովը պետք է հաստատի դրանք, բայց արդեն իսկ պարզ է, որ մենք մեծ քայլերով պետք է առաջ գնանք բոլորս միասին»,- ընդգծեց Արշակյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ օգոստոսի 2-ին «Սևան ՍտարտափՍամմիթ 2019»-ի շրջանակներում նախարարությունը շնորհանդես է կազմակերպելու և հստակեցվելու են, թե ոլորտում կոնկրետ որ ուղղությամբ պետք է առաջ գնալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել