Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կառուցապատողին՝ լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար |tert.am|

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կառուցապատողին՝ լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար |tert.am|

tert.am: ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինն ուսումնասիրություն է կատարել ք․ Երևան, Արին-Բերդի փողոց, 7 հասցեում ավարտված շինարարական օբյեկտի՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմինը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կառուցապատող Ն. Մ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն իրականացրել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով։ Դրանով խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, ըստ որի՝ շինարարության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է (բացառությամբ շինթույլտվություն չպահանջող աշխատանքների)։ Համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը (հոդված 1577 ) սահմանել է պատասխանատվություն։  Տեսչական մարմինն ուսումնասիրությամբ պարզել է նաև, որ կառուցապատող Ն․Մ․-ի կողմից շինարարական աշխատանքների ընթացքում չի ապահովվել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։ Դրանով խախտվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի 28․04․1998թ․ «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» թիվ 44 հրամանի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով  տեխնիկական հսկողություն կազմակերպելու պահանջը։ Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, հիմք ընդունելով վարչական գործում առկա ապացույցները և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով  և 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ կառուցապատող Ն․Մ.-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300 հազար ՀՀ դրամ գումարի չափով:
17:24 - 13 հունվարի, 2022
Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա, 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։  «Ըստ այդմ՝ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող «Ճան Շին»,  հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները։ Մասնավորապես՝  -իրականացված չէ  ճանապարհի եզրագծումը,  -փողոցի արհեստական անհարթությունների գծանշումը չի համապատասխանում նախագծով ձևանմուշին, ինչպես նաև նախագծով նախատեսված է եղել դեղին գույն, սակայն իրականացվել է սպիտակ գույնով, մաքրված չեն ջրահեռացման առուները։  ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է նաև, որ խախտումների դեպքում շինարարության վարման մատյանում բացակայել են շինարարության հեղինակային հսկողություն իրականացնողի համապատասխան նշումները։ Շինարարությունն իրականացնող «Ճան Շին», հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան Շին» ՍՊԸ-ների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578-րդ հոդվածի համաձայն «Ճան Շին» ՍՊ ընկերության տնօրեն  Ա․ Ալավերդյանը և հեղինակային հսկողություն իրականացնող «Ղազարյան  Շին» ՍՊ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։  Խախտման վերացման վերաբերյալ «Ճան Շին» ՍՊ ընկերության  տնօրենին տրվել է պարտադիր կատարման ենթակա ցուցում»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:36 - 14 դեկտեմբերի, 2021
Դիտարկվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և հարակից տարածքների հանրային տրանսպորտը. հայտնաբերվել է 14 խախտում

Դիտարկվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և հարակից տարածքների հանրային տրանսպորտը. հայտնաբերվել է 14 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 13-ին ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը: Այս մասին հայտնում են ՔՏՀԱ-ից։ «Տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով ուսումնասիրել են կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել է վարչական արձանագրություն: Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով: Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին շարունակական կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:50 - 13 նոյեմբերի, 2021
Կասեցվել է Կենտրոն վարչական շրջանում կառուցվող շենքի շինարարական աշխատանքը

Կասեցվել է Կենտրոն վարչական շրջանում կառուցվող շենքի շինարարական աշխատանքը

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության բաժնի  մասնագետները հոկտեմբերի 7-ին ստուգումներ են իրականացրել Երևանի Բաղրամյան պողոտա 30, Լեռ Կամսար փողոց 30/4 և 30/6 հասցեներում՝ բազմաբնակարան բնակելի համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, մանրամասնելով, որ ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծի շեղումներով, շինարարության ընդունման նորմերի, արտադրության և ստանդարտների խախտումներով։ Նշվում է, որ  կառույցի կոշտության դիաֆրագմաներում և երկաթբետոնե պատերում տեղադրված են նախկինում օգտագործված պողպատյա ամրաններ, երկաթբետոնե տարրերի ելուստների քայլը չի համապատասխանում նախագծին, բետոնի տոփանումն (հարթեցում) իրականացվել է թերի, բետոնի պաշտպանիչ շերտը տեղ-տեղ բացակայել է, կրող տարրերի զուգավորման հանգույցներում անուրները (хамут) չեն համապատասխանել գործող նորմերին և նախագծին։ Արդյունքում, նշված խախտումները կարող են ազդել շենքի ամրության, կայունության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց համար և չեն կարող վերացվել` առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ընթացքում խախտվել է նաև տեխնիկական հսկողության իրականացման կարգը։ Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի հատկանիշներով՝ Տեսչական մարմնի կողմից կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ վերջիններիս նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր։ Կապալառու և տեխնիկական հսկող իրականացնող կազմակերպությունների գործունեության լիցենզիաների կասեցման հարցով Տեսչական մարմինը դիմել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտե։ Նշված հասցեներում շինարարության կասեցումից  և ընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելուց բացի, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի անմիջական վերահսկողությամբ ապամոնտաժվել են բազմաբնակարան բնակելի համալիրի՝ խախտումներով կառուցված հատվածները։
17:32 - 11 նոյեմբերի, 2021
Խախտումներ Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների տրանսպորտում. 2 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Խախտումներ Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների տրանսպորտում. 2 մեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) այսօր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:  ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները  դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Արդյունքում արձանագրվել է դիմակ չկրելու վերաբերյալ 2 խախտման դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդների կողմից  վարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով։ Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։
19:01 - 06 նոյեմբերի, 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է Գլխավոր դատախազություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է Գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության մասնագետները 2021 թվականի սեպտեմբերի 14-22-ը ըստ անհրաժեշտության ստուգումներ են անցկացրել ՀՀ Կոտայքի  մարզի Ծաղկաձոր, Արզնի,Պտղնի և Քասախ  համայնքներում։Ծաղկաձոր համայնքում բացահայտվել է ինքնակամ շինարարության  3 դեպք։ 1 դրվագով  համայնքային սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության,  հողամասը 2014թ. մարտի 17-ին վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Արմենիան Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին։ Վարձակալած հողամասի վրա  ինքնակամ բջջային կապի աշտարակ է կառուցվել։Մեկ դրվագով էլ համայնքային սեփականություն համարվող հատուկ պահպանվող նպատակային նշանակության՝ հանգստի գոտի համարվող գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ խաղատան կայանատեղի է կառուցվել։Կառուցապատվել է նաև «Կեչառիս» համալիրի մուտքին հարակից տարածքը։ Ինքնակամ կառուցապատումը կանխելու ուղղությամբ համայնքի ղեկավար  ի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։Հողային օրենսդրության խախտումներ են հայտնաբերվել աճուրդների, մրցույթների անցկացման գործընթացում, որից միայն 18-ը Ծաղկաձորում։Մասնաորապես՝ Ծաղկաձոր համայնքի  ղեկավարներ Գ․Միրզոյանի, Ա․Հարությունյանի  կողմից 2005-2021 թվականներին կայացվել են աճուրդում հաղթող ճանաչելու, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու, ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու, կառուցապատման տրամադրման վերաբերյալ մի շարք որոշումներ՝ շրջանցելով Հողային օրենսգրքի, մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջներ («Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին», Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, ՀՀ կառավարության 12․04․2001թ․ «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմաասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին N286 որոշում)։Ծաղկաձոր համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն համարվող հողամասը, որի մի մասը բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամաս է, աճուրդով օտարել է։ Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու համայնքի գլխավոր հատակագիծը։ Համայնքի գլխավոր հատակագծով նման գործառնական նշանակության հողամաս գոյություն չունի։Համայնքում պետական, համայնքային նշանակության հողամասերը կառուցապատման նպատակով օտարվել են՝ անտեսելով նախագծերին համապատասխան օտարում կատարելու պահանջը։ Համայնքի ղեկավար Ա․Հարությունյանի որոշմամբ՝ ընդլայնման նպատակով Խ․Մուրադյան փողոցից այնպիսի հողամաս է ուղղակի վաճառքի ձևով օտարվել, որն իր տեղադիրքով պայմանավորված՝ պետք է դառնար հրապարակային սակարկությունների առարկա և օտարվեր աճուրդով։ Մեկ այլ որոշմամբ՝ կառուցապատման իրավունքով տրամադրվել է այնպիսի հողամաս, որը մինչ տրամադրելն արդեն ծանրաբեռնված է եղել ինքնակամ կառույցներով։ Ինքնակամ կառուցապատման դեպքեր են հայտնաբերվել նաև Քասախ, Արզնի, Պտղնի համայնքներում:Մասնավորապես Քասախ համայնքում հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 18 դեպք։ 13 դրվագներով ինքնակամ կառուցապատվել են քաղաքացիների սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3 դրվագներով՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասեր: Դրանցից մեկը գործում է որպես քարի արտադրամաս։ 1 դեպքով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին․ կառուցվել է բջջային կապի աշտարակ։ Ինքնակամ կառուցապատվել է նաև համայնքի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի 1 հողամաս:Քասախում աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 8 դեպք է հայտնաբերվել:Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը,  լինելով 2007թ. ապրիլին կայացած աճուրդի կազակերպիչ, ընդամենը 1 քայլով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային պատկանելության հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել համայնքի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանին: Հողամասը մինչ ստուգման պահը ծանրաբեռնված է ինքնակամ շինությունով:2015թ. հողամասի աճուրդի հաղթող է ճանաչվել համայնքապետարանի մեկ այլ աշխատակից՝ գլխավոր մասնագետ Աշխեն Հովհաննսիսյանը: Հենց համայնքապետարանի գլխավոր մասնագետ լինելու հանգամանքն էլ կասկած առաջացրել, որ աճուրդը ձևականորեն է կազմակերպված, և նախապես նպատակ է եղել հողամասը Ա.Հովհաննիսյանին տրամադրել:Համայնքի ղեկավարը 2017թ. ուղղակի վաճառքով հողամաս է օտարել իր որդուն Հայկ Մկրտչյանին՝ դրա համար հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրություններն այն մասին, որ մինչ այդ՝ 2015թ. աճուրդները չեն կայացել՝ հայտ չներկայացնելու հիմքով: Այդպիսով՝ վարկած է առաջանում, որ նախկին աճուրդները ձևականորեն չեն կայացվել, և անհայտ չափորոշիչով գնման նախապատվությունը ձեռք է բերել Հ.Մկրտչյանը:Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող պատկանող  հողամասն օտարել է Վ. Ալավերդյանին, որից հետո այդտեղ ակտիվ ինքնակամ շինարարություն է կատարվել, և դրա կանխման համար քայլեր չեն ձեռնարկվել, կառույցն էլ մինչ այժմ պետական գրանցում չի ստացել:Տեսչական մարմնի մասնագետները բացահայտել են նաև, որ Քասախ համայնքում իրականացված աճուրդների փաթեթերում բացակայում են ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը և հողամասերն  օտարվել են առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՏԱ) նախագծեր տրամադրելու։ Փաստական մի քանի հանգամանքների առկայությամբ վարկած է առաջ եկել՝ առ այն, որ որոշ աճուրդներ ձևականորեն են անցկացվել՝ նախապես նպատակ ունենալով, որ հաղթող ճանաչվեն կոնկրետ անձինք։Կոտայքի մարզի Արզնի համայնքում Տեսչական մարմինը հայտնաբերել է ինքնակամ շինարարության 5  դեպք։Այսպես՝ համայնքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով գյուղմթերքների սառնարան և օժանդակ շինություն կառուցելու փոխարեն տեղում  ինքնակամ այլ շինություններ են կառուցվել։ Գյուղատնտեսական նշանակության մի հողամասում էլ առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղների առկայության ինքնակամ ջերմոց է կառուցվել։ Մի քանի հողամասերում ինքնակամ բենզակցակայան, այլ շինություններ են կառուցվել, մեկ այլ դեպքով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ այգի է տնկվել։Համայնքի Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում ինքնակամ կառուցապատման առիթով հարուցվել է վարչական  վարույթ, ձեռնարկվել են  միջոցներ, սակայն ինքնակամ կառուցապատումը չի կանխվել, դրա հետևանքերն էլ չեն վերացվել:Պտղնի համայնքում տարբեր (բնակելի կառուցապատման, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնեսական  հողամասերում՝ առանց հողամասերի նպատակային նշանակության փոփոխության օրինական փաստաթղթերի առկայության կառուցվել են ջերմոցներ, ձկնաբուծական լճեր, հասարակական նշանակության շինություններ: Հավելենք, որ այդ հողամասերի  սեփականատերերն են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք։Պտղնի համայնքում ևս ՔՏՀԱ տեսչական մարմինը աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 9 դեպք է հայտնաբերվել։ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը ձևականորեն կազմակերպել է 4 հրապարակային սակարկություններ՝ դրանցում ներգրավելով իր որդուն՝ Հակոբ Վիրաբյանին և նրան ճանաչել մրցույթի հաղթող։ Մեկ այլ մրցույթում էլ հրապարակային սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել մյուս որդին՝ Աշոտ Վիրաբյանը, 3-րդում որդու կինը՝ Դիանա Հովհաննիսյանը։Երկու այլ դեպքերով էլ  հրապարակային սակարկության հաղթող են ճանաչվել իր խորհրդական Անահիտ Գևորգյանը  և տեղակալ Երջանիկ Մինասյանը։Այսպիսով՝ վերը նկարագրված դեպքերում խախտվել են ՀՀ Հողային օրենսգրքի պահանջները, որոնց համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ, համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
18:20 - 26 հոկտեմբերի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրային տրանսպորտը, արձանագրվել է 26 խախտում

ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրային տրանսպորտը, արձանագրվել է 26 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները հոկտեմբերի 21-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ իրականացրել է Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով, առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 297 տրանսպորտային միջոց և հայտնաբերվել է խախտման 26 դեպք։Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ Հասարակական տրանսպորտում ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է և կշարունակվի նաև առաջիկա օրերին։
13:33 - 21 հոկտեմբերի, 2021