ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ՀՎԿԱԿ-ը հայտարարում է մրցույթ ՊՇՌ հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով

ՀՎԿԱԿ-ը հայտարարում է մրցույթ ՊՇՌ հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարում է մրցույթ ՊՇՌ մեթոդով հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: Տվյալ հաստիքների համար սահմանված պահանջները հետևյալն են՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կազմակերպել լաբորատոր հետազոտությունների նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական փուլերի պատշաճ իրագործումը Հետևել լաբորատոր հետազոտությունների իրականացման ընթացքին, գնահատել ռիսկերը և նվազեցնել դրանք Հետևել լաբորատոր հետազոտությունների որակի ներքին հսկողությանը, ապահովում է կենսանվտանգությունն ու կենսապահովությունը Պահպանել ներքին կանոնակարգերը, կազմակերպության և անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը և էթիկան Թեկնածուից պահանջվում է բարձրագույն բժշկական (լաբորատոր ոլորտի համապատասխան մասնագիտացում), կենսաբանական կամ անասնաբուժական կրթություն, ինչպես նաև հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝  ոլորտին առնչվող ՀՍՏ ԻՍՕ միջազգային ստանդարտների իմացություն լաբորատոր հետազոտական գործընթացների որակի ապահովմանը ներկայացվող պահանջների իմացություն, աշխատանքի պաշտպանության կանոնների և նորմերի, աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն, համակարգչային ծրագրերի (MS Word, Excel; Internet; էլ.փոստ) իմացություն, հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն, գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն, ժամանակի կառավարման և թիմային աշխատանքի ունակություն: Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լաբորատոր (մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, կլինիկական կամ անասնաբուժական) ոլորտում: Ըստ նախարարության հայտարարության, մրցույթն անցկացվում է հարցազրույցի հիման վրա: 
20:20 - 25 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 771-ով

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, մեկ օրում թիվն ավելացել է 771-ով

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 771 նոր դեպք և 538 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 60 (տղամարդ), 61 (տղամարդ), 90 (կին), 46 (կին), 44 (կին), 61 (տղամարդ), 71 (կին), 74 (կին), 67 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է:
10:55 - 25 հունիսի, 2020
Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում

Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում

Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձևից) անցնում է առողջապահության նախարարությանը: Օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով։
22:00 - 24 հունիսի, 2020
2019-ին թոքաբորբի դեպքերն ավելի շատ են եղել, քան 2020-ին. Հայաստանում գրանցված թոքաբորբի թվերը վերջին 5 տարիներին |fip.am|

2019-ին թոքաբորբի դեպքերն ավելի շատ են եղել, քան 2020-ին. Հայաստանում գրանցված թոքաբորբի թվերը վերջին 5 տարիներին |fip.am|

fip.am: Հանրության շրջանում տարածված կարծիք կա, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել են դեռևս հունվար-փետրվար ամիսներին, քանի որ այդ ժամանակահատվածում հիվանդացածներից որոշներն ունեցել են կորոնավիրուսի ախտանիշներին նմանվող ախտանիշներ։ Խոսքը, մասնավորապես, թոքաբորբի մասին է։  Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի բժիշկ Նվարդ Խաչատրյանը հունիսի 12-ին «Առավոտի» հետ զրույցում հայտնել էր, որ հունվար-փետրվար ամիսներին հատկապես մեծ է եղել թոքաբորբով իրեն դիմած քաղաքացիների թիվը։  «26 տարվա մեջ այդքան թոքաբորբ չեմ ախտորոշել, որքան այս տարվա հունվար-փետրվարին»,- նշել էր բժիշկը։  «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել վիճակագրությունը՝ հասկանալու, թե թոքաբորբի քանի դեպք է գրանցվել հանրապետությունում վերջին հինգ տարիներին (հատկապես հունվար-փետրվար ամիսներին) և ինչպիսին են եղել հիվանդության միտումները։ Չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերն ըստ տարիների Թոքաբորբը թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում է, որը սովորաբար առաջանում է բակտերային կամ վիրուսային վարակներից։ Թոքաբորբի հարուցիչն առաջին 4-10 օրվա ընթացքում անհնար է հայտնաբերել, ուստի հանրապետությունում գրանցված թոքաբորբի բոլոր դեպքերն ընդգրկվում են վիճակագրության «չճշտված հարուցիչով» տողում, բացառությամբ հայտնաբերված գրիպի հարուցիչով թոքաբորբի դեպքերի, որոնք, ի տարբերություն առաջինի, շատ ավելի փոքր թիվ են կազմում։  Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 2318 դեպք: Միայն փետրվար ամսին դեպքերի թիվը եղել է 1480, իսկ հունվարին` 838: Մարտին թոքաբորբի 1101 դեպք է արձանագրվել, ապրիլին այդ թիվը նվազել է՝ հասնելով 412-ի։  2019 թ. հունվար-փետրվարին արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 2945 դեպք, որն այս տարվա ցուցանիշից ավել է 627-ով։ Հունվարին թոքաբորբով հիվանդների թիվը եղել է 1569, փետրվարին՝ 1376, մարտին՝ 1119 և ապրիլին՝ 802։  2018 թ. հունվար-փետրվարին չճշտված հարուցիչով թոքաբորբի 1341 դեպք է արձանագրվել, որից 691-ը՝ հունվարին, 650-ը՝ փետրվարին։ Մարտին գրանցվել է 699 դեպք, ապրիլին՝ 545։ 2017 թ. հունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է թոքաբորբ հիվանդության 743 դեպք, որից 320-ը՝ հունվարին, 423-ը՝ փետրվարին։ Նույն տարվա մարտին չճշտված հարուցիչով թոքաբորբ է արձանագրվել 818 անձի մոտ, 494 դեպք էլ եղել է ապրիլին։ Թոքաբորբի դեպքերը բավական շատ են եղել հատկապես 2016 թ. հունվար-փետրվար ամիսներին` 3207։ Միայն հունվար ամսին գրանցվել է 2366 դեպք, փետրվարին՝ 841 դեպք, մարտին՝ 570 և ապրիլին՝ 637 դեպք։ Հատկանշական է, որ հենց այս ժամանակ էր երկրում տարածվել H1N1 խոզի գրիպը, որը սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա է և որի հետևանքով այդ տարի հանրապետությունում գրանցվել էր մահվան 19 դեպք:   Ինչ վերաբերում է կորոնավիրուսով հիվանդության ընթացքում արձանագրված թոքաբորբի դեպքերին, ապա Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշեցին, որ հանրապետությունում գրանցված թոքաբորբի բոլոր դեպքերը՝ անկախ նրանից, թե կորոնավիրուսի հետևանքով են կամ այլ չբացահայտված հարուցիչի, ընդգրկված են չճշտված հարուցիչով թոքաբորբի վիճակագրության մեջ։ Նոր կորոնավիրուսի առանձնացված վիճակագրություն կոմիտեն վարում է ապրիլ ամսից։  Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրված թոքաբորբի դեպքերի թիվը, համեմատած նախորդ չորս տարիների հետ, ոչ միայն մեծ չէ, այլև նույնիսկ քիչ է 2019-ի և 2016-ի համեմատ։  Նելլի Լազարյան 
15:56 - 24 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, մեկ օրում գրանցվել է 711 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, մեկ օրում գրանցվել է 711 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100400 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է:
11:06 - 24 հունիսի, 2020
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում է ԱՀԿ առաքելությունը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում է ԱՀԿ առաքելությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը:  ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքներն ամփոփելուց հետո ԱՀԿ առաքելության առաջարկները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարին: Միշել Թիերենը կիսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցերի մանրամասներով և տպավորություններով: Փորձագետները ծանոթացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացակարգերին: Նա նշել է, որ պացիենտների բաշխումը պետք է շատ մտածված կատարվի` ուշադրությունից դուրս չթողնելով այլ հիվանդություններով անձանց: Շարունակելով առաքելության ղեկավարի միտքը` Արսեն Թորոսյանը խոսել է առաջնային օղակի բուժաշխատողների և նրանց պատրաստվածության մասին, որտեղ այս պահին ևս գերծանրաբեռնված իրականացվում է կորոնավիրուսով վարակված անախտանիշ, թեթև և միջին ծանրության անձանց տնային բուժումը և հսկողությունը: Նախարարն ասել է, որ մինչ այս անցկացվել են առցանց դասընթացներ ավելի քան 1000 բուժաշխատողի հետ` գիտելիքները հարստացնելու համար:  Հյուրն ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում կարևոր է միջգերատեսչական և տեղական կազմակերպությունների համագործակցությունը` վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում: Նա խոսել է նաև 3 հիմնական միջոցառումների` դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին, հավելելով, որ պետք է խուսափել մասսայական հավաքներից, փակ տարածքներում միջոցառումներից և այլ բազմամարդ իրավիճակներից: Կողմերը պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման համար կրկին հանդիպելու և ամփոփելու արդյունքները: 
09:35 - 24 հունիսի, 2020
Ֆրանսիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը |armenpress.am|

Ֆրանսիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Մարսել քաղաքից հատուկ չվերթով Երևան ժամանեց ֆրանսիական բժիշկական առաքելության 2-րդ խումբը, որը ղեկավարում է ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: Խմբին օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Խմբում ներգրավված բժիշկներից մեկը հայազգի է: Ֆրանսիայից ժամանած բժիշկները կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողներին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և ֆրանսիական կառավարության հետ սերտ համագործակցությամբ:
09:27 - 24 հունիսի, 2020
Բժշկական անձնակազմից արդեն առաջին զոհն ունենք. Արսեն Թորոսյան
 |armtimes.com|

Բժշկական անձնակազմից արդեն առաջին զոհն ունենք. Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացության առումով Հայաստանն աշխարհում լավագուն ցուցիչ ունի: Ցավալի է, որ մարդիկ են մահանում, սակայն, ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, նման ցուցանիշ է առկա: «Մենք արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է: «Մահացության առումով Հայաստանն ունի շատ երկրներից ավելի լավ ցուցանիշ, Covid-ի սիստեմում ներգրավված է 4000 բուժաշխատող, սակայն համակարգում ընդգրկվածները 40.000 են, և հենց նրանք են, որ մինչ օրս կարողանում են  առաջնագիծը պահել: Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց»,-առցանց ասուլիսի ընթացքում ասաց  նախարարը: Ըստ Թորոսյանի, արվում է  ամեն ինչ մահվան քիչ դեպքեր ունենալու համար: Ներկա պահին առողջապահական համակարգի նկատմամբ ուշադրությունը շեշտակիորեն աճել է և այդ ուշադրությունը վերածվում է նյութական և շոշափելի գործողությունների: «Առողջապահական համակարգը դուրս կգա այս իրավիճակից ավելի ուժեղացած, չնայած որ ներդրվելու են մարդկային անասելի ջանքեր, մեծ էներգիա, դժբախտաբար նաև մարդկային կյանքեր ու ճակատագրերի խնդիրներ են լինելու»,-ասաց Թորոսյանը: Հիմա Հայաստանի խնդիրը թվերը ցածր պահելն ու նոր դեպքերի քիչ արձանագրումն է: «Բացարձակ թվերի առումով երկիրը կայուն վատ վիճակում է, բայց միտումների առումով դրական արդյունք կա: Ամեն օր արձանագրվող նույն բացարձակ թիվը դա ավելի փոքր տոկոս է նախորդ օրվա թվի համեմատությամբ: Այսինքն, ունենք օրականա աճի իջնող տեմպ տոկոսային առումով: Մենք պետք է բացարձակ թիվը ևս իջեցնենք»,-տեղեկացրեց Արսեն Թորոսյանը:
21:58 - 23 հունիսի, 2020
ԱՀԿ-ն Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկներ կանի

ԱՀԿ-ն Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկներ կանի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքներն ամփոփելուց հետո ԱՀԿ առաքելության առաջարկները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարին:  Միշել Թիերենը կիսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցերի մանրամասներով և տպավորություններով: Փորձագետները ծանոթացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացակարգերին: Նա նշել է, որ պացիենտների բաշխումը պետք է շատ մտածված կատարվի` ուշադրությունից դուրս չթողնելով այլ հիվանդություններով անձանց: Շարունակելով առաքելության ղեկավարի միտքը` Արսեն Թորոսյանը խոսել է առաջնային օղակի բուժաշխատողների և նրանց պատրաստվածության մասին, որտեղ այս պահին ևս գերծանրաբեռնված իրականացվում է կորոնավիրուսով վարակված անախտանիշ, թեթև և միջին ծանրության անձանց տնային բուժումը և հսկողությունը: Նախարարն ասել է, որ մինչ այս անցկացվել են առցանց դասընթացներ ավելի քան 1000 բուժաշխատողի հետ` գիտելիքները հարստացնելու համար: Հյուրն ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում կարևոր է միջգերատեսչական և տեղական կազմակերպությունների համագործակցությունը` վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում: Նա խոսել է նաև 3 հիմնական միջոցառումների` դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին, հավելելով, որ պետք է խուսափել զահգվածային հավաքներից, փակ տարածքներում միջոցառումներից և այլ բազմամարդ իրավիճակներից: Կողմերը հայտնել են փորձի փոխանակման համար կրկին հանդիպելու և արդյունքներն ամփոփելու պատրաստակամություն։
19:33 - 23 հունիսի, 2020
Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան

Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ: Ֆրանսիայից ժամանած բժիշկները մեր մասնագետների հետ առաջնագծում օրեր շարունակ պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը: «Այս իրավիճակում` Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտում հարաբերությունների մի նոր փուլ ենք մտնում»,- իր խոսքում նշել է Ժոնաթան Լաքոտը: Իրենց առաքելությունն ավարտելով այս փուլում` բժիշկների թիմը վերադառնում է հայրենիք: Իսկ Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն այսօր երեկոյան:  «Մեր գրասենյակի առաքելությունը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, սակայն այս պայքարում մենք ներդնում ենք մեր ջանքերը նաև նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար, և ուրախ ենք, որ Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից»,- նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Արսեն Թորոսյանը երախտիքի խոսքեր է հայտնել Ժոնաթան Լաքոտին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցության համար, բժիշկներին հանձնել շնորհակալագրեր ու հուշանվերներ: Նշենք, որ հունիսի 14-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել բժիշկներից բաղկացած առաջին խումբը, ովքեր 10 օր աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում, նաև Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնում։ Բժիշկների այցը կազմակերպվել էր առողջապահության նախարարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով:
15:15 - 23 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, մեկ օրում գրանցվել է 418 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, մեկ օրում գրանցվել է 418 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում:  Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած։  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։  Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է:
10:57 - 23 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․06․20 (թարմացվող)

19:45- Վաղը և մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին ևս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաև՝ ռեանիմացիոն մահճակալներով: Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված: Արմենիա բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24-ին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով։ Համակարգին միանալու փուլում է նաև Սպիտակի ԲԿ-ն՝ ամբողջությամբ, և Մարտունու ԲԿ-ի մոտ 50 մահճակալները: Արդեն միացել է նաև Վեդու բժշկական կենտրոնը: [Արսեն Թորոսյան] |armenpress.am|19:30- Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում ՝ 123 և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է: [Արսեն Թորոսյան]19:25- Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը վերջին 1 շաբաթվա ընթացքում տատանվում էր 150-200 –ի շրջանակներում: Նրանց մի մասը գտնվում էր տանը, այսինքն՝ տանն էր սպասում հոսպիտալացման, իսկ երեկ երեկոյից տանը սպասող քաղաքացի չունենք: Այսինքն, այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն, և ովքեր կարիք ունեն հոսպիտալացման՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված, հրատապ հոսպիտալացվում են: Եվ այս առումով կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է: [Արսեն Թորոսյան] |armenpress.am|17:56- ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, հայտնաբերվել են նաև առանց դիմակի վարորդներ։ Օրեցօր արձանագրվում է խախտումների նվազման ցուցանիշ։ [ՔՏՀԱՏՄ]   17:18- ՀՀ ՍԱՏՄ մասնագետներն այսօր խախտումներ են արձանագրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» ս/մ ցանցի գրեթե բոլոր մասնաճյուղերում: Դրանք հիմնականում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների, ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ չտվող հատուկ աշխատակիցներ: Թերացումներ են հայտնաբերվել նաև «Երևան Սիթի» խանութներում գործող հացի արտադրամասերում: [ՍԱՏՄ]   17:09- ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են հետևյալ լաբորատորիաներում`• «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ• «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ• «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն):Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներ են`• «Պրոմ-Տեստ» ՍՊԸ• «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)• «Էկոսենս» ՍՊԸ [ԱՆ]   16:31- Մարդկության տեսանկյունից մենք նաև շատ հուզիչ ժամանակներ ենք ապրում։ Առաջին անգամ գործ ունենք մի աշխարհի հետ, որն այսքան փոխկապակցված է: Մարդկանց կապվածությունը ֆենոմենալ է: Մենք շնորհակալ ենք այն բոլոր ժողովուրդներին, որոնք աջակցել են մեզ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործում: [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը՝ «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India) միջազգային հեղինակավոր համաժողովին]    13:45- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանությունում մինչ օրս կազմվել է 41941  արձանագրություն, իսկ հունիսի 21-ին` իրավախախտման 958 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]   11:09- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]   11:06- Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։     Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․06․20 (թարմացվող) Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․06․20 (թարմացվող)    
22:23 - 22 հունիսի, 2020
ԱՆ-ն հրապարակել է լաբորատորիաների ցանկը, որտեղ իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտություններ

ԱՆ-ն հրապարակել է լաբորատորիաների ցանկը, որտեղ իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտություններ

ՀՀ Առողջապահության նախարարությունը, հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են` ՀՀ առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 05-Ց և 2020 թվականի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների համաձայն, հետևյալ լաբորատորիաներում`• «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ• «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ• «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն):Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներ են`• «Պրոմ-Տեստ» ՍՊԸ• «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)• «Էկոսենս» ՍՊԸ
17:08 - 22 հունիսի, 2020