Հայաստանն ու Չինաստանը երկկողմ ուղղություններով դյուրացնում են բեռնափոխադրումները |armenpress.am|
05:44 - 18 հունիսի, 2019

Հայաստանն ու Չինաստանը երկկողմ ուղղություններով դյուրացնում են բեռնափոխադրումները |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանից Չինաստան և հակառակ ուղղությամբ կատարել բեռնափոխադրում առանց որևէ լոգիստիկ խնդրի. այս նպատակով երկու երկրները կոնկրետ քայլեր են ձեռնարկում: Այս հարցի քննարկումը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի օրակարգում: Այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով այդ ժամանակ պատվիրակության կազմում էր որպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

«Այցի ընթացքում քննարկել ենք այն, որ Հայաստանն ու Չինաստանն ունենան տրանսպորտային համաձայնագիր, ըստ որի, հայկական բեռնափոխադրողները հանգիստ կկարողանան ուղևորվել Չինաստան, և չինական բեռնափոխադրողները ՝ Հայաստան: Այդպիսի համաձայնագիր մենք Չինաստանի հետ չունենք, և, ըստ էության, որոշակի բարդություններ են առաջանում, լոգիստիկ խնդիրներ են լինում: Կա հստակ պայմանավորվածություն, որ գնում ենք համաձայնագիր կնքելու ճանապարհով:

Համաձայնագրի սևագիր տարբերակը պատրաստ է, և մենք ԱԳՆ-ի միջոցով չինական կողմի հետ շփվում ենք, որ այն համաձայնեցնենք ու ստորագրենք»,-ասաց Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում չինական երկու խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես, C.C.C.C-ն (China Communications construction company) և «China railway» ընկերությունը:

Վարչապետի գլխավորած պատվիրակության այցելության ընթացքում մի շարք կարևոր հանդիպումներից Հակոբ Արշակյանն առանձնացրեց Չինաստանի Տրանսպորտի նախարարի հետ հանդիպումը, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ծրագիրը՝ որպես չինական «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մի մաս դիտարկելու հարցը:

«Քննարկվում էր այն հարցը, որ մեր ծրագիրը դիտարկվի ոչ միայն Հայաստանի հյուսիսն ու հարավը միացնող, այլ՝ որպես Պարսից ծոցի և Սև ծովի ավազանի երկրները միացնող մի նախագիծ: Այդտեղ լրջագույն քննարկումներ են տեղի ունեցել, և չինական կողմը պատրաստակամություն է հայտնել «Հյուսիս-Հարավ»-ը «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի մաս դիտարկելու, ըստ այդմ, համագործակցության ծրագրեր իրականացնելու հայկական կողմի հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, ապա Չինաստանի կապի և ինդուստրիայի նախարարի հետ հանդիպման ընթացքում խոսվել է կապի և տեխնոլոգիական համագործակցության ուղղությունների մասին: Հակոբ Արշակյանը նշեց, որ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» մեծ նախագիծն իր մեջ ներառում է ասիական երկրներն աշխարհի մյուս երկրներին միացնող ինֆորմացիոն գերմայրուղու ծրագիր, որը մի քանի մասից է բաղկացած: Մի մասը գործում է Ռուսաստանի տարածքով, որն իրենից ենթադրում է թվային կապուղիների հսկայական ենթակառուցվածք և միանում է Եվրոպային:

Շարունակությունը՝ armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել