Մտքից դեպի աշխարհի փոփոխություն․ ի՞նչ է ստարտափը |shantnews.am|

10:58 - 04 օգոստոսի, 2019

shantnews.am։ Ստարտափ երևույթի իմաստը հետևյալն է՝ մարդն ունի միտք, բայց չունի կապիտալ, իսկ այլ մարդիկ ունեն կապիտալ։ Առաջինը երկրորդներին համոզում է ֆինանսավորել իր մտքի իրականացումը, և արդյունքում ստեղծվում է աշխարհը փոխող ապրանք։ «Հեռանկարի» եթերում ստարտափի գաղափարն այսպես մեկնաբանեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Ստարտափի ամբողջ տրամաբանությունը մտքից դեպի աշխարհի փոփոխությանը բերող պրոդուկտի մշակումն է, որը զուգորդվում է այլ շահեր ունեցող մարդկանց և ընկերությունների միջամտությամբ։ Բայց փիլիսոփայական առումով դա մտքի տրանսֆորմացիան է դեպի պրոդուկտ», – ասաց նախարարը։

Ապա նախարարը ներկայացրեց նաև այլընտրանքային տարբերակները, երբ ֆինանսավորումը լինում է մեծ ընկերությունների կողմից արդեն պատրաստի ապրանքի արտադրության մեջ։ Իսկ ստարտափի գաղափարն այն է, որ այն պետք է փոխի աշխարհն իր նորարարությամբ։

Հայաստանի իշխանությունները, ըստ նախարարի, փորձում են ստեղծել միջավայր, որպեսզի ստեղծարար միտքն այստեղ կարողանա հաջողությամբ «ծիլեր տալ»։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը՝ ստորև․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել