ԱՆ-ն հրապարակել է լաբորատորիաների ցանկը, որտեղ իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտություններ
17:08 - 22 հունիսի, 2020

ԱՆ-ն հրապարակել է լաբորատորիաների ցանկը, որտեղ իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտություններ

ՀՀ Առողջապահության նախարարությունը, հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են` ՀՀ առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 05-Ց և 2020 թվականի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների համաձայն, հետևյալ լաբորատորիաներում`

• «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ
• «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ
• «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն):
Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներ են`
• «Պրոմ-Տեստ» ՍՊԸ
• «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)
• «Էկոսենս» ՍՊԸ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել