ՀՎԿԱԿ-ը հայտարարում է մրցույթ ՊՇՌ հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով
20:20 - 25 հունիսի, 2020

ՀՎԿԱԿ-ը հայտարարում է մրցույթ ՊՇՌ հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարում է մրցույթ ՊՇՌ մեթոդով հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Տվյալ հաստիքների համար սահմանված պահանջները հետևյալն են՝

Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կազմակերպել լաբորատոր հետազոտությունների նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական փուլերի պատշաճ իրագործումը

Հետևել լաբորատոր հետազոտությունների իրականացման ընթացքին, գնահատել ռիսկերը և նվազեցնել դրանք

Հետևել լաբորատոր հետազոտությունների որակի ներքին հսկողությանը, ապահովում է կենսանվտանգությունն ու կենսապահովությունը

Պահպանել ներքին կանոնակարգերը, կազմակերպության և անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը և էթիկան

Թեկնածուից պահանջվում է բարձրագույն բժշկական (լաբորատոր ոլորտի համապատասխան մասնագիտացում), կենսաբանական կամ անասնաբուժական կրթություն, ինչպես նաև հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝ 

ոլորտին առնչվող ՀՍՏ ԻՍՕ միջազգային ստանդարտների իմացություն

լաբորատոր հետազոտական գործընթացների որակի ապահովմանը ներկայացվող պահանջների իմացություն,

աշխատանքի պաշտպանության կանոնների և նորմերի, աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն,

համակարգչային ծրագրերի (MS Word, Excel; Internet; էլ.փոստ) իմացություն,

հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն,

ժամանակի կառավարման և թիմային աշխատանքի ունակություն:

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լաբորատոր (մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, կլինիկական կամ անասնաբուժական) ոլորտում:

Ըստ նախարարության հայտարարության, մրցույթն անցկացվում է հարցազրույցի հիման վրա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել