ՔՏՀԱ տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը
17:01 - 21 օգոստոսի, 2023

ՔՏՀԱ տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 21-ին ամբողջությամբ դադարեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։

Մինչ այդ՝ օգոստոսի 3-ին, ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտագության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում էր կայացրել ամբողջությամբ Երևանի Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել